Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփխոություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի ուժի մեջ է մտել 18.07.2019թ. ընդունմամբ: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենքով սահմանվել է, որ.

1 հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձը ունի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով այսուհետ` Օրենք սահմանված կենսաթոշակ,

2 Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով կենսաթոշակ նշանակելիս հաշվի է առնվում դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում մինչև 01.07.2017թ. նախկինում սահմանված էր մինչև 01.07.2014թ. ունեցած մասնագիտական ստաժը:

ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ այսուհետ` Որոշում ապահովվում է օրենքի կիրարկումը:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Որոշումը համապատասխանեցնել Օրենքի նոր կարգավորումներին: 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան  փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ:

1. Կարգավորման առարկան

Վերը նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան` ներկայացվող նախագծով առաջարկվում է հստակեցնել`

  1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ և 5.3-րդ կետերով սահմանված հիմքերով հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածում հաշվառվող ժամանակահատվածները նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերություն
  2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով կենսաթոշակ նշանակելու պահին դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը 01.07.2014թ. դրությամբ չի ունեցել 20 տարվա մասնագիտական ստաժ մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը մինչև խնդրո առարկա օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակները օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով վերահաշվարկելու կարգը նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի «է» պարբերություն,
  3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակ նշանակելիս հաշվարկային աշխատավարձ հաշվարկելու կարգը նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետ:

Ընդ որում, նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետով Որոշման N 4 հավելվածում լրացվող 12-15-րդ կետերը առաջարկվում են` հիմք ընդունելով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով սահմանված` ծառայության քննիչի և մաքսային ծառայության քննիչի բազային պաշտոնային դրույքաչափը (55000 դրամ), ինչպես նաև մինչև 01.07.2014թ. «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքների գործող խմբագրությամբ սահմանված, համապատասխանաբար, հարկային և մաքսային ծառայողների վարձատրության համակարգերը:

Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների, ինչպես նաև անդրադարձ է կատարվել մի շարք այլ օրենսդրական փոփոխությունների:

Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՔԾ վարչությունների պետերի, նրանց տեղակալների՝ օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք իրացնելիս անհրաժեշտություն է առաջանում հաշվարկել նրանց հաշվարկային աշխատավարձը՝ մինչև 2014թ. հուլիսի 1-ը գործող օրենսդրության համաձայն, երբ այս պաշտոնների համար պաշտոնային դրույքաչափեր սահմանված չեն եղել, նախագծով առաջարկվում է վարչության պետի պաշտոնը հավասարեցնել ՀՔԾ պետի տեղակալի, իսկ վարչության պետի տեղակալի պաշտոնը՝ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնին:

Առաջարկվում է հստակեցնել նաև, որ.

1 եթե օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմքերով կենսաթոշակը նշանակվել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և այդ օրվա դրությամբ անձը կատարել է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք, ապա նրա կենսաթոշակը շարունակում է վճարվել և այս դեպքում կենսաթոշակ ստնալու իրավունքը կարող է դադարեցվել անձի` 2018 թվականի ապրիլի 9-ից հետո հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում,

2 օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը աշխատելու հիմքով դադարեցնելու դեպքում աշխատանքից զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը:

Վերը նշվածից բացի,Նախագծով առաջարկվում է կատարել նաև խմբագրական բնույթի փոփոխություններ:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի վերը նշված օրենքի կիրարկումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 28-ի N 895-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն այդ օրենքի դրույթներին:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

  • Քննարկվել է

    25.11.2019 - 11.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6000

Տպել