Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

______ ___________ 2019 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  1-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովիիրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» N 1009-Ն որոշման 1-ին կետը լրացնել նոր 9-19-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«9)Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 881 որոշումը՝ համաձայն N 9 հավելվածի,

  • Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի «Մաքսային միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» N 299 որոշումը՝ համաձայն N 10 հավելվածի,
  • Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի «Մաքսային միության հայտարարագրերի լրացման հրահանգների և մաքսային հայտարարագրերի ձևերի մասին» N 257 որոշումը՝ համաձայն N 11 հավելվածի,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի
    9-ի «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 67 որոշումը՝ համաձայն N 12 հավելվածի,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին հիմնադրոյթի վերաբերյալ, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջների մասին» N 294 որոշումը՝ համաձայն N 13 հավելվածի,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 162 որոշումը՝ համաձայն N 14 հավելվածի,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի հունիսի 23-ի «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» N 45 որոշումը՝ համաձայն N 15 հավելվածի,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների հաստատման մասին» N 157 որոշում՝ համաձայն N 16 հավելվածի,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկի հաստատման մասին» N 158 որոշում՝ համաձայն N 17 հավելվածի,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում բույսերի կարանտինի ապահովման միասնական կանոնների և նորմերի հաստատման մասին» N 159 որոշումը՝ համաձայն N 18 հավելվածի,
  • Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի «Այն արտադրանքի ցանկն հաստատելու մասին, որի մասով մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի ( ԵԱՏՄ ՏԿ 044/2017) պահանջների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այլ փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների տեղեկացման մասին» N 75 որոշումը՝ համաձայն N 19 հավելվածի:
  1. ՈՒժը կորցրած ճանաչել՝
  • ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների և պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու մասին N 1229-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի՝ պետական գրանցման վկայականի ձևը և այն տալու կարգը, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին N 1208-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջները, սննդամթերքի անվտանգության և սննդային արժեքին ներկայացվող պահանջները, միասնական սանիտարական պահանջներով սահմանված ապրանքների ցանկը, պահածոյացված սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները, ձկան, խեցգետնակերպերի, փափկամորթերի, երկկենցաղների, սողունների և դրանց վերամշակման մթերքների անվտանգության մակաբուծական ցուցանիշները հաստատելու մասին N 1237-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սննդամթերքում ցեզիում-137 և ստրոնցիում-90 ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները հաստատելու մասին» N 1209-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին N 1241-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները (կանոնակարգերը) հաստատելու մասին N 1242-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Անասնաբուժական  վերահսկողության    ենթակա   օբյեկտների  համատեղ  ստուգումների,  Եվրասիական  տնտեսական  միության տարածքում արտադրված ենթահսկման  ապրանքների նմուշառման,  Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգերը հաստատելու մասին N 1228-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները հաստատելու մասին» N 989-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի Հանքային ջրերին ներկայացվող պահանջները հաստատելու մասին N 1213-Ն որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  2020 թվականի փետրվարի 21-ից։

 

  • Քննարկվել է

    22.11.2019 - 09.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6741

Տպել