Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 Հիմնավորում

«Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տա­թղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 230-րդ հոդ­վա­ծի 6-րդ մասի և 245-րդ հոդ­վա­ծի 5-րդ մասի համաձայն, անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնու­թյուն­նե­րից օգտ­վելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահ­մա­նում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 230-րդ հոդ­վա­ծի 6-րդ մասով և 245-րդ հոդ­վա­ծի 5-րդ մասով սահ­­մանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառա­վարության որոշ­­­­մամբ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­­տաթղ­թերը և դրանց ներկայացման կարգը ներկայումս սահմանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­­նել անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տա­թղ­թերը և դրանց ներկայացման կարգը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնու­թյուն­նե­րից օգտվելու իրավունքը հաստատող փաս­տաթղթերը և դրանց ներ­կա­յաց­ման կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել անշարժ գույքի հարկի և փոխադ­րա­միջոց­նե­րի գույքահարկի արտոնու­թյուն­նե­րից օգտ­վելու իրավունքը հաստատող փաս­տաթղթերը և դրանց ներկայացման կարգը:
  • Քննարկվել է

    12.05.2017 - 02.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9670

Տպել