Հիշել նախագիծը

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելը պայմանավորված է տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման և պետական վերահսկողության խստացման անհրաժեշտությամբ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել նաև տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ավելացել է ավտոգազալցավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ), ինչպես նաև բարձր ճնշման տակ աշխատող, տարբեր գործառնական նշանակության (այդ թվում թթվածնային)  գլանաանոթների պայթյունների ու հրդեհների քանակը: Միայն վերջին 5-6 տարիների ընթացքում գրանցվել են շուրջ վեց տասնյակ նմանօրինակ դեպքեր, որոնք ուղեկցվել են մարդկային զոհերով, վնասվածքներով և խոշոր նյութական վնասներով:

Միաժամանակ, ներկայումս «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված է միայն առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրմանը վերաբերող դրույթ, որն ամբողջականերեն չի կարգավորում վերջիններիս վերաբերող իրավահարաբերությունները և ընդամենը նախատեսում է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձի համապատասխան ռիսկերի պարտադիր ապահովագրման պարտավորությունը, որպես առավել վտանգի աղբյուր հանդիսացող և իրականացվող գործունեության տեսակ: Նախաձեռնած փոփոխությունների ընթացքում փորձեր էին արվում կարգավորել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ապահովագրման հետ կապված հարաբերությունները:

Բացի այդ, Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակի փոփոխության անհրաժեշտությամբ պայմանավորված վերանայելու է նաև տեխնիկական անվտանգության ոլորտում փորձաքննություն իրականացնող սուբյեկտների կարգավիճակը, ինչի արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտների փորձաքննությունն իրականացվելու է միայն հավատարմագրված անձանց կողմից, մինչդեռ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործելով որպես գրասենյակը պետական ծառայությունների մատուցման շրջանակներում իրականացնելու է տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն միայն առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելումը՝ դրանց ծանր հետևանքներից խուսափելու, ինչպես նաև դրանց հետևանքով մարդկանց և շրջակա միջավայրին հասցվող վնասը վերականգնվելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններն ու լրացումները:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացվող նախագծերով առաջարկվում է`

  1. Հստակեցնել Օրենքով սահմանված լիազոր մարմնի հասկացությունը և վերանայել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի» ՊՈԱԿ-ի կարգավիճակը, որը գործելու է որպես ԱԻՆ գրասենյակ,
  2. Նախատեսել փորձագետ և փորձագիտական խմբի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով պատասխանատվություն համապատասխան փորձագետի որակավորում չունեցող անձանց կողմից փորձագիտական եզրակացության տրամադրման համար,
  3. Արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ (բացառությամբ առանձնապես վտանգավոր արտադրական և ռազմական նշանակություն ունեցող օբյեկտների) տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը վերապահել տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող և միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված տնտեսվարող սույբկեներին,
  4. Սահմանել առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի հասկացությունը, լրացնել օրենսդրական առկա բացերը՝ միաժամանակ վերապահելով վերջիններիս, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման լիազորությունը միայն Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» գրասենյակին, որն իրականացվելու է պետական տուրքի շրջանակներում,
  5. Սահմանել հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության հասկացությունը՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համահունչ,
  6. Հստակեցնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման կարգը, ինչպես նաև այդ օբյեկտների՝ ռեեստրում գրանցման դադարեցման կարգը:
  7. Նախատեսել տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում համապատասխան ուսուցում անցած փորձագետներին որակավորման վկայականների տրամադրման իրավակարգավորումները, միաժամանակ լրացնելով լիազոր մարմնի լիազորությունները տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում համապատասխան ուսուցում անցած փորձագետներին որակավորման վկայականների տրամադրման նպատակով,
  8. Նախատեսել պատասխանատվության միջոցների կիրառման հնարավորություն առանց լիազոր մարմնի կողմից որակավորման՝ փորձագետի կողմից կազմված փորձագիտական եզրակացության տրամադրաման, ինչպես նաև Օրենքով սահմանված կարգով հավատարմագրված անձի կողմից փորձագիտական եզրակացության մեկ օրինակը այն սահմանված կարգով հաստատելուց հետո լիազոր մարմնին չներկայացնելու համար,
  9. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքոը լրացնել նոր դրույթով, որով առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների, ինչպես նաև արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող ռազմական նշանակության օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության (քննության) աշխատանքների կատարման, փորձագիտական եզրակացությունների տրամադրման համար նախատեսվում է պետական տուրք՝ բազային տուրքի 200-պատիկի չափով:
  10. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմնամբ վերապահել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված տնտեսվարող սույբկեներին, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» գրասենյակին վերապահել միայն առանձնապես վտանգավոր օբյեկտների նկատմամբ տեխնիկական անվտանգության, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության իրականացման հնարավորությունը, լրացնել Օրենքը նոր հասկացություններով՝ առկա բացերը վերացնելու և համապատասխամ կարգավորումներ նախատեսելու նպատակով, հստակեցնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարման և ռեեստրում գրանցման դադարեցման կարգը, սահմանել տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում համապատասխան ուսուցում անցած փորձագետներին որակավորման վկայականների տրամադրման հարաբերությունները, հստակեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության լիազորությունները:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է մշակել Կառավարության «Արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչներին համապատասխանող օբյեկտների անվտանգ շահագործմանն ուղղված տեխնիկական կանոնակարգերը, կանոնները, տեխնիկական անվտանգության նորմերը և հրահանգները սահմանելու մասին» և «Տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն իրականացնող փորձագետների (փորձագիտական խմբի) որակավորման կարգը հաստատելու մասին» որոշումների նախագծերը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    18.11.2019 - 03.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4867

Տպել

Առաջարկներ`

Emil Aramyan

03.12.2019

Կրկին հրավիրում ենք նախագիծը մշակողների ուշադրությունը նախկինում բազմիցս բարձրաձայնված խնդրին՝ անկախության և անաչառության խնդիրների կառավարման տեսանկյունից միջազգային փորձը պնդում է՝ հսկողություն իրականացնում է պետական քաղաքականություն իրականացնող՝ լիազոր մարմինը, և այդ կառույցից անկախ գործող պետական/ոչ պետական փորձաքննություն իրականացնող կառույցը: Սա է ցանկացած ոլորտի զարգացման խթանը:

Emil Aramyan

03.12.2019

Միջազգային լավագույն փորձը ուսումնասիրելով, վստահորեն կարելի է ասել, որ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏ հասկացողություն չկա… Օբյեկտները բաժանվում են մի քանի դասերի՝ ռիսկերի վերլուծության արդյունքնում, օբյեկտիվ հաշվարկների հիման վրա, ինչը մինչ օրս չի կատարվել մենաշնորհային լիազորություններով օժտված լիազոր մարմնի կողմից: /տես. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի հոդված 17/:

Emil Aramyan

03.12.2019

Հիմնավորման մեջ նշված «պետական վերահսկողության խստացման անհրաժեշտություն» արտահայտությունը խիստ անհասկանալի է, քանի որ նախագծի շարադրանքի մեջ ակնհայտորեն շեշտված են միայն մենաշնորհային փորձաքննության, փորձագետների որակավորման մենաշնորհային գործընթացի իրականացման, փորձաքննության ենթակա օբյեկտների ու ոլորտների շրջանակի առավելագույն մենաշնորհային մեծացման գաղափարները, իսկ վերահսկողության խստացման համար համապատասխան լիազորությունները տրված են լիազոր մարմնին 15 տարուց ավել: Կրկին անգամ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԲԵՐԱԿԵԼ վերահսկողություն գաղափարը փորձաքննություն ու որակավորում գործընթացներից: Միջազգային լավագույն փորձը այդ ոլորտներում վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը և կրկին անգամ հեծանիվ հայտնագործել պետք չէ: Իսկ պետական վերահսկողության խստացման համար պարզապես անհրաժեշտ է հստակեցնել խաղի կանոններ՝ տեխնիկական կանոնակարգերի, նորմատիվային փաստաթղթերի տեսքով և ունենալ մասնագետներ, ովքեր դրանց տիրապետում են:

Տեսնել ավելին