Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ -ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ բնապահպանության նախարարության  գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից Գերմանիայի զարգացման վարկերի (kfw) բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր-Հայաստան, 3-րդ փուլ)» համագործակցության ծրագրի գծով  հարկային պարտավորությունների (համաֆինանսավորման մասով) վճարման հետ խնդիրները կարգավորելու նպատակով:

 Առաջարկվող կարգավորման բնույթը

       Ըստ ընդունված կարգի դրամաշնորհային ծրագիրը ՀՀ պետական բյուջեում ներառելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման համապատասխան ցուցանիշներում:

       Որոշման նախագծի առարկան է`  Հայաստանի  Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում  և Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2016 թվականի դեկտեմբերի    29-ի N 1313-Ն որոշման ցուցանիշներում փոփոխություններ ու լրացումներ կատարելը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

        ՀՀ բնապահպանության նախարարություն:

 Ակնկալվող արդյունքը

     Որոշման կիրարկումը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա Հայաստանի  Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ձևավորման համար ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ:

  ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում:

3

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

-

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտները  և ծախսերը ավելանում են     1166.6  մլն. դրամով:

  • Քննարկվել է

    03.02.2017 - 18.02.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8444

Տպել