Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Դիանա Աղաբալյան 24.11.2019 08:25:58 Անկեղծ ասած նախագծին դեռ չեմ ծանոթացել: Առաջարկում եմ բարելավել քաղաքային տրանսպորտի կանգառները, օրինակ 1 շաբաթ առաջ այսպես կոչված "Կինո Երևանի" կանգառում մի տարեց կին լավ չէր զգում ուզում էր նստել, բայց նման հնարավորություն չկար, լավ կլիներ որ կանգառները անձրևից և կիզիչ ևս պաշտպանեն մարդկանց: Շնորհակալ եմ ուշադրության համար Երևանի զարգացման հնգամյա ծրագրի նախագծով նախատեսվում է հասարակական տրանսպորտի կանգառների կահավորում: Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ավելի քան 850 կանգառներից միայն 348-ում են տեղադրված կանգառասրահներ: Ուղևորների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է շարունակել կանգառների կահավորման աշխատանքները: Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում նախատեսվում է նոր կանգառների սահմանում, դրանց քանակը հասցնելով շուրջ 1200-ի: Այն կանգառներում, որտեղ քաղաքաշինական տեսանկյունից խնդիրներ չկան, համայնք-մասնավոր ներդրող համագործակցության արդյունքում կտեղադրվեն նոր, ժամանակակից կանգառասրահներ: Երևանի զարգացման միամյա ծրագրի նախագծով նախատեսվում է բնակչության հարմարավետ կենսակերպի ապահովման բազմաթիվ տարրեր, ինչպիսիք են օրինակ քաղաքային կահույքը, կանգառասրահները և վերգետնյա անցումները կարող են կառուցվել որպես փոխհատուցում գովազդային տարածքների տրամադրմամբ: