Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

« Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի լրամշակման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին,  83-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ հոդվածին, «Նորմատիվ իրակական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերին, 34-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխան՝

 

Երևան քաղաքի ավագանին որոշում է՝

 

  1. Հաստատել Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
  2. Ուժը կորցրած չանաչել Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 45-Ա որոշումը:
  3. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը ենթակա է հրապարակման օրենքով սահմանված կարգով:

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

  • Քննարկվել է

    13.11.2019 - 28.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

27.11.2019 11:00

Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6879

Տպել