2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված և 2005 թվականի փետրվարի 10-ից կիրառության մեջ դրված ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը անմիջական գործողության իրավական ակտ է, որը միասնական, համակարգված և համապարփակ կարգավորում է քրեակատարողական ոլորտի հասարակական հարաբերությունները: 

Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում՝ միաժամանակ պետք է նշել, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Այս առումով, Օրենսգրքի կիրառության շուրջ տասնհինգ տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական պատիժների կատարման և կրման հետ կապված հիմնական իրավական ակտում:

Ըստ այդմ՝ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ամբողջությամբ նոր խմբագրությամբ նախագիծը: Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը կդառնա քրեական արդարադատության ոլորտում կիրառվող հարկադրանքի միջոցների պատշաճ կիրառություն ապահովող, միջազգային ժամանակակից իրավաբանության ու փորձի վրա հիմնված, ժամանակակից իրավամտածողությունն արտահայտող իրավական նոր սերնդի միասնական այն փաստաթուղթը, որը կամբողջացնի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները:

  • Քննարկվել է

    13.11.2019 - 01.12.2019

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Պրոբացիա, Քրեակատարողական, Անչափահասների արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1774

Տպել