Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի  ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

              ՆԱԽԱԳԻԾ

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

            Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                                                                                           N     -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի  ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 46-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 19-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» թիվ 111-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագրում «ԿԱՐԳԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՉԱՓԵՐԸ» բառերը,

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.Սահմանել՝

      1)  ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման  կարգը՝ համաձայն 1-ին հավելվածի,  

      2) ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման  չափը՝ համաձայն 2-րդ  հավելվածի:»,

3)  ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը,

4)  որոշման հավելվածի՝

ա.  վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված 1» բառերով,

բ. 3-րդ կետում «և պետական կառավարման լիազոր մարմնի միջև» բառերը փոխարինել «հետ» բառով,

     գ. 3-րդ կետի «զ» ենթակետը «պայմանագրի» բառից առաջ լրացնել «դասընթացի մեկնարկի օրը, ամիսը, տարեթիվը,» բառերով,

դ.  3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.

«թ) դասընթացի տեսակը` ուսում կամ վերապատրաստում:»,

       ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ  10-րդ և 11-րդ  կետեր.

«10. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկներն իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`

ա) օտարերկրյա պետություններում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունում` տնտեսական վարչության համապատասխան տեղեկանքի հիման վրա,

բ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` ուսումնական հաստատությունում,  ներկայացնելով  Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն կամ կադրային ծառայություն ունեցող  ստորաբաժանումներ:

  1. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հաշվառումն իրականացվում է սույն որոշման 2-րդ հավելվածի համաձայն և հաշվառման թերթիկը (հավելված 2-ի ձև) կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:»,

5) որոշումը լրացնել 2-րդ հավելվածով՝ համաձայն հավելվածի:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման չափի մասին» թիվ 11-Ն հրամանը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                               

                                                                                                                     «____»_______2019թ.

 

  ք.Երևան

 

Հավելված  
ՀՀ կառավարության        թվականի
«   »             N     -Ն որոշման

 

 

«Հավելված 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
   հունվարի 16-ի    N   111-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում մեկ սովորողի կամ վերապատրաստում անցնող ծառայողի ուսման ծախսերի ընդհանուր փոխհատուցման չափն է` մեկ օրվա համար` 6940 ՀՀ դրամ:
  2. Սույն հավելվածի 1-ին կետում նշված ծախսին ավելացվում է հատկացված (հատուցված) հանդերձանքի փաստացի արժեքը: Ոստիկանության ծառայողը հանդերձանքի արժեքը չի փոխհատուցում, եթե նա «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 10-րդ, 14.1-ին հոդվածի 4-րդ կամ 16-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ 55-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անցնում է հեռակա ուսուցում:
  3. Օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսման, վերապատրաստման գործուղվող ոստիկանության ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա են ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրային գինը և սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված ծախսերը` փաստացի ուսման կամ վերապատրաստման ժամանակահատվածի մեկ օրվա հաշվարկով:
  4. Օտարերկրյա պետությունում կազմակերպված հեռակա կարգով ուսման  կամ                

վերապատրաստման գործուղված ոստիկանության ծառայողը հատկացված հանդերձանքի     արժեքը չի փոխհատուցում:

 

 

Ձև

 

Հ Ա Շ Վ Ա Ռ ՈՒ Մ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ

 

1

2

3

4

5

6

7

 

Տարի

Ուսումը (կրթական ծրագիրը), ուսման ձևը, վերապատրաստում

Ազգանուն, անուն, հայրանուն

Փաստացի ուսումնա-ռությունը օրերով

Գումարն ըստ փոխհատուց-ման ենթակա օրական չափի

Հատկացված հանդերձանքի փաստացի արժեքը

Ընդամենը փոխհատուց-

ման ենթակա գումարը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կ. Տ.

Ղեկավար` ___________

Պատասխանատու`   _________________

Ծառայող (սովորող, վերապատրաստվող)` _______________

 

  1. Հաշվառման թերթիկի մասին սովորողը ծանուցվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ վերապատրաստում անցնողը` դրա համար սահմանված ժամկետի ավարտից հետո:
  2. Մեկ տարուց ավելի ուսումնառության դեպքում տվյալները լրացվում են ըստ տարիների:»:
  • Քննարկվել է

    13.11.2019 - 28.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6014

Տպել