Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնելն է։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման 1.1-ին կետով, ի կատարումն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի, սահմանված է խնամքի նպաստի չափը 18000 դրամ։

Խնամքի նպաստի գործող չափը` 18000 դրամը, սահմանվել է 2009 թվականի հունվարի 1-ից:

Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, առաջարկվում է բարձրացնել խնամքի նպաստի չափը։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերագրյալն` առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:

2. Կարգավորման առարկան

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 25500 դրամ։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում խնամքի նպաստի չափը կավելանա ավելի քան 40 տոկոսով։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունելու դեպքում կաճեն խնամքի նպաստի ծախսերը։

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները կկազմեն՝ 2020թ.՝  993,195.0 հազ. դրամ (2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը կկազմի 25500 դրամ)։

Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները նախատեսված են ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով։

  • Քննարկվել է

    07.11.2019 - 22.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5834

Տպել

Առաջարկներ`

Վահե Եղոյան

08.11.2019

Ցանկալի կլիներ 2020թ. հունվարի 1ից լիներ

Տիգրան Սարաֆյան

07.11.2019

Անհրաժեշտ է վերանայել 25500 նպաստի չափը, քանի որ այն վերցվել է նվազագույն թոշակի թիվը զուտ մեխանիկորեն տեղափոխելու եղանակով, որի սահմանված չափը ևս հիմնավորման խնդիր ունի, այն վերցվել էր որպես պարենային զամբյուղի թիվ: Քանի որ գործ ունենք երեխաների նպաստի հետ, նշենք որ, համաձայն ՀՀ ԱՎԿ տվյալների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի 2019թ. Երրորդ եռամսյակի հաշվով կազմել է 60 394 դրամ, որից պարենային զաբյուղի արժեքը կազմում է 34 121 դրամ: նույն ցուցանիշները 2019թ. երկրորդ եռամսյակի հաշվով կազմել են՝ 63 634 դրամ և 35 951 դրամ: 2019թ. առաջին եռամսյակի հաշվով կազմել են՝ 63 555 դրամ և 35 906 դրամ: 2018թ. Չորրորդ եռամսյակի հաշվով կազմել են՝ 61 113 դրամ և 34 527 դրամ: Այս ցուցանիշները ըստ եռամսյակների են և տարեկան միջինով չեն հաշվարկվում և տատանվում են: վերոնշյալ տվյալներից ելնելով միջինացված կազմում են՝ 62174 դրամ և 35126 դրամ: Հետևաբար կարիք կա նախատեսվող ցուցանիշը և հիմնավորելու՝ չափանիշների հիման վրա սահմանելու, և բովանդակային կողմն ու նպատակային հասցեականությունն ապահովելու, թեկուզև դա հանգեցնի բյուջետային ծախսերի ավելացման:

Տեսնել ավելին