Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագօծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի 

 

  1. Առկա իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

    ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման  1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի կարգի 19-րդ կետի 2-րդ նախադասության համաձայն` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (այսուհետ` ԿԲՀ) նախագահի տեղակալը պետք է լինի բժիշկ, անհրաժեշտություն է առաջացել որպես ԿԲՀ-ի նախագահի տեղակալ ընդգրկել քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակաչը կազմակերպող իրավասու մարմնի ղեկավարին` ՀՀ զինվորական կոմիսարին:

  1. Կարգավորման առարկան

     Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռնել` որպես ԿԲՀ-ի նախագահի տեղակալ ընդգրկել ՀՀ զինվորական կոմիսարին:

  1. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունման արդյունքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովում որպես ԿԲՀ-ի նախագահի տեղակալ կարող է ըդգրկվել ՀՀ զինվորական կոմիսարը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

     Պաշտպանության նախարարություն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին

 

     Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազումների մասին

         

          Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

   Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

  • Քննարկվել է

    05.11.2019 - 21.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5682

Տպել