Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  -------- 2019 թվականի  N        - Ն

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով):
  2. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:
  4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համակողմանիորեն աջակցել ստաժ սահմանող հանձնաժողովին` նրան ապահովելով աշխատանքային պայմաններով, տրանսպորտային և հանձնաժողովի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցներով:
  5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և եմթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել սույն որոշման մասին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց իրազեկումը:    
  6. Ստաժ սահմանող հանձնաժողովը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

   

Հավելված

                ՀՀ կառավարության 2019 թվականի

                                                                                                       -ի N        - Ն  որոշման

 

 Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն աշխատակարգով սահմանվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը:
  2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
  3. Հանձնաժողովն ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, որը հանձնաժողովի աշխատանքները դադարելուց հետո 15 աշխատանքային oրվա ընթացքում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:  

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 
  1. Հանձնաժողովի նպատակը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնում (այսուհետ` լիազոր մարմին) հաշվառված, ինչպես նաև 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված այն  անձանց աշխատանքային ստաժը (այսուհետ` ստաժ) սահմանելն է, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ձեռք բերելն անհնարին է այդ թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կամ այդ փաստաթղթերը ոչնչացվել են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված դեպքերից որևէ մեկի արդյունքում:

Սույն կետով կարգավորվող ստաժի սահմանման հետ կապված հարցերը վերաբերում են միայն մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելն անձանց կողմից ձեռք բերված աշխատանքային ստաժին:

  1. Հանձնաժողովի գործառույթներն են`

          1) բռնագաղթված անձանց` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը, իսկ բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն, իսկ այդ փաստաթղթերի առկայության դեպքում դրանցում համապատասխան գրառումները բացակայում են կամ կատարված են թերի:

     2) անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժ սահմանելը` նշելով անձի անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, պաշտոնը, մասնագիտությունը և ժամանակահատվածը.

     3) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում, անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը և ստանալը: 

 III. ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ 

  1. Անձն իր գրավոր դիմում-հայտարարությունը Ձև N2 հանձնում (կամ փոստով առաքում) է Միգրացիոն ծառայություն կամ այն մարզի մարզպետարանի աշխատակազմ, որտեղ ինքը բնակվում է: Դիմում-հայտարարությունը մարզպետարանի աշխատակազմ ներկայացնելու դեպքում, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը դիմումները հաշվառում է և առաքում Միգրացիոն ծառայություն:
  2. Ստաժը սահմանելու մասին դիմում-հայտարարությունները, ըստ դրանք ներկայացնելու ժամկետների, Միգրացիոն ծառայության կողմից գրանցվում են ստաժը սահմանելու համար դիմողների գրանցամատյանում համաձայն N 1 ձևի:
  3. Դիմում-հայտարարությանը կից ներկայացվում է նաև դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև, առկայության դեպքում, Ադրբեջանում կամ Արծվաշենում իր աշխատած տարիների ստաժի մասին վկայող փաստաթղթերը արհմիության անդամի գրքույկ, թերի լրացրած աշխատանքային գրքույկ և այլն :
  4. Միգրացիոն ծառայությունը դիմում-հայտարարությունները ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն՝ դիմողի oրենքով սահմանված կենսաթոշակ չստանալու կամ 2003 թ. ապրիլի 10-ին և դրանից հետո կենսաթոշակի անցնելու հանգամանքները պարզելու նպատակով:
  5. Հանձնաժողովն անձի գրավոր դիմում-հայտարարություններն ստանալուց հետո դրանք քննարկում և ընթացք է տալիս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:
  6. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է անձի գրավոր դիմում-հայտարարության մեջ նշված տվյալների հավաստիությունը ճշտել այլ անձանց հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն կազմակերպությունում (ձեռնարկությունում, հիմնարկում, կոլտնտեսությունում, սովխոզում կամ միևնույն համակարգում) համատեղ աշխատանքից, ինչպես նաև ստաժը հաստատող այլ փաստաթղթերով:

Հանձնաժողովը գրավոր հարցման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական արխիվից ստանում է Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող տվյալներ:

  1. Անձի գրավոր դիմում-հայտարարությամբ ստաժը կարող է սահմանվել`

1) բռնագաղթած անձանց դեպքում` մինչև լիազոր մարմնում նրա հաշվառվելու պահը, սակայն ոչ ավելի, քան Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականն աշխատած ժամանակաշրջանի համար։

2) բռնի տեղահանված անձանց դեպքում` Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած ժամանակաշրջանի համար:

  1. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակ (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի) նշանակելու և Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:
  2. Հանձնաժողովը ստաժ սահմանում է սույն կարգի 4-րդ կետում նշված այն անձանց համար, ովքեր oրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստանում կամ կենսաթոշակի են անցել 2003 թ. ապրիլի 10-ին և դրանից հետո` այդ հանգամանքը ճշտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ:
  3. Հանձնաժողովի կողմից աշխատանքային ստաժը սահմանելուց հետո, ընդունված որոշումները կազմվում են 2 օրինակից: Անձին տրվում է որոշման բնօրինակներից մեկը, իսկ մյուսը պահվում է Միգրացիոն ծառայությունում նրա բացված անձնական գործում:  Որոշման մեջ նշվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ աշխատել է անձը, նրա պաշտոնը, մասնագիտությունը, աշխատած ժամանակահատվածը, հանձնաժողովի նիստի արձանագրության և որոշման համարները, նիստը կայանալու oրը, ամիսը, տարեթիվը, ինչը հաստատվում է նախագահի և քարտուղարի ստորագրություններով և կնքվում հանձնաժողովի կլոր կնիքով:

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ 
  1. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
  2. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է դրանք պատշաճորեն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահն աշխատանքները բաշխում է հանձնաժողովի անդամների միջև:
  3. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից 5 oր առաջ: Հանձնաժողովն իր նիստերը գումարում է Միգրացիոն ծառայությունում։ Անհրաժեշտության դեպքում` կարող են իրականացվել արտագնա նիստեր այն մարզերի մարզպետարաններում, որտեղ բռնագաղթվածներից դիմումներ են ստացվել:
  4. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
  5. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
  6. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների:
  7. Հանձնաժողովի քարտուղարը`

1) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստը գումարվելու oրվա, ժամի և տեղի մասին.

2) նիստի oրակարգի նախագիծը նիստից առնվազն 5 oր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին.

3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.

4) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, նիստերի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.

5) հաշվառում է հանձնաժողովի ընդունած որոշումները.

6 տրամադրում է հանձնաժողովի կողմից ընդունած որոշումների բնօրինակները համապատասխան անձանց:

  1. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
  2. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները կազմվում են 2 oրինակից:
  3. Հանձնաժողովն իր գործունեությունը դադարեցնելուց հետո 10 աշխատանքային oրվա ընթացքում հանձնաժողովի նիստերի արձանագրությունների մեկ oրինակը հանձնում է պետական արխիվ, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն:
  4. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների բնօրինակներից մեկը և նիստերի արձանագրությունների պատճենները պահվում են Միգրացիոն ծառայությունում: Անհրաժեշտության դեպքում օրինակ, որոշման բնօրինակի կորստյան պարագայիում՝ անձի դիմումի հիման վրա՝ իրեն է  տրամադրվում  իրեն վերաբերող որոշման պատճենը։
  5. Հանձնաժողովի որոշումները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, իսկ նիստերի արձանագրությունները` նաև հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները:
  6. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի նիստերին։ Մինչև հանձնաժողովի նիստի սկիզբը Հանձնաժողովի անդամները կարող են առաջարկություններ ներկայացնել նիստի oրակարգի վերաբերյալ:
  7. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է համարվել հանձնաժողովի անդամ:
  8. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:
  9. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական, կազմակերպական տեխնիկական ապահովումն իրականացնում են միգրացիոն ծառայության և մարզպետարանների աշխատակազմերը:  

Ձև N 1

 ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ 

ԱՏԱԺ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

N

Ազգանունը, անունը, հայրանունըՙ ծննդյան տարեթիվը

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Դիմումի մտից համարը և ներկայացնելու ամսաթիվը

Սահմանվելիք ստաժի տարիները

Հանձնաժողովի կայացրած որոշման համարը, ամսաթիվը

Նշումներ

     

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 ՀՀ  ՏԿԵՆ  ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ՊԵՏ

 

------------------------------------------------------------

                                                                                                                                                               (անունը, ազգանունը)

 

        ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

 

  Հայտնում եմ Ձեզ, որ հանդիսանում եմ  Ադրբեջանից/Արծվաշենից  բռնագաղթած  անձ

 ____________________________________________________________________________

  ( անունը, հայրանունը, ազգանունը,  ծննդյան տարեթիվը)

 ____________________________________________________________________________

 ( ներկայիս բնակության  հասցեն, հեախոսը)

   Բնակության տարիներին աշխատել եմ ներքոհիշյալ հիմնարկում (ներում) 

Հիմնարկի անվանումը

Զբաղեցրած պաշտոնը

Մասնագիտությունը

Աշխատած տարիները

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 (նշել աշխատած տարիները)

 

 

                   Ձեռք եմ բերել                                                          տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ,

  

 սակայն  չունեմ նշված ստաժը հաստատող փաստաթղթեր և դրանց ձեռք բերումն անհնարին է:

  Խնդրում եմ սահմանել վերոգրյալ տարիների իմ աշխատանքային ստաժը։

    
 

 

անուն, ազգանուն

 

(ստորագրություն)

 

Դիմող՝   ——————————————                      —————————————————

 «--------» «------------------» ---------------թ.

 
 

(դիմում տալու ժամկետը՝ օր, ամիս, տարեթիվ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.11.2019 - 16.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 386

Տպել