Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՐԻԿ-1 ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ (ՖՎ) ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՎԱԾ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԿՆՔՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

2018թ. ապրիլի 26‑ին ՀՀ Կառավարությունը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում անցկացված գնման ընթացակարգի արդյունքները՝ գնման ընթացակարգի հաղթող (ընտրված հայտատու) ճանաչելով «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) (Նիդերլանդներ) – «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) (Իսպանիայի Թագավորություն) ընկերությունների կոնսորցիումը։ Այնուհետև, 2018թ. հուլիսի 18-ին ՀՀ Կառավարությունը, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի.-ն և «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ.-ը (որպես Հովանավորներ) և Հովանավորների կողմից Ծրագրի իրականացման համար հիմնադրված ԷֆԱրՎի Մասրիկ ՓԲԸ-ն (որպես Կառուցապատող) կնքել են Ծրագրի կազմակերպման և իրականացման մասին Կառավարության աջակցության համաձայնագիր (այսուհետ՝ ԿԱՀ): 

ԿԱՀ‑ն կնքելուց հետո, Հովանավորները հաջողությամբ բանակցել են IFC-ի (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա) և EBRD-ի հետ (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ) (այսուհետ միասին՝ Ֆինանսավորման Կողմեր) Ծրագրի իրականացման համար  վարկային ֆինանսավորում ստանալու նպատակով:

2018թ. հուլիսի 18-ին կնքված և գործող ԿԱՀ-ի 12.1 հոդվածի համաձայն՝ Կողմերը պարտավորվել են բարեխղճորեն բանակցել Ֆինանսավորման Կողմերի կողմից պահանջվող ողջամիտ փոփոխությունները ԿԱՀ‑ում ներառելու համար՝ պայմանով, որ այդ փոփոխությունները չեն ավելացնի ԿԱՀ‑ով Կառավարության ֆինանսական պատասխանատվությունը, և ավելի չեն ծանրացնի ԿԱՀ‑ով Կառավարության ստանձնած պարտավորությունները։ Բանակցությունները ավարտվել են 2019թ․ օգոստոսին՝ ստորև ներկայացվող փոփոխությունների առաջարկով։

  • Քննարկվել է

    01.11.2019 - 21.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3731

Տպել