Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «ՀՀ  2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  մասին» որոշման ընդունման 

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.

         ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր գործունեությունն  իրականացնում է Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում գտնվող վարչական շենքում, սակայն Նալբանդյան 28 հասցեում գտնվող վարչական շենքում, որը մինչ օրս գտնվում է   նախարարության հաշվեկշռում, իրենց գործունեությունն են իրականացնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներից երկուսը, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային  անվտանգության տեսչական մարմինը:

         Նկատի ունենալով, որ էլեկտրաէներգիայի գումարը մինչ օրս վճարվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պահպանման ծախսերից 251,5 հազար դրամ և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական վերահսկողության պահպանման ծախսերից 736,5 հազար դրամ, այն ուղղելով  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էլեկտրաէներգիայի ծախսերին:

Ծախսերի հաշվարկի համար հիմք են ընդունվել  Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված հաշվարկները:

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.10.2019 - 17.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5851

Տպել