Հիշել նախագիծը

Կերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է  անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Հարկ է նշել, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայումս հանդիսանում է  համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարը հանդիսանում է ոչ միայն առողջապահության, այլ նաև գյուղատնտեսության հիմնախնդիրներից մեկը, քանի որ անասնաբուժության, անասնաբուծության, թռչնաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով: Ըստ միջազգային տվյալների` ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ որպես կերային հավելում: Ուստի անհրաժեշտ է հրատապ միջոցառումներ ձեռնարկել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման ուղղությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հակաբիոտիկների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում կանոնակարգված չէ։ Հակաբիոտիկները լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև  աճի խթանման նպատակով, որը պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար։ Առողջապահության ոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ ներկայումս ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարը հանդիսանում է առողջապահության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը, որը պահանջում է հրատապ միջոցառումներ իրականացնել այդ խնդրի լուծման նպատակով։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես՝ բացառել հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը։

 

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց  դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կողմից:

  

5Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում իրավական կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների որպես կերային հավելում օգտագործումը։

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    25.10.2019 - 11.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6263

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

29.10.2019

<<Կերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծն անընդունելի է, իրատեսական չէ և չի լուծում իր առջև դրված խնդիրը, հաշվի չեն առնվել հետևանքները. Չի կարող օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը ուժը կորցրած ճանաչվել կամ էլ 30-րդ կետը շարադրվել նոր խմբագրությամբ, որովհետև դրա հետևանքով վերանում է կենդանիներին բուժման կամ խաթարված ֆունկցիաների վերականգնման համար աշխարհում վաղուց ընդունված և կիրառվող դեղային կերի օգտագործման հնարավորությունը: Դեղային կերը կարող է պարունակել ոչ միայն հակաբիոտիկ, այլև այս կամ այն հիվանդության բուժման, վարակների տարածման և վերացման կամ օրգանիզմի խաթարված ֆունկցիաների վերականգման համար նախատեսված դեղաբանական այլ տեսակի ազդեցության և նպատակի ծառայող նյութ կամ ակտիվ հիմք, որը կարող է լինել ոչ միայն սինթեզված, այլև բնական, օրինակ՝ բուսական, կենսաբանական, մանրէաբանական հիմքով և այլն, որը անասնաբուժությունում և ժամանակակից արտադրական հսկայական ծավալների թռչնաբուծության կամ անասնապահության պայմաններում ուղղակի անփոխարինելի պրակտիկ նշանակություն ունի, քանի որ կենդանիներին և թռչուններին դրանք տրվում են բերանային եղանակով՝ կերի կամ ջրի միջոցով, ընդորում, հաշվի առնել, որ լինում են դեպքեր, երբ հարկադրված են կերային ճանապարհով տրվում, երբ այլ եղանակներով կենդանու օրգանիզմ այս կամ այն նյութի կամ պատրաստուկի ներմուծումը հնարավոր կամ արդարացված չէ: Նախագծով նման մոտեցումը հանգեցնում է նրան, որ վերանում է ոչ միայն մթերատու կենդանիների՝ կենդանական ծագման մթերքի ստացման համար պահվող, այլև ձկների, մեղուների, տնային, դեկորատիվ, վայրի կենդանիների և թռչունների համար բերանային եղանակով կերի միջոցով այս կամ այն հիվանդության բուժման կամ կանխարգելման կամ խաթարված ֆիզիոլոգիական ֆունկցիայի վերականգնման հնարավորությունը: Այդ հնարավորությունը սահմանափակվում կամ վերանում է ոչ միայն հակաբիոտիկներով, այլև հակաբիոտիկներ չհանդիսացող բազմաթիվ այլ տեսակի, իսկ իրականում բոլոր տեսակի դեղաբանական ազդող նյութերով, օրինակ՝ կերի միջոցով հակապարազիտային ազդեցության նյութերով, կենդանիների յուրահատուկ և ոչ յուրահատուկ իմունականխարգելիչ միջոցներով և այլն: Պետք է հաշվի առնել, որ նման մոտեցումը չի գործելու և հնարավոր չէ այս մոտեցմամբ լուծել խնդիրը՝ կանոնակարգել հակաբիոտիկների օգտագործումը հիվանդությունների բուժման կամ կանխարգելման կամ աճի խթանման նպատակով, իսկ իրականում նախագծով փաստացի փորձ է արվում կանխել հակաբիոտիկների արգելման արդարացումով բոլոր տեսակի կենդանիների համար բոլոր տեսակի դեղային կերերի օգտագործումը: Այլ երկրներում արդյունաբերական ծավալներով արտադրության և օգտագործման համար թույլատրված նման կերերը միանշանակ մտնելու են տեղական շուկա, որտեղ անսահմանափակ և առանց սահմանային հսկողության շրջանառվում են նաև ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան արտադրանքները: Ի վերջո, տրամաբանակն չէ նման մոտեցումը, որովհետև թռչնաբուծական կան անասնապահական համալիրները /չհաշված անասնատերերի և գյուղացիական տնտեսությունները/ կարող են ինքնուրույն հարցը լուծել՝ որոշակի կերի տեսակներին ավելացնելով այս կամ այն խնդրի լուծումն ապահովող դեղաբանական ազդող նյութը հեղուկ կամ փոշի վիճակում, մի՞թե հակաբիոտիկների կամ այլ դեղաբանական ազդող նյութերի հումքի և պատրաստի արտադրանքի ներմուծումը կամ օգտագործումը կամ արտադրությունն էլ պետք է կամ հնարավոր է արգելել, իհարկե՝ ոչ: Համաշխարհային պրակտիկայում ընդունված է և գործում է դեղային կերն ու դրա արտադրության և շրջանառության պրակտիկան, որին զուգահեռ արդիական է նաև հակաբիոտիկների օգտագործման սահմանափակումը կամ արգելքը՝ հակամիկրոբային ռեզիստենտության դեմ պայքարի նպատակով, ինչը չի նշանակում, որ պետք է առհասարակ բացառել կենդանիներին, այդ թվում՝ մթերատու, կերային ճանապարհով այս կամ այն դեղաբանական նյութի օգտագործումը, որը ցուցված է բազմաթիվ հիմքերով, պատճառներով և նպատակներով: Դրա համար սահմանված են արգելված նյութերի ցանկեր կամ կենդանիներից ստացված մթերքում կամ սննդամթերքում որոշակի նյութերի, այդ թվում՝ դեղաբանական ազդեցության, մնացորդային առավելագույն քանակների սահմանաչափեր, գոյություն ունի անասնաբուժական դեղամիջոցի դադարեցման ժամանակահատված կամ կենդանիների բազմացման, կտղուցը կարգավորելու, սերմնավորման, բեղմնավորման, սաղմերի փոխպատվաստման և այլ զոոտեխնիկական նպատակներով դեղային նյութերի կամ պատրաստուկների կիրառման պրակտիկա՝ ամրագրված նաև ՀՀ անասնաբուժական օրենսդրությամբ, ինչը նշանակում է, որ հարցի լուծումը ոչ թե <<Կերի մասին>> ՀՀ օրենքում փոփոխությունն է, այլև տրամաբանական և պատշաճ հսկողության, վերահսկողության մեխանիզմների ներդնումն ու կիրառումը, օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների կամ արգելքների, այդ թվում՝ հակաբիոտիկների օգտագործման մասով, դեպքերի բացահայտումը և կանխումը:

Տեսնել ավելին