Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) հավելված 2-ի 2.4-ի բաժնի 23-րդ, 2.5-րդ բաժնի 43-րդ, 2.6-րդ բաժնի 65-րդ և 2.10-րդ բաժնի 1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարզի անվանումը

Համայնքի անվանումը

Բնակավայրի անվանումը

Գեղարքունիք

23. Գեղամասար

Գեղամասար գյուղ

 

 

Ազատ գյուղ

 

 

Ավազան գյուղ

 

 

Արեգունի գյուղ

 

 

Արփունք գյուղ

 

 

Գեղամաբակ գյուղ

 

 

Դարանակ գյուղ

 

 

Զառիվեր գյուղ

 

 

Կախակն գյուղ

 

 

Կութ գյուղ

 

 

Կուտական գյուղ

 

 

Նորաբակ գյուղ

 

 

Շատջրեք գյուղ

 

 

Շատվան գյուղ

 

 

Ջաղացաձոր գյուղ

 

 

Սոթք գյուղ

 

 

Տրետուք գյուղ

 

 

Փամբակ գյուղ

 

 

Փոքր Մասրիկ գյուղ

Լոռի

43. Լերմոնտովո

Լերմոնտովո գյուղ

 

 

Անտառաշեն գյուղ

Կոտայք

65. Քասախ

Քասախ գյուղ

 

 

Պռոշյան գյուղ

 

1. Իջևան

Իջևան քաղաք

 

 

Ազատամուտ գյուղ

 

 

Ակնաղբյուր գյուղ

 

 

Աճարկուտ գյուղ

 

 

Այգեհովիտ գյուղ

 

 

Աչաջուր գյուղ

 

 

Բարխուդարլու գյուղ

 

 

Բերքաբեր գյուղ

 

 

Գանձաքար գյուղ

 

 

Գետահովիտ գյուղ

 

 

Դիտավան գյուղ

 

 

Ենոքավան գյուղ

 

 

Լուսահովիտ գյուղ

 

 

Լուսաձոր գյուղ

 

 

Խաշթառակ գյուղ

 

 

Ծաղկավան (Իջևանի շրջ.) գյուղ

 

 

Կայան գյուղ

 

 

Կիրանց գյուղ

 

 

Սարիգյուղ գյուղ

 

 

Սևքար գյուղ

 

 

Վազաշեն գյուղ

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի հավելված 2-ի 2.6-րդ բաժնի 53-րդ, 2.10-րդ բաժնի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 26-րդ, 28-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 37-րդ, 39-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ կետերը:

Հոդված 3. Օրենքի հավելված 16.32-ը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Հավելված 16.32

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

Հոդված 4. Օրենքը լրացնել 18.54-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 18.54.  Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 18.54-ում:»:

          Հոդված 5. Օրենքի հավելված 8.42-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավելված 8.42

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

Հոդված 6. Օրենքը լրացնել 18.54-րդ հավելվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հավելված 18.54

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

Հոդված 7. Օրենքի 8.34, 16.13-րդ, 18.2-րդ, 18.3-րդ, 18.5-րդ, 18.6-րդ, 18.8-րդ, 18.14-րդ, 18.15-րդ, 18.17-րդ, 18.19-րդ, 18.24-րդ, 18.25-րդ, 18.26-րդ, 18.28-րդ, 18.29-րդ, 18.45-րդ, 18.46-րդ, 18.47-րդ հոդվածները և հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի մարզի Քասախ, Տավուշի մարզի Իջևան  համայնքներում 2020 թվականի մարտի 15-ին անցկացնել համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ` «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո, Անտառաշեն, Կոտայքի մարզի Քասախ, Պռոշյան, Տավուշի մարզի Իջևան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.),  Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են իրենց լիազորությունները:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված՝ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո միավորվող համայնքները համարվում են վերակազմակերպված որպես մեկ համայնք՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անվանմամբ և համայնքային կենտրոնով: Միավորված համայնքը համարվում է միավորվող համայնքների իրավահաջորդը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    25.10.2019 - 09.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1265

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

29.10.2019

Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նշված մեծ քանակի բնակավայրերի միավորումը մեկ համայնքում իրատեսական չէ, հակառակ դեպքում փաստարկված հիմնավորման կարիք ունի: Մեծ թվով բնակավայրերը /շուրջ երկու տասնյակ և ավելի/ մեկ համայնքում միավորելը հետագա գործունեության և կիրարկման տեսակետից ազդեցության գնահատման խնդիր ունի, ի՞նչ սկզբունքներ կամ չափանիշներ են գործել նման խոշորամասշտաբ միավորման հիմքում, կարելի է ներկայացնել բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ՝ նման խոշորածավալ միավորման դեմ /այդ թվում՝ բնակավայրերի բնակիչների կարծիքը/, պարզ չեն հնարավոր հետևանքների և ռիսկերի կառավարման մեխանիզմները, բացասական և դրական կողմերը գնահատելու և վերլուծելու անհրաժեշտություն կա: Առաջարկում եմ դիտարկել նմանատիպ խոշոր միավորումների դեպքում տեղական հանաքվեների կիրառման և օրինակ՝ 6-7 բնակավայրը մեկ համայնքում միավորելու հնարավորությունը, ինչպես նաև խոշորացման ենթակա բնակավայրերում լայնածավալ իրազեկման և դրական կողմերի ներկայացման պրակտիկան:

Վահագն Ալավերդյան

28.10.2019

Առաջարկում եմ համայնքների խոշորացումն իրականացնել ըստ փնջերի հաշվի առնելով համայնքներում հանրային քննարկումների արդյունքները,համայնքների աշխարհագրորեն տարանջատումները, համայնքների փոխկապակցվածությունը, անկախացումից ի վեր համայնքների ձեռք բերած զարգացման նոր առանձնահատկությունները, մեծ խոշորացված փնջերի զարգացման դանդաղ տեմպերը,ինչպես նայև համայնքների սահմանապահ լինելու առանձնահատկությունները: Հաշվի առնելով վերը նշվածը և Ազատամուտ,Այգեհովիտ,Վազաշեն,Դիտավան համայնքներում հանրային քննարկման արդյունքները(այս չորս համայնքներում հանրային քննարկման արդյունքում որոշել են միավորվել չորս համայնքով և ստեղծել առանձին փունջ) առաջարկում եմ վերանայել նախագիծը և հանարավորություն տալ այս համայնքներին միասին գծագրել և իրականացնել իրենց զարգացման պլանը:

Արամ Ճուղուրյան

25.10.2019

Առաջարկում եմ համայնքների խոշորացումն իրականացնել ըստ նախկին շրջանների և նախկին հանրապետական նշանակության քաղաքների՝հաշվի առնելով որոշակի սպեցիֆիկաներ։Նախկին շրջանները թե՛ իրենց ֆիզիկաաշխարհագրական առումով, թե՛ որպես տնտեսական և ծառայություններ մատուցող միավորներ, խորհրդային տարիներին ևդրանից հետո ձևավորված միվորներ են, որոնք կարող են խոշորացված համայնքի հիմք հանդիսանալ։Եթե հեռանկարային առումով մենք դիտարկում ենք պետական որոշակի լիազորությունների ապակենտրոնացում, դրանց փոխանցումը համայնքներին, ապա պետք է հրաժարվել խոշորացման փնջային տարբերակից, որպեսզի խոշորացումը լինի վերջնական, ֆինանսական առումով թեթև ու նպատակահարմար, որը հիմք կհանդիսանա մարզպետարաններից հրաժարվելու և վարչատարածքային երկաստիճան համակարգը հանելու համար։Կարծում եմ 12 նախարարություն և մոտ 60 համայնք հարաբերակցությունը շատ նորմալ է օպտիմալ կառավարում իրականացնելու համար։ Առաջարկս վերաբերում է ոչ միայն այս դեպքին։ Տավուշի մարզի օրինակով կարող եմ ասել. խոշորացված և խոշորացվելիք համայնքներով Տավուշում կլինի վեց համայնք, որից Դիլիջան, Բերդ, Իջևան համայնքները շատ առումներով համադրելի են, իրենց տարածքում ունեն պետական կառավարման մարմինների տարածքային դտորաբաժանումներ(որոնց լիազորությունները որոշ չափով և աստիճանաբար ակնկալվում է, որ պետք է փոխանցվի համայնքներին),իսկ ահա նախկին Նոյեմբերյանի շրջանի տարածքի երեք համայնքները համադրելի չեն մյուս երեքի հետ, և այստեղ մենք կրկին բախվելու ենք ֆինանսապես ուժեղ և թույլ համայնքներ խնդրին։

Տեսնել ավելին