Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1931-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 509-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
«……» «……………………» 2019 թվականի N …… -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1931-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 509-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 36-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտները հրապարակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 509-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1931-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աուդիտի, դիտարկման առաջադրանքների, հարակից ծառայությունների և որակի հսկողության միջազգային ստանդարտները հրապարակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 509-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին»:
2. Որոշման 1-ին կետում «աուդիտի և որակի վերահսկողության» բառերը փոխարինել «աուդիտի, դիտարկման առաջադրանքների, հարակից ծառայությունների և որակի հսկողության» բառերով:
3. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Աուդիտի ստանդարտները հաստատելու մասին» N 509-Ն որոշումը։»
4. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
        վարչապետ                                                                                                               Ն. Փաշինյան

 

  • Քննարկվել է

    24.10.2019 - 08.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 982

Տպել