Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Դավիթ Գասպարյան 10.11.2019 02:21:59 2. Նախագծի 8) կետով առաջարկվող լրացումը թեև մեր գնահատմամբ որոշակիորեն հստակեցնում է Բաժանորդ դառնալու համար նոր միացման գործընթացը, սակայն այն բավարար չէ։ Վեոլիա ջուր ընկերության կողմից ներկայացվող 14 կետանոց ցանկի և ընդհանրապես այս մասով առկա որոշ դեպքերում անտեղի քաշքշուքները մեղմելու որևէ գործուն առաջարկ այս նախագիծը չի պարունակում։ Ավելին՝ չի վերացվում մատակարարին 11․1 կետով տրված բացառիկ իրավունքը, այն է՝ նոր համակարգի կառուցման տեխնիկական վերահսկողությունը պետք է իրականացնի կա՛մ մատակարարը, կա՛մ մատակարարի հրապարակած ցանկում ընդգրկված կազմակերպությունը։ Չի վերանայվել նաև 12-րդ կետը, համաձայն որի մատակարարի կողմից հրապարակվում են գներ, որոնք մեղմ ասած հեռու են գործող իրականությունից (չնայած ինչ-ինչ ստանդարտների հաշվառմամբ ունեն իրենց հիմնավորումները)։ Արդյունքում՝ նոր բաժանորդ դառնալու քաղաքացու հոգսը այս փոփոխություններով որևէ կերպ չի մեղմվում։ Մինչդեռ դա օրակարգում առկախված թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Խնդրում ենք հնարավորության դեպքում անդրադարձ կատարել հատկապես ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման գործընթացի պարզեցման և բաժանորդների հոգսերը թեթևացնելու ու լրացուցիչ ծախսերից ձերբազատելու հնարավորություններին։ Առաջարկությունը չի ընդունվել Նշված հարցերը պարոն Գասպարյանի կողմից նաև գրավոր ներկայացվել են հանձնաժողով և դիմումատուի հետ դրանց վերաբերյալ հանձնաժողովում կազմակերպվել է հանդիպում ու բարձացված հարցերին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ: Չնայած այն հանգամանքին, որ նոր միացման հետ կապված 14 անուն փաստաթղթերի և որոշակի այլ հարցեր չեն կարգավորվում հանձնաժողովի կողմից և գտնվում են այլ գերատեսչությունների դաշտում, այնուամենայնիվ հանձնաժողովը մտահոգված է դիմող անձի՝ նոր միացման հետ կապված ծախսերի նվազմամբ և նշված հարցերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններին ներկայացրել է համապատասխան առաջարկություններ՝ խնդրի լուծմանն ուղղված քննարկումներ սկսելու նպատակով: Վերջնարդյունքում կդիտարկվի նաև կանոնները լրամշակելու անհրաժեշտությունը:
2 Դավիթ Գասպարյան 10.11.2019 02:21:59 3. Նախագծի 9) կետն ունի լրացուցիչ պարզաբանման կարիք և բավարար չի ներկայացվել հիդրանտով սպառումը առևտրային հաշվառքի սարքի միջոցով չհաշվարկելու ներկայացված առաջարկը։ Սա դուրս է ջրային ռեսուրնսերը խնայողաբար օգտագործելու և ճիշտ հաշվառում իրականացնելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, որը և դրված էր Վեոլիա ջուր ընկերության հետ կնքվող վարձակալության պայմանագրի հրավերի հիմքում։ Առաջարկությունը չի ընդունվել Կանոնները մշակվել են՝ ելնելով նաև վարձակալության պայմանագրով սահմանված կարգավորումներից, իսկ վարձակալության պայմանագրում կատարված փոփոխություններով հիդրանտներով մատակարարվող ջրի համար սահմանվել է հստակ ծավալ, ուստի առաջացել է կանոնները պայմանագրին համապատասխանեցնելու անհրաժեշտություն:
3 Դավիթ Գասպարյան 10.11.2019 02:21:59 4. Նախագծի 10), 11), 12), 13), 14) և 15) կետերի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը․ • առաջարկում ենք ներկայացված լրացումների ու փոփոխությունների հետ մեկտեղ Կանոների 30․1 կետում ամրագրել ոչ թե «Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը» եզրույթը, այլ «առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում Չափագիտական մարմնի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը» արտահայտությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ ներկայումս Մատակարարն է կազմում փորձագիտական եզրակացությունը, որը ստորագրվում է Չափագիտական մարմնի ներկայացուցչի կողմից ու դա հրամցվում է որպես Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացություն։ Սա անթույլատրելի երևույթ է, առկա է շահերի ակնհայտ բախում ու բարձր է չարաշահումների ռիսկը։ Չէ՞ որ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում վերահաշվարկ է կատարվելու ի հօգուտ փորձագիտություն կատարողի՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի։ • Առաջարկում ենք կանոներով ամրագրել, որ առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցելուց հետո հանձնվում է մատակարարին բացառապես ստուգաչափում անցկացնելու նպատակով (և Մատակարարն իրավունք չունի ստուգաչափումից բացի որևիցե այլ նպատակով բաժանորդից վերցնել վերջինիս սեփականություն համարվող ջրաչափը), իսկ ստուգաչափումը ոչ մի դեպքում չպետք է իրականացվի մատակարարի կողմից և/կամ մասնակցությամբ, անգամ այն դեպքերում, երբ Մատակարարն ունի ստուգաչափում իրականացնելու համար անհրաժեշտ ողջ փաստաթղթավորումը։ • Առաջարկում ենք Կանոներով նախատեսել, որ ապահավաքակցված առևտրային հաշվառքի սարքը, եթե այն բաժանորդի սեփականությունն է, ստուգաչափումից հետո վերադարձվում է բաժանորդին կամ առնվազն բաժանորդը փոխհատուցվում է դրա կորստի գումարի չափով (Եթե օրինակ առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափման ընթացքում մասնատվել է կամ կորցրել է իր՝ մինչև ստուգաչափումն ունեցած հատկությունները)։ Այս դեպքում փոխհատուցումը պետք է իրականացվի Մատակարարի կողմից ու վերջինիս միջոցների հաշվին։ Մեր կողմից առաջարկվող այս փոփոխության դեպքում, երբ Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ Մատակարարի մոտ է առաջանում կասկած և Մատակարարի նախաձեռնությամբ է անցկացվում Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափումը, Առևտրային հաշվառքի սարքի սեփականատերը չպետք է ունեզրկվի՝ այդ նույն սարքի արժեքի չափով։ Առաջարկությունը չի ընդունվել Կանոնների լրամշակումը կրում է շարունակական բնույթ և նշված հարցի վերաբերյալ հանձնաժողովը շարունակում է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ և լիազոր մարմնի հետ քննարկումների վերջնարդյունքում կդիտարկվի նաև կանոնները լրամշակելու անհրաժեշտությունը:
4 Դավիթ Գասպարյան 10.11.2019 02:21:59 6. Անընդունելի ենք համարում Նախագծի 17) կետով իրականացվող կարգավորումները։ Մասնավորապես կարծում ենք, որ Բաժանորդը չպետք է ինքնուրույն զբաղվի առևտրային հաշվառքի սարքի տեղափոխմամբ։ Դա խիստ մասնագիտական գործառույթ է ու իրականացվում է ՀՀ-ում գործող ստանդարտներին համապատասխան (մասնավորապես ԳՈՍՏ 6019-83 ստանդարտ): Ավելին, ստանդարտները սահմանում են առևտրային հաշվառքի սարքի փաթեթավորումը, տարաները, որտեղ պետք է տեղադրվեն, անհրաժեշտ ձևակերպումներն և այլն, որոնց խախտման դեպքում հնարավոր է արձանագրվի ջրաչափի սխալանք։ Ու այս ամենի արդյունքում անթույլատրելի ենք համարում նման խիստ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործառույթը բաժանորդին վերապահելը։ Ավելին, կարծում ենք, որ ՋՄՕԿ իրավակարգավորումները պետք է ստեղծեն այնպիսի պայմաններ, որ ջրամատակարարը որևիցե կերպ չկարողանա շեղվել ստանդարտներից ու ամբողջովին իր գործունեությունը կազմակերպի ստանդարտներին համապատասխան։ Եվ ակնհայտ է, որ ապահավաքակցված ջրաչափերի ճիշտ փաթեթավորման և ամենակարևորը՝ ստանդարտներով նախատեսված տեղափոխման պայմանների պահպանման դեպքում առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման ընթացքում սարքի՝ տեղափոխմամբ պայմանավորված սխալանքի ռիսկը կհասցվի նվազագույնի։ Մեր խորին համոզմամբ, սա պետք է լինի Մատակարարի հիմնական պարտավորություններից մեկը։ Առաջարկությունը չի ընդունվել Հանձնաժողով ներկայացված դիմումների վերլուծության արդյունքում պարզվել է, որ երբեմն բաժանորդները ցանկություն են հայտնում առևտրային հաշվառքի սարքը իրենց կողմից տեղափոխվի ստուգաչափման, ուստի լրամշակմամբ բաժանորդին պարզապես տրվում է տեղափոխման իրավունք և ոչ պարտադրանք:
5 Դավիթ Գասպարյան 10.11.2019 02:21:59 8. Նախագծի 25) կետով նախատեսվող փոփոխության վերաբերյալ առաջարկում ենք «Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ» արտահայտությունը փոխարինել «ստուգաչափման արդյունքում Չափագիտական մարմնի կողմից կազմված փորձագիտական եզրակացությամբ» արտահայտությամբ։ Մյուս փոփոխությունը ընդունելի է ու համաձայն ենք վերջինիս հետ։ Բաց է մնացել նաև այն դեպքը, երբ Չափագիտական մարմնի կողմից կազմված փորձագիտական եզրակացությամբ պարզվի, որ արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից ավել քանակի գրանցման ու այդ դեպքում ո՞րն է է Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկի մեխանիզմը։ Խնդրում ենք Կանոներում իրականացվող փոփոխությունների ու լրացումների համատեքստում անդրադառնալ նաև այս հարցին։ Առաջարկությունը չի ընդունվել Կանոնների լրամշակումը կրում է շարունակական բնույթ և նշված հարցի վերաբերյալ հանձնաժողովը շարունակում է իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ և լիազոր մարմնի հետ քննարկումների վերջնարդյունքում կդիտարկվի նաև կանոնները լրամշակելու անհրաժեշտությունը:
6 Դավիթ Գասպարյան 10.11.2019 02:21:59 10. Նախագծի 33) կետով առաջարկվում է բոլոր խախտումների դիմաց վճարել առավելագույնը 2000 դրամ տուժանք, որն ըստ էության չի նպաստում մատակարարի ու սպառողի շահերի հավասարակշռմանը։ Եթե Կանոնների 47 կետով մեկ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվող վերահաշվարկի գումարը տատանվում է 35-45 հազար ՀՀ դրամի միջակայքում, ապա մատակարարի կողմից տեղի ունեցած խախտումը պետք է համարժեք լինի դրան ու ևս բազմապատկվի տասնհինգապատիկի, երեսունապատիկի կամ ինսունապատիկի չափով՝ ինչպես տեղի է ունենում հակառակ դեպքում՝ կանոների 47 կետի 1, 2 և 3 մասերի համաձայն։ Առաջարկությունը չի ընդունվել Կանոնների 47-րդ կետը վերաբերում է առևտրային հաշվառքի սարքի արտաքին միջամտությամբ խախտման դեպքում վերահաշվարկվող խմելու ջրի ծավալին, իսկ նշված 2000 դրամը տուժանք է, որը մատակարարը վճարելու է կանոնների յուրաքանչյուր պահանջի խախտման համար, այդ թվում՝ անկախ վերահաշվարկի արդյունքից, վերահաշվարկի գործընթացում թույլ տրված յուրաքանչյուր խախտման համար:
7 Դավիթ Գասպարյան 10.11.2019 02:21:59 12. Նախագծի 37) կետի հետ կապված հայտնում ենք, որ ինչպես ցույց է տալիս փորձը, մատակարարի կայքը բավականին ուշ է արձանագրում համապատասխան տեղեկատվությունը։ Եթե այստեղ չկիրառվեն տուգանքների գործուն մեխանիզմներ, ապա ջրամատակարարման համակարգում անհնար է առաջընթաց արձանագրել, հատկապես մատակարար-բաժանորդ փոխհարաբերությունների կայունացման, փոխվստահության սահմանման համատեքստում։ Կարծում ենք, որ լավագույն լուծում կլինի Բաժանորդների պատշաճ գույքագրումն ու sms հաղորդագրությունների միջոցով վերջիններիս անհատական ծանուցումը՝ անկախ Բաժանորդի կողմից այդ մասին հարցում կատարելուց կամ չկատարելուց: Առաջարկությունը չի ընդունվել Նաև կայքով վթարային ընդհատման մասին բաժանորդին իրազեկելը դառնում է պարտադիր պահանջ, որպես լրացուցիչ, սակայն ոչ միակ եղանակ:
8 Դավիթ Գասպարյան 10.11.2019 02:21:59 14. Լրացուցիչ պարզաբանման կարիք ունի Նախագծի 43) կետով կանոնների 89-րդ կետի փոփոխությունը, համաձայն որի ներկայացվել է ցայտաղբյուրներով սպառումը առևտրային հաշվառքի սարքի միջոցով չհաշվարկելու առաջարկ։ Սա դուրս է ջրային ռեսուրնսերը խնայողաբար օգտագործելու և ճիշտ հաշվառում իրականացնելու ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից, որը և դրված էր Վեոլիա ջուր ընկերության հետ կնքվող վարձակալության պայմանագրի հրավերի հիմքում։ Առաջարկությունը չի ընդունվել Կանոնները մշակվել են՝ ելնելով նաև վարձակալության պայմանագրով սահմանված կարգավորումներից, իսկ վարձակալության պայմանագրում կատարված փոփոխություններով ցայտաղբյուրներով մատակարարվող ջրի համար սահմանվել է հստակ ծավալ, ուստի առաջացել է կանոնները պայմանագրին համապատասխանեցնելու անհրաժեշտություն:
9 Դավիթ Գասպարյան 10.11.2019 02:21:59 16. Անթույլատրելի է Նախագծի 45) կետով նախատեսված՝ Կանոների 93 կետում առաջարկվող փոփոխությունը։ Ըստ էության պատշաճ հիմնավորված չէ, թե ինչ տրամաբանությամբ Կանոների 66 կետով սահմանված պարտավորությունը կատարելու ժամկետը հետաձգվում Վեոլիա ջրի սպասարկման ողջ տարածքում։ Առաջարկությունը չի ընդունվել Կանոնները մշակվել են՝ ելնելով նաև վարձակալության պայմանագրով սահմանված կարգավորումներից, այս պարագայում նույնպես առաջացել է կանոնները պայմանագրին համապատասխանեցնելու անհրաժեշտություն:
10 Դավիթ Գասպարյան 10.11.2019 02:21:59 Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով Վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի հուլիսի 25-ին Ջրային կոմիտեի ու «Վեոլիա ջուր» ՓԲԸ միջև կնքված համաձայնագրի 2-րդ կետով Վարձակալի՝ առաջիկա 5 տարիներին 230 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մի մասը Վարձատուի կողմից իրականացնելու պարտավորությունը, առաջարկում ենք փոփոխություն կատարել Կանոնների 54 կետում ու այլևս մատակարարին չվերապահել Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, ստուգաչափման պատասխանատվությունը։ Եթե ստուգաչափման հետ կապված որոշակի պարզաբանումներ ներկայացրել ենք Նախագծի առանձին կետերի վերաբերյալ մեր դիրքորոշումներում, ապա առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման՝ Մատակարարին վերապահված բացառիկ իրավասությունը համարում ենք անընդունելի։ Ստացվում է, որ Վարձակալի առաջիկա 5 տարիների ներդրումային ծրագրերի մեջ անհնար է մտցնել առևտրային հաշվառքի սարքերի՝ Վարձատուի կողմից ձեռքբերումն ու Վարձակալին տեղադրման համար հատկացումը, ինչը չի բխում ոչ Վարձակալության պայմանագրից, ոչ էլ ՀՀ հակամենաշնորհային օրենսդրությունից։ Առաջարկությունը չի ընդունվել Որոշման նախագծով ընձեռվում է նաև ծրագրերի միջոցով նոր համակարգի կառուցման հնարավորություն, իսկ նոր միացման դեպքում առևտրային հաշվառքի սարքը հանդիսանում է նոր համակարգի մաս: