Հիշել նախագիծը

Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի, անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Vardan Vardanyan 24.10.2019 20:45:09 Առաջարկում եմ վերոհիշյալ թվարկվածների հետ կապված խնդիրները կարգավորել սահմանադրական օրենքի տիրույթում։ Առաջարկության մեջ հստակեցված չէ, թե կոնկրետ որ իրավական ակտին/ ակտերին համապատասխան պետք է տալ կարգավորումները:
2 Արմեն Վարդանյան 28.10.2019 15:47:31 «Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի, անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ nախագիծ) վերաբերյալ հայտնում եմ, որ «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված լիազորությունների շարքում նախագծով ներկայացված նման կարգ հաստատելու լիազորություն ՀՀ կառավարութայնը վերապահված չէ, իսկ «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով ՀՀ կառավարությանը վերապահված են համապատասխանաբար առանձին կարգեր՝ տվյալ կարգի վերնագրից բխող բովանդակությամբ, սահմանելու լիազորություններ: Նախագծի վերնագրով նշված կարգ սահմանելու հնարավոր լուծումն այն է, որ անհրաժեշտ է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ նման կարգ հաստատելու լիազորություն վերապահելով կառավարությանը և ուժը կորցրած ճանաչել 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերը, ինչը միանշանակ նպատակահարմար չէ, քանի որ նախագծի վերնագրի տրամաբանությամբ մի քանի տեսակի արտադրանքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգ սահմանելով ստեղծվում է խառնաշփոթ /օրինակ՝ եթե անհրաժեշտ է մսի կամ ձկան կամ այլ մթերքի փորձաքննության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալ, պետք է մեծածավալ ամբողջ նախագիծը կարդալ, տարբեր էջերում ման գալ և գտնել տվյալ մթերքի փորձաքննության վերաբերյալ բոլոր և հաջորդական դրույթները՝ մի մասը սկզբում, մյուս մասը մի այլ տեղում կամ վերջում, ինչը ավելորդ ծանրաբեռնվածություն և դժվարություն է ոչ միայն փորձաքննություն կատարողի, այլև փորձաքննության արդյունքներով մթերք իրացնողի կամ սեփակնատիրոջ համար, որտեղ հաշվի չի առնվում մթերքի տեսակը և դրանով պայմանավորված որոշակի առանձնահատկությունները թե նմուշառման, թե փորձաքննության կատարման, թե այլ տեսանկյուններից, չհաշված, որ ընդհանուր կարգի ձևի և բովանդակության մեջ առաջանում են դրույթների և կարգավորումների միջև հակասություններ, անթույլատրելի նույնացումներ կամ ոչ իրատեսական և կիրառելիության մասով խիստ խնդրահարույց վիճակներ ստեղծելու հիմքեր և նախադրյալներ՝ դրանից բխող հետևանքներով, որոնց մասին կնշվեն առանձին կետերի վերաբերյալ կարծիքներում: 1. Նախագծի հավելվածով սահմանված կարգի /այսուհետ՝ կարգ/ 1-ին կետում հստակ նշել, որ փորձաքննության խնդրո առարկան չի կարող լինել օբյեկտը, օբյեկտ ձևակերպումը առաջացնում է տարընկալում և չի համապատասխանում մարդու կողմից սննդում օգտագործվող մթերքի բովանդակայաին իմաստին: Նույն դիտողությունը հաշվի առնել կարգի ողջ տեքստում: Խնդրո առարկան փաստացի կենդանական ծագման մթերքն է, որը սահմանված է <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով նշված <<կենդանական ծագման մթերք>> հասկացությամբ, ընդորում՝ առանցքային կարևորության հարց է և հստակ պետք է սահմանվի, որ կենդանական ծագման մթերքը անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա է մշակումից կամ վերամշակումից առաջ, իսկ մակնշված և փաթեթավորված կենդանական ծագման մթերքը անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա չէ, հետևաբար 1-ին կետը խմբագրել և ձևակերպել նշված տրամաբանությամբ: 2. Կարգի 2-րդ կետը վերանայել, որովհետև տրամաբանությամբ իրացումը պետք է ենթադրի նաև վաճառքը, այլ ոչ թե նույնացվի վաճառքի հետ կամ էլ պետք է պարզ լինի վաճառքի և իրացման տարբերությունը և դրանց <<ցանկացած փուլ>> ձևակերպումը, հաշվի անելով, որ կարգի տեքստում գերազանցապես օգտագործվում է <<իրացում>> ձևակերպումը, իսկ <<վաճառք>> ձևակերպումը ընդամենը 2 տեղում, որը հարցեր է առաջացնում: Վաճառքի կամ նրա ցանկացած փուլում անասնաբուժասանիտարական փորձաքննություն չի կարող կատարվել, այն կատարվում է մինչև վաճառքի փուլը՝ վաճառքի հանելը, իսկ իրացման եզրույթը կարող է ներառել նաև իրացման ցանկացած փուլ օբյեկտիվորեն հիմք համարվող օգտագործումը, պահպանումը, պահեստավորումը, մշակումը, վերամշակումը, որոնց ժամանակ ևս փորձաքննությունը չի կարող կատարվել, քանի որ փորձաքննությունը պետք է կատարվի թվարկվածներից առաջ: <<կարող է>> ձևակերպումը հանել, որովհետև ստացվում է, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը կարող է և չկատարվել, այնինչ դրա իրականացումը պարտադիր է՝ մինչև իրացումը, մշակումը՝ /օրինակ՝ մանրացնելը, մասնատելը, ծեծելը, չորացնելը/, վերամշակելը և այլն: 3. Կարգի 3-րդ կետում ևս հաշվի առնել, որ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա չեն ոչ միայն չվերամշակված, այլև վերջնական սպառման համար ապրանքային տեսքով, այդ թվում՝ փաթեթավորված և մակնշված, կենդանական ծագման մթերքը, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկանեում վաճառքի հանվող գյուղացիական տնտեսությունների կողմից ստացված կենդանական ծագման մթերքը: Ձեր առաջարկությունները կքննարկվեն աշխատանքային կարգով:
3 Արմեն Վարդանյան 28.10.2019 15:47:59 4. Կարգի 5-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նշված հասկացությունները հանել, որովհետև <<Անասնաբուժության մասին>> ՀՀ օրենքով սահմանված կենդանական ծագման մթերք, անասնաբուժասանիտարական փորձաքննություն հասկացությունները բավարար են և հարցը փակում են՝ կրկնորդելու անհրաժեշտությունը չկա, ընդորում 5-րդ կետի տրամաբանությամբ անհասկանալի է, թե ինչու սահմանված չեն կաթ և կաթնամթերք, ձու, մեղր հասկացությունները: 5-րդ կետի 5-րդ և 6-րդ կետերը կրկնորդում են, քանի որ իրականությունում պատվիրատուն հենց փաստացի իրացնողն է, որի պարագայում կարգի բանդակությունը լիարժեք ընկալելի է՝ առանց պատվիրատու բառի կամ դրա օգտագործման: 5-րդ կետի 7-9-րդ կետերով նշված <<կետային նմուշ>>, <<միացյալ նմուշ>>, <<միջին նմուշ>> հասկացությունները անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման տեսակետից խիստ խնդրահարույց են, կիրառումը անիրատեսական է, որի վերաբերյալ հիմնավորումը կներկայացվի կարգի համապատասխան կետերի վերաբերյալ կարծիքում: 5. Կարգի 6-րդ կետի 3-րդ, 6-րդ 7-րդ ենթակետում պարզ չէ ինչ փորձագետի մասին է խոսքը, ովքեր են հանդիսանում փորձաքննության սուբյեկտները, անհրաժեշտ է հստակեցնել դրանք: 6. Կարգի 7-րդ կետում հստակեցնել թե որ պետական մարմինների մասին է խոսքը, քանի որ ոչ բոլոր պետական մարմինները և նրանց աշխատակիցներն ունեն նմուշառման լիազորություն, համապատասխան գիտելիքներ և նմուշառման նյութատեխնիկական անհրաժեշտ կարողություններ: Եթե խոսքը վերահսկողություն իրականացնող կամ փորձաքննություն կատարող այլ մարմնի մասին է, ապա պետք է հստակ նշել այդ մարմինները: 7. Կարգի 8-րդ կետում հստակեցման կարիք ունի խմբաքանակի տարբեր մասերը» ձևակերպումը անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգի իմաստով, որովհետև անհասկանալի է, թե ինչպես է օրինակ՝ մսեղիքի որոշակի քանակի, այն էլ տարբեր կենդանատեսակի դեպքում կազմված խմբաքանակից կատարվելու <<տարբեր մասերից>> նմուշառում եթե նմուշառումը խոշոր կենդանիների մսեղիքի դեպքում պետք է կատարվի ցանկացած մսեղիքից, կամ էլ մեկ կամ մի քանի տեսակի ձկան որոշակի քանակի դեպքում ինչ է նշանակում տարբեր մասեր և տարբեր մասերից նմուշառում կամ նույնը կաթի և կաթնամթերքի դեպքում ինչպես է կատարվելու: Նման ձևակերպումը կարող է կիրառելի լինել օրինակ՝ բեռնատարներով ներմուծվող մեծ քանակի բեռների դեպքում, որտեղ գործ ունենք ապրանքների տեսակների կամ շարքերի, կոնտեյներների, միևնույն կամ տարբեր սերիայի և խմբաքանակի և խմբաքանակում հարյուրավոր միավորի հետ, որտեղ իմիջայլոց, այլևս անասնաբուժասանիտարական փորձաքննության հարց և խնդիր չկա, քանի որ այն կատարվել է մսի կամ ձկան կամ պանրի կամ ձվի կա մեղրի տեսակավոումից, փաթեթավորումից, մակնշումից, սառեցումից կամ պաղեցումից առաջ: 8. Կարգի 9-րդ կետում աղյուսակի տեսքով ներկայացվածը պարզ և հստակ չէ, տարբեր մթերքների դեպքում ձևակերպումը տարբեր է և սխալ կամ անհասկանալի, օրինակ՝ կաթի և կաթնամթերքի դեպքում խմբաքանակի 21-50 կամ 51 և ավելի միավոր դեպքում ինչքան գրամ կամ մլ պետք է վերցվի, կամ էլ <<խմբաքանակի միավորի քանակ սյունակ>>-ում ձկան համար նշվածը, որը խմբաքանակ չէ, այլ տվյալ խմբաքանակում առկա ձկների քաշ պետք է լինի կամ էլ մսի և սպանդից գոյացած մթերքի դեպքում 1.2 և 1.3 կետերում հարց է, թե ինչքան նմուշ պետք է վերցվի, եթե խմբաքանակը լինի 5-ից կամ 10-ից պակաս: Կետային նմուշ ձևակերպումը և դրա իրականացումը ևս անասնաբուժասանիտարական փորձաքննության համատեքստում կիրառելի չէ և անիրատեսական է, որի վերաբերյալ կարծիքը կներկայացվի Ձեր առաջարկությունները կքննարկվեն աշխատանքային կարգով:
4 Արմեն Վարդանյան 28.10.2019 15:48:44 9. Կարգի 10-րդ կետում հարցական է, թե ինչի համար պետք է նմուշները կապարակնքվեն կամ դրոշմակնքվեն, եթե գործնականում և իրականությունում փորձաքննություն կատարողները իրենց գործունեությունը իրականացնում են կենդանական ծագման մթերքի իրացման վայրերում, օրինակ՝ գյուղարտադրանքի շուկաներում, Գումի շարքի կամ Կոմիտասի շուկայի կամ այլ համանման տարածքում կամ առևտրի իրականացման վայրերում և օբյեկտներում, որտեղ նմուշնեը վերցնողը փաստացի նույն փորձաքննություն կատարողն է, որի դեպքում դրոշմակնքման կամ կապարակնքման անհրաժեշտությունը բացարձակ չկա, բացի այդ, դրա իրագործումը անիրատեսական է, փաստացի փորձաքննություն իրականացնողի համար առաջացնում է ավելորդ վարչարարություն, ֆինանսական հետևանքներ, որն իր հերթին կբերի փորձաքննության ծառայությունների մատուցման ինքնարժեքի բարձրացմանը: Նույնիսկ նույն տարածքում փորձաքննության գործունեություն չծավալելու դեպքում, ենթադրենք որոշակի հետավորությամբ տեղակայվելու դեպքում ակնհայտ է, որ կենդանական ծագման մթերքի տնօրինողը՝ սեփականատերն է իր հաշվին և իր միջոցներով ներկայացնելու իր արտադրանքը փորձաքննություն իրականացնողին, որի դեպքում էլ փորձաքննություն կատարողի կողմից նմուշառումը կատարելու՝ ինքն իրեն նմուշ ներկայացնելու պարագայում նմուշների կապարակնքման կամ դրոշմակնքման հարցը տրամաբանական չէ: Դրոշմակնքում կամ կապարակնքումը կիրառելի է բացառապես պետական վերահսկողության շրջանակներում կատարվող նմուշառման ժամանակ, որը կատարող տեսուչը խնդիր ունի հավաստել և ապահովել նմուշների ամբողջականությունը և համապատասխանությունը լաբորատոր փորձարկում իրականացնողին ներկայացնելիս և հանձնելիս, իսկ այդ գործընթացում հարցը կարգավորվում է ստուգման կամ այլ վերահսկողության տեսակի կատարման ընթացքում սահմանված պահանջներին համապատասխան, որը կապ չունի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգի հետ: Պարզ չէ նաև, թե դրոշմակնքումը և կապարակնքումը ինչպես է կատարվելու, ինչ կարգով, որն է դրանք <<կամ>>-ով սահմանելու հիմքը կամ պատճառը, արդյունքի ապահովման տեսակետից որն է դրանց տարբերությունը, ինչը կարևոր է փորձաքննություն կատարողի համար հստակ և միատեսակ պահանջներ սահմանելու և դրանից բխող ծախսեր կատարելու տրամաբանությամբ, հակառակ դեպքում հարց է, թե որ դեպքում է կապարակնքվելու և որ դեպքում՝ դրոշմակնքվելու: 10. Կարգի 11-րդ կետում հաշվի առնել, որ նմուշառման ակտը կարող է ձևակերպվել մեկ անձի կողմից, մյուսների մասնակցությամբ ակտի ձևակերպումը գործնականում կիրառություն չի կարող ունենալ, անիրատեսական է, լավագույն դեպքում նմուշառման ակտը կարող է ստորագրվել մյուսների կողմից: Բացի այդ, հաշվի առնել, որ պրակտիկայում իրացնողն ու պատվիրատուն փաստացի միևնույն անձն է, օրինակ՝ Գումի շարքում կամ գյուղարտադրանքի շուկայում միս իրացնողը կամ տնական պանիր վաճառողը կամ ձուկ վաճառողը փաստացի մթերքի սեփականատերն է, որը ինքն է աճեցրել կամ պատրաստել կամ գնել է արտադրողից, գյուղացուց: 11. Կարգի 12-րդ կետի 6-րդ ենթակետում անհասկանալի է, թե ինչ ստանդարտացման փաստաթղթի մասին է խոսքը, եթե նմուշառումը պետք է կատարվի սույն կարգի պահանջով և իմաստով, որտեղ առաջնային և հիմնական խնդիրը անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ մթերքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների առկայությունը կամ բացակայությունը հաստատելը կամ հերքելն է, իսկ ստանդարտացման փաստաթղթերը՝ օրինակ՝ ԳՈՍՏ-երը սննդամթերքում տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության նորմերի հայտնաբերման նպատակով կատարվող նմուշառումներին կարող է վերաբերել, երբ գործ ունենք տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի համապատասխանության հետ, իսկ վարակիչ հիվանդություններն ու դրանց հայտնաբերումը, հայտնաբերումից հետո տարածման կանխումն ու վերացումը տեխնիկական կանոնակարգումից դուրս են: 12. Կարգի 13-րդ կետը հակասում է 11-րդ կետին, որի համաձայն նմուշառման ակտը ձևակերպում է փորձաքննություն կատարողը, իսկ պետական վերահսկողության դեպքում նման բան լինել չի կարող, որովհետև պետական վերահսկողության ժամանակ նմուշը վերցնում և նմուշառման հետ կապված բոլոր փաստաթղթերը կազմում է վերահսկող մարմնի աշխատակիցը՝ նմուշառում կատարող պաշտոնատար անձը: 13. Կարգի 14-րդ կետում հաշվի առնել, որ փաստացի կենդանական ծագման մթերքի իրացման վայրում փորձաքննության գործունեություն ծավալելու իրականությունում հատուկ ջերմակայուն տարաներով նմուշների տեղափոխման կարիքը և անհրաժեշտությունը չկա, բավարար է միայն նմուշի երկրորդային աղտոտվածությունը կանխող պայմանների ապահովումը, այն լրացուցիչ ծախս է փորձաքննություն իրականացնողի համար: Նման պահանջը կիրառելի է միայն այն դեպքում, երբ տեսականորեն ենթադրվի այն դեպքը, երբ անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողը ինքն իր կամքով և միջոցներով որոշի նմուշները փորձաքննության ներկայացնել այլ փորձաքննություն կատարողին, ինչը իրատեսական չէ և գործնական կիրառություն չի ունենա: Ձեր առաջարկությունները կքննարկվեն աշխատանքային կարգով:
5 Արմեն Վարդանյան 28.10.2019 15:49:05 14. Կարգի 15-րդ կետում և կարգի տեքստում պետք է» ձևակերպումները հանել և դրույթները շարադրել գործողությունների <<կատարվում են...>> շարադրմամբ: 15. Կարգի 14-րդ և 16–րդ կետերը ըստ էության նույնն են, կրկնորդում եմ միմյանց, անհրաժեշտ է միավորել կամ դրանցից մեկը հանել: 16. Կարգի 18-րդ կետի ձևակերպումը խնդրահարույց է, որովհետև գործնականում այն կիրառելի է կենդանիների մսեղիքի և տվյալ մսեղիքից ստացված ներքին պարենքիմատող օրգանների և այլ ենթամթեքի նույնականացման համար, այն էլ բակային մորթի իրականությունում և պայմաններում, իսկ ձկան կամ կաթի կամ կաթնամթերքի կամ ձվի դեպքում նման պահանջի սահմանումը անիրատեսական է և կիրառելի չէ: 17. Կարգի 19-րդ կետը խնդրահարույց է և կիրառման ենթակա չէ, քանի որ կետային կամ միացյալ նմուշների իմաստեվ հարց է, օրինակ՝ ինչպես է հնարավոր նշվածը, եթե խոշոր եղջերավորների, խոզի, ձիու, ոչխարի, այծի դեպքում պետք է նմուշներ վերցվեն իրացման ենթակա խմբաքանակի յուրաքանչյուր մսեղիքից թե գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, թե սպանդանոցում: Կետային կամ միացյալ նմուշը ուղղակի աբսուրդ է անասնաբուժասանիտարական փորձաքննության դեպքում, որովհետև նմուշներ վերցվում են յուրաքանչյուր մսեղիքի դեպքում ավշային հանգույցներից, լյարդից, մկաններից, սրտամկանից, ստոծանուց, ուղեղից և այլն, որոնք լինելով բոլորովին տարբեր հյուսվածքային կազմության և կոնսիստենցիայի՝ ուղղակի չեն կարող խառնվել և միացյալ նմուշ դառնալ, չհաշված նաև այն հանգամանքը, որ խմբաքանակում կարող են լինել ինչպես տարբեր ֆերմերային կամ գյուղացիական տնտեսությունների ծագման, այնպես էլ տարբեր տեսակի կենդանիների՝ տավարի, խոզի, ոչխարի, այծի մսեղիք կամ տավարի, ոչխարի, այծի կաթ կամ պանիր, տարբեր տեսակի ձկներ կամ հավի, լորի ձու կամ տարբեր փեթակային տնտեսությունների մեղր, որի պարագայում կետային կամ միասնական նմուշի մասին խոսելն անիմաստ է: Մյուս կողմից էլ հաշվի առնել, որ տվյալ մսեղիքից կամ ձկից վերցված ցանկացած օրգանի կամ հյուսվածքի նմուշը ենթակա է առանձին հետազոտության՝ տվյալ կենդանատեսակի և տվյալ կենդանու մսեղիքում կամ ձկան մոտ ինֆեկցիոն կամ ինվազիոն հիվանդության հարուցիչ/ներ/ի առկայությունը բացահայտելու նպատակով, որտեղ պետք է ընդունել այն իրողությունը, որ նույնիսկ միասնական նմուշի գաղափարը պայմանական ընդունելու դեպքում, առաջանալու է այն խնդիրը, որ անհնար կլինի պարզել, թե միասնական նմուշում հայտնաբերված ախտածին մանրէն կամ որդը որ մսեղիքից կամ ձկից է վերցվել, որտեղից է ծագել խնդիրը, հետևաբար անհնար է լինելու բացահայտել ախտահարված և արդյունքում ոչ պիտանի կամ վտանգավոր մսեղիքը կամ ձուկը և այլն, հետևաբար հետագծելիության սկզբունքով հնարավոր չի լինի բացահայտել վայրը, հիվանդության աղբյուրը, ծագումը, անապահով կետը կամ վայրը, կենդանիների խումբը: Բացի այդ նույն կետում նմուշները անասնաբուժական վկայականով փորձաքննության ներկայացնելը ևս անիրատեսական է և գործնական կիրառման ենթակա չէ, քանի որ արդեն նշվեց, որ փորձաքննությունը, որպես կանոն, իրականացվում է մթերքի իրացման վայրում կամ փորձաքննություն իրականացնողի տարածքում, որոնք որպես կանոն նույն գործունեւոթյան վայրում են տեղակայված, հետևաբար միևնույն շուկայում կամ իրացման վայրում նմուշներ տեղափոխելու համար անասնաբուժական ձևաթուղթ անհրաժեշտ չէ, ստացվում է լրացուցիչ և ձևական վարչարարություն, ընդորում, հատկանշական է, որ ստացվում է նմուշների տեղափոխման համար անասնաբուժական ձևաթուղթը պետք է լրացնի և ինքն իրեն տրամադրի անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողը, որովհետև այդ ուղեկցող փաստաթղթում պետք նշվի, թե ում է տրամադրվում /պատասխան՝ փորձաքննություն կատարողին/ և ուր է տեղափոխվում /պատասխան՝ փորձաքննության/ և ով է ուղեկցող փաստաթուղթ տրամադրողը /պատասխան՝ փորձաքննություն կատարողը/: Իրականությունում ձև2 վկայականը տրվում է օրինակ՝ կենդանու ծագման վայրից՝ կենդանու մորթից առաջ անասնաբուժական զննում և նրա առողջությունը հավաստած անասնաբույժի կողմից՝ հանրապետության տարածքով մորթից ստացված մսեղիքի փոխադրման համար, որով էլ մսեղիքը ներկայացվում է իրացման վայր և ընդունվում փորձաքննության: 18. Կարգի 22-րդ կետում հաշվի առնել, որ իրականությունում նմուշը վերցնողը հենց փորձաքննությունը կատարող կազմակերպությունն է կամ անձն է: Գործնականում նման դրույթ կարող է սահմանվել միայն այն դեպքում, երբ վերահսկողության շրջանակներում տեսուչը վերցնի նմուշ և ներկայացնի լաբորատոր հետազոտության, սակայն այս դեպքը վերահսկողության կարգավորման առարկա է, այլ ոչ թե սույն կարգի: Նույնիսկ տվյալ փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնվելու դեպքում փորձաքննության ենթակա մթերքի սեփականատերը կամ իրացնողը չի կարող կատարել կրկնակի նմուշառում, նա կարող է միայն պահանջել կատարված սկզբնական նմուշառման ժամանակ վերցված պահեստային նմուշը, եթե այն վերցվել է իր պահանջով, և այլ փորձաքննողին դիմելու դեպքում նրան ներկայացնել պահեստային նմուշը, որը սահմանված կարգով պարտավոր է իրացման համար նախատեսված մթերքի խմբաքանակից կատարել նմուշառում և փորձաքննություն՝ զուգահեռաբար փորձաքննելով նաև պահեստային նմուշը: Ձեր առաջարկությունները կքննարկվեն աշխատանքային կարգով:
6 Արմեն Վարդանյան 28.10.2019 15:49:33 19. Կարգի 23-րդ կետում գրանցամատյանում» բառը փոխարինել սահմանված կարգով հաստատված ձևի անասնաբուժասանիտարական փորձաքննության նմուշառման գրանցամատյանում» բառերով, բացի այդ, անհրաժեշտ է սահմանել գրանացամատյանի ձևի և լրացման կարգի վերաբերյալ դրույթներ: 20. Կարգի 24-րդ կետը խնդրահարույց է, քանի որ անասնաբուժասանիտարական փորձաքննության հիմնական խնդիրը մթերքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների առկայության հայտնաբերումն է, իսկ կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչները չեն հայտնաբերվում և նույնականացվում ԳՕՍՏ-ով, ԳՕՍՏ-ը վերաբերում է սպառման համար արդեն պատրաստի սննդամթերքում տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության ցուցանիշների /ծանր մետաղ, թունաքիմիկատ, նիտրատ, ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ և այլն/ նկատմամբ հետազոտություններին, իսկ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, որպես անասնաբուժություն, կենդանիների առողջության պահպանման նպատակով հիվանդությունների բացահայտում, տարածման կանխում և վերացում, տեխնիկական կանոնակարգման տիրույթում չէ: 21. Կարգի 29-րդ կետում նշված դրույթները անասնաբուժասանիտարական փորձաքննության շրջանակներում առանձնահատկություն չեն և չեն կարող լինել, որովհետև դրանք օրինաչափություն են և ուղղակի չեն կարող սահմանվել փորձաքննության իրականացման առանձնահատկություն: 22. Կարգի 31-րդ կետը խմբագրաման կարիք ունի, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով փորձաքննության եզրակացության և պիտակի բացակայության համար պատասխանատվություն նախատեսված չէ: 23. Կարգի 32-րդ կետի 2-րդ ենթակետում պարզ չէ և հիմնավորման կարիք ունի, թե ինչու է մինչև 5 նմուշի համար սահմանված 1 ժամ, իսկ 6 և ավելի նմուշի դեպքում՝ 2 ժամ, եթե գործնականում կատարվող նմուշառումից հետո նմուշներից քսուկների պատրաստման գործում 5-ը կամ 6-ը բացարձակ նշանակություն չունեն, վերցված 1 նմուշից կարող են պատրաստվել մի քանի քսուկներ, հետո կարող է պահանջվել նույն նմուշից կամ այլ նմուշից ևս պատրաստել քսուկներ, իսկ քսուկները պատրաստելուց հետո մանրադիտակային հետազոտության ենթարկվում են ոչ թե նմուշները, այլև դրանցից պատրաստված քսուկները կամ այլ պատրաստուկները: Գործնականում կարող են հետազոտվել 1 ժամվա ընթացքում ոչ միայն 5 կամ 6 նմուշներ, ավելի ճիշտ՝ դրանցից պատրաստված տասնյակ պատրաստուկներն ու քսուկները, որից հետո հետագա աշխատանքի համար պահանջվող ժամանակը կախված է քսուկների մանրադիտակային պատկերից և արդյունքներից, ուստի նման ժամանակի սահմանումը և տարանջատումը սխալ է և բացարձակ չհիմնավորված մասնագիտական տեսանկյունից: 24. Կարգի 33-րդ կետում հաշվի առնել, որ օրենքով, որպես այդպիսին, գրանցման կարգ սահմանված չէ, խոսք կարող է լինել սահմանված կարգով հաստատված ձևի անասնաբուժասանիտարական փորձաքննության գրանցամատյանի մասին, բացի այդ, անհրաժեշտ է սահմանել գրանացամատյանի ձևի և լրացման կարգի վերաբերյալ դրույթներ: 25. Կարգի 34-րդ կետում հաշվի առնել, որ մատնանշված 22-րդ կետում ԳՕՍՏ սահմանված չէ, եթե խոսքը գնում է 24-րդ կետով սահմանված ԳՕՍՏ-ին, ապա դրանք բացառապես վերաբերում են լաբորատոր հետազոտության մեթոդներին, դրանցով պիտանի կամ պայմանական պիտանի կամ ոչ պիտանի ճանաչելը հնարավոր չէ: Բացի ադ, 34-րդ կետի 2-րդ ենթակետի ձևակերպումից ստացվում է որ 33-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով օրինակ՝ մեղրը, կաթը, ձուն հնարավոր է աղաջրում պահելու միջոցով վարակազերծել,, ինչը ևս 1 անգամ փաստում է, որ բոլոր տեսակի կենդանական ծագման մթերքի փորձաքննությունները չի կարելի սահմանել մեկ կարգով: Ձեր առաջարկությունները կքննարկվեն աշխատանքային կարգով:
7 Արմեն Վարդանյան 28.10.2019 15:49:58 26. Կարգի 35-րդ կետում նշվում է, որ պայմանական պիտանին օգտահանվում է սույն կարգի համաձայն,մինչդեռ պետք է հաշվի առնել, որ կարգի նախագծով օգտահանման դեպքերի, ձևերի և եղանակների մասին դրույթներ սահմանված չեն: 27. Կարգի 36-րդ կետը խիստ խնդրահարույց է, քանի որ ստացվում է, որ փորձաքննություն իրականացնողը պետք է ունենա բավականին մեծ սառնարանային պահեստ բոլոր նմուշներից պահպանելու համար, ինչը ավելորդ ծախս և միջոցներ է պահանջում: Հաշվի առնել, որ փորձաքննության արդյունքներով օգտագործման համար պիտանի ճանաչված մթերքի նմուշները պահպանելու անհրաժեշտությունը ընդհանրապես չկա: 28. Կարգի 37-րդ կետում հաշվի առնել, որ անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքում պայմանական պիտանի կամ ոչ պիտանի ճանաչվում է ոչ թե նմուշը, այլև փորձաքննության ներկայացված իրացման ենթակա մթերքի խմբքանակը, որի համար էլ տրվում է եզրակացություն: 37-րդ կետում անհրաժեշտ է սահմանել, վերադարձի ենթակա որ նմուշների մասին է խոսքը՝ հետազոտված նմուշների, պահեստային նմուշների, թե հետազոտությունից հետո մնացած նմուշների մնացորդների: Հաշվի առնել, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունից հետո մնացած նմուշների մնացորդները ոչ մի դեպքում ենթակա չեն վերադարձման, որովհետև տվյալ փորձաքննության տեղում հիվանդությունների հարուցիչների և վարակների տարածման սահմանափակմանն ուղղված ռիսկեր կան, որի նպատակով փորձաքննության ավարտից հետո, բացառությամբ պահեստային նմուշների, մյուս նմուշների մնացորդները ենթակա են դենատուրացիայի և վնասազերծման ու ոչնչացման, որի համար փորձաքննություն կատարողը պետք է ունենա համապատասխան մասնագիտական ունակություններ և լաբորատոր սարքավորումներ ու կարողություններ: Նմուշների պահպանման դեպքում առաջ է գալիս պահեստային նմուշների հարցը՝ փորձաքննության արդյունքների վիճարկման գործընթացը ապահովելու նպատակով, որն իրատեսական է միայն փորձաքննությամբ խնդիր հայտնաբերելու դեպքերում, երբ առաջ է գալիս մթերքի օգտագործման համար ոչ պիտանի լինելու և օգտահանման կամ ոչնչացման հարցը: Մնացած դեպքերում նմուշ պահելու կարիքը չկա, մնում է միայն հետազոտությունների ավարտից հետո մնացած նմուշների ոչնչացման հարցը, որը պետք է կատարվի և կարող է կարգավորվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով: 29. Կարգի 38-րդ կետում հաշվի առնել, որ ռեֆերենս կամ այլ տեսակի լաբորատորիա փորձարկման արդյունքները չեն կարող ներկայացվել. ցանկացած լաբորատորիա, այդ թվում՝ ռեֆերենս, ներկայացվում են նմուշները, իսկ փորձաքննության արդյունքը դա փորձաքննության եզրակացությունն է, որը ոչ մի դեպքում և հիմքով չի կարող ներկայացվել ռեֆերենսին, որովհետև վիճարկման դեպքում ռեֆերենսը չպետք է և իրավունք չունի տեղեկանա կամ գիտենա վիճարկման հարցի վերաբերյալ փորձաքննություն կատարողների տված արդյունքների մասին: 30. Կարգի 39-րդ կետում հաշվի առնել, որ տեղեկացման համար սահմանված ժամկետի հիմքը կարող է լինել հաստատված փաստը, հետևաբար տեղեկացումը պետք է լինի անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության կազմելու ամիս ամսաթիվը և ժամը, իսկ <<պայմանական պիտանի կամ ոչ պիտանի արտադրանքի հայտնաբերումը>> ձևակերպումը վերացական է և հետագայում գործողությունների ու հետևանքների մասով հիմնավոր և ընդունելի լինել չի կարող: 31. Կարգի 40-րդ կետի ձևակերպումը վերանայել, որովհետև կրկնակի փորձաքննությունը միանշանակ չէ ընկալման, մեկնաբանության և կիրառման տեսանկյուններից, իսկ իմաստն այն է, որ պահման պայմանների չպահպանման դեպքում նույն օրը չիրացված մթերքը հաջորդ օրը իրացման ենթակա է սույն կարգի համաձայն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկվելուց հետո ստացված արդյունքների հիման վրա: Ձեր առաջարկությունները կքննարկվեն աշխատանքային կարգով: