Հիշել նախագիծը

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Vardan Vardanyan 24.10.2019 20:38:45 Շնորհակալություն։ Առաջարկում եմ մտցնել երեխաներին վերաբերող դրույթներ՝ ընտանիքում պաշտպանվածության և սոցիալական ցանցերում պաշտպանված լինելու վերաբերյալ։ Գործողությունների ծրագիրը պարունակում է մի շարք գործողություններ՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, որոնք, ի թիվս այլոց, ենթադրում են առաջարկվող ուղղությունները: Այլ գործողություններ կարող են ներառվել հաջորդ ԳԾ-ում:
2 Իրավունքի կողմ Իրավապաշտպան ՀԿ 28.10.2019 15:42:14 Ակնկալվող անմիջական արդյունքներում նշված ցուցանիշները 00 են, գործողությունների պլանում ժամկետները նշված չեն, փաստաթուղթը թերի է և ենթակա չէ նման տեսքով ընդունման Նախագիծն առցանց հարթակում տեղադրելու պահի դրությամբ մատնանշված տվյալները դեռևս հստակ չեն եղել, ուստի չեն լրացվել, այլ առավել շեշտադրում է արվել գործողությունների բովանդակության վրա: ՀՀ կառավարություն ներկայացված նախագծում Ձեր կողմից բարձրացված հարցերը շտկվել են: Համապատասխան փոփոխությւունները կատարվել են:
3 Իրավունքի կողմ Իրավապաշտպան ՀԿ 28.10.2019 15:42:14 գենդերային ինքնության և ինքնաարտահայտման հիմքով կրթության, աշխատանքի, առողջապահության, հանրային ծառայություններից օգտվելիս, բնակարանային իրավունքների ոլորտում խտրականությունն արգելող մշակում, ընդունում եւ խտրականության դեպքերն ուսումնասիրող մարմնի ստեղծում. «Իրավահավասարություն, խտրականության արգելք» բաժնի առաջին գործողությունը ներառում է առաջարկությունը: Համապատասխան փոփոխությւունները կատարվել են:
4 Իրավունքի կողմ Իրավապաշտպան ՀԿ 28.10.2019 15:42:14 սեռի իրավական փոփոխության հետ կապված օրենսդրության բարելավում՝ առանց պարտադիր բժշկական միջամտությունների՝ հենվելով անձի գենդերային ինքնության վրա, Ընդունվել է ի գիտություն: Խնդիրը պահանջում է առավել մանրամասն և համակողմանի ուսումնասիրություն:
5 Իրավունքի կողմ Իրավապաշտպան ՀԿ 28.10.2019 15:42:14 իրավապաշտպանների ապահավությունն ու անվտանգությունը երաշխավորող օրենսդրության ընդունում։ ԳԾ-ի մի շարք գործողություններ ենթադրում են նաև առաջարկությունը: Համապատասխան փոփոխությւունները կատարվել են
6 Իրավունքի կողմ Իրավապաշտպան ՀԿ 28.10.2019 15:42:14 բուժաշխատողների եւ մանկավարժների վերապատրաստում գնեդերային ինքնության եւ սեռականության թեմաներով՝ խտրականությունը բացառելու նպատակով։ Ներառված է «Իրավահավասարություն, խտրականության արգելք» բաժնի ներքո:
7 Իրավունքի կողմ Իրավապաշտպան ՀԿ 28.10.2019 15:42:14 ոստիկանության աշխատակիցների, քննիչների, ՔԿՀ ծառայողների վերապատրաստում գնեդերային ինքնության եւ սեռականության թեմաներով՝ խտրականությունը բացառելու նպատակով։ Ներառված է «Իրավահավասարություն, խտրականության արգելք» բաժնի ներքո:
8 Իրավունքի կողմ Իրավապաշտպան ՀԿ 28.10.2019 15:42:14 Հավասար ամուսնությունների եւ երեխա որդեգրելու իրավունքի ապահովման համար համապատսխան օրենդրական դաշտի ապահովում։ Ընդունվել է ի գիտություն:
9 Իրավունքի կողմ Իրավապաշտպան ՀԿ 28.10.2019 15:42:14 Ատելություն խոսքի արգելման օրենսդրության մշակում և ընդունում Ներառված է «Իրավահավասարություն, խտրականության արգելք» բաժնի ներքո:
10 Իրավունքի կողմ Իրավապաշտպան ՀԿ 28.10.2019 15:42:14 Ատելության հողի վրա, գենդերային ինքնության և ինքնաարատահայտման և սեռական կողմնորշվածության հիմքով, կատարված հանցագործութոյւնների քրեականացում Ներառված է «Իրավահավասարություն, խտրականության արգելք» բաժնի ներքո:
11 «Արազա» ԲՀԿ 31.10.2019 13:24:52 Գործողությունների ծրագրում " Ակնկալվող անմիջական արդյունք" և "Ակնկալվող ազդեցություն" բաժիններում նշված տոկոսային գնահատականը կարող է չափման ենթարկվել, եթե նշվի ինչի համեմատոևթյամբ, օրինակ` N թվով անձանց, կամ ... թվականի պաշտոնական վիճակագրության համեմատ: Բացի այդ ազդեցության գնահատման համար յուրաքանչյուր գործողության գնահատման կատարողականը չի կարող ազդեցության հիմք հանդիսանալ, այլ պետք է մշակվեն դրանց գնահատման հստակ չափորոշիչներ, ընդ որում այնպիսի, որոնց վերաբերյալ պաշտոնական տվյալները պետք է հասանելի լինեն: Ֆինանսավորում բաժնում ցանկալի է նշվի ոչ միայն հավանական միջոցների աղբյուրներն, այլ առաջին հերթին յուրաքանչյուր գորողության համար պահանջվող ֆինանսական միջոցների չափը և պետական բյուջեի կողմից դրանց ապահովման հնարավոության չափը, այդ թվում կայունության տեսանկյունից, քանի որ գործողությունների ապահովումը մեծապես պայմանավորված են ֆինանսական միջոցներից, բացի այդ հիմնականում շարունակական բնույթ պետք է ունենան, իսկ այլ աղբյուրները կայուն չեն կարող լինել: Միևնույն ժամանակ Ռազմավարության ծրագրի իրականացման հաշվետվողականությունը և գնահատումը բաժնում ամրագրված է. "Վերջնական հաշվետվության նախագիծը կարող է ներկայացվել անկախ փորձագիտական գնահատման, որի արդյունքները հրապարակվում են հաշվետվության հետ միասին" , իսկ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԸ բաժնում նախատեսված գործողությունների իրականացումը լիովին կարող են իրականացնել ՔՀԿ-ները, սակյն ոչ ռազմավարական փաստաթղթում ոչ էլ գործողությունների պլանում ոչ ռազմավարական փաստաթղթում ոչ էլ գործողությունների պլանում ոչ ռազմավարության մեջ, ոչ գործողությունների ծրագրում որևէ կերպ դա չի ամրագրված : Ընդունվել է ի գիտություն: Նախագիծն առցանց հարթակում տեղադրելու պահի դրությամբ մատնանշված տվյալները դեռևս հստակ չեն եղել, ուստի չեն լրացվել, այլ առավել շեշտադրում է արվել գործողությունների բովանդակության վրա: ԳԾ-ում ելակետային տվյալներ ներառվել են ըստ հավաստի հասանելիության: Անկախ փորձագիտական գնահատման իրականացման համար սահմանափակում չի նախպատեսվում,այն կարող է իրականացվել ինչպես ՔՀԿ-ների, այնպես էլ միջազգային գործընկերոների և անկախ փորձագետների ռեսուրսների ներգրավմամբ
12 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.11.2019 19:58:46 ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ քննարկելով ՀՀ ԱՆ կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի հաստատաման մասին» (https://www.e-draft.am/projects/2017) գտնում է, որ դա այս տեսքով ընդունելի չէ հետեւյալ հիմնավորումներով․ 1. ներկայացված նախագծերը չեն համապատասխանում դեռևս սույն թվականի օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 3-ը շրջանառության մեջ դրված «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԻՆ» (https://www.e-draft.am/projects/1871), 2. ներկայացված փաստաթղթերը ամբողջությամբ չեն ներառում ՄԱԿ «Հազարամյակի զարգացման նպատակներ-2030 —օրակարգ» փաստաթղթով նախանշած 17 նպատակները, ՄԱԿ «Տնտեսական, սոցիալակն և մշակութային իրավունքների պաշտպանության մասին» դաշնագրի դրույթները, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հանձնառությունները, 3. ներկայացված փաթեթում առկա են դեռևս չմշակված և լրամշակման ենթակա բաժիններ, որոնք նշագրված են դեղին գույնով (մասնավորապես տնտեսական իրավունքին վերաբերող հարցերը), 4. այդ փաստաթղթերում ներկայացված են տվյալներ «00» նիշերով, այսինքն չկան չափման միավորներ, 5. որոշ արդյունքային ցուցանիշներ անչափելի են և ոչ օբյեկտիվ, 6. որոշ գործողությունների մասով տրված չեն արդյունքային ցուցանիշներ, 7. հստակ չեն ամրագրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառավարության գործընկերության դրույթները, 8. չեն նախատեսված քաղաքացիական հասրակության կազմակերպությունների կողմից ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրերի մոնիթորինգի և վերահսկողության գործառույթները։ Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք սույն փաթեթի պաշտոնական հանրային քննարկումից հետո, դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացրած և հետաքրքրություն ներկայացնող այլ ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ իրականացնել նախագծերի փաթեթի և դրանց վերաբերյալ առաջարկությունների լայն հասարակական, դեմ առ դեմ մանրակրկիտ գործնական քննարկում 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 1. Նախագծերի ձևաչափը լրամշակվել է՝ հավի առնելով ինտենսիվ հանրային քննարկումների արդյունքները և փորձագետների, այդ թվում միջազգային փորձագետի առաջարկությունները 2. Հազարամյակի զարգացման նպատակներ-2030 —օրակարգ համապատասխան թիրախների հղումները տրված են ռազմավարության մեջ,միաժամանակ այն նաև չի կարող ամբողջովին ներառել այդ թիրախները, քանի որ հանդիսանում է ավելի նեղ՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականությունը սահմանող փաստաթուղթ 3. Լրամշակվել են համապատասխան բաժինները
13 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.11.2019 20:02:10 Ի դեպ, կայքում հանված է քվեարկություն իրականացնելու մասին հատվածը։ Այս պահին այդ փաթեին կոմ են 7-ը և դեմ են 9-ը։ Մենք նույնպես դեմ ենք։ Այսպիսով, դեմերի թիվը իմ քվեարկությունից հետո եղավ 10-ը։ Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հանրային քննարկման ողջ ժամանակահատվածի ընթացքում նախագիծը բաց է եղել քվեարկելու համար, և որևէ տեխնիկական խոչընդոտ առկա չի եղել: Դեմ ձայների մասին նշումն ընդունվել է ի գիտություն:
14 Հանրային քաղաքականության ինստիտուտ 05.11.2019 09:48:11 Ռազմավարության մեջ առաջին պարագրաֆի վերջում ավելացնել. «Կրթության մեջ սահմանել և հետևել իրավունքահեն կրթական փիլիսոփայությանը, որը կամրապնդի երկրի կողմից ստանձնած պարտավորությունների ավելի արդյունավետ իրացումը» ձևակերպումը։ Ընդունվել է ի գիտություն: Լրացվել է «ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ» բաժնում
15 Հանրային քաղաքականության ինստիտուտ 05.11.2019 09:48:11 Ռազմավարության մեջ՝ Կրթության բաժնում, ավելացնել. «հանրակրթության մեջ բռնության դեմ պայքար և իրազեկման արշավի կազմակերպում» ձևակերպումները։ Ընդունվել է ի գիտություն:
16 Հանրային քաղաքականության ինստիտուտ 05.11.2019 09:48:11 Գործողությունների պլանում ավելացնել «Կրթությունն առանց բռնության» իրազեկման և տեղեկատվության արշավ սկսել ծնողների և աշակերտների համար, որի ընթացքում տարբեր տեղեկատվական միջոցառումների (հանիդպումներ, տեսահոլովակներ, առցանց արշավ և այլն)։ Սա կնպաստի ծնողների շրջանում վախի հաղթահարմանը և բռնության (ֆիզիկական և հոգեբանական) դեմ պայքարի խրախուսմանը։ Ակնկալվող անմիջական արդյունք - Դպրոցում առկա բռնության նվազեցում։ - Ծնողների և աշակերտների վախի և «քաշվելու» մթնոլորտի հաղթահարում։ - Պատասխանատու մարմինների կողմից ավելի հստակ պատկերի կազմում և պատկերացում։ Ակնկալվող ազդեցությունը - Կնվազի բռնությունը և վերաբերմունքի փոփոխություն կլինի բռնության նկատմամբ։ Պատասխանատու մարմինը - ՀՀ ԿԳՄՍՆ Համակատարող մարմին - ՄԻՊ Կատարման ժամկետը - 2020 օգոստոս Ընդունվել է ի գիտություն:
17 Հանրային քաղաքականության ինստիտուտ 05.11.2019 09:48:11 Գործողությունների պլանի 61-րդ կետում՝ «Օրենսդրորեն ամրագրել կրթությունից դուրս մնացած երեխաների հայտմաբերման, հաշվառման և կրթության իրավունքի իրացման մեխանիզմները» ձևակերպումից հետո առանձին կետով կամ ենթակետով ամրագրել. «կատարել լայնածավալ հետազոտություն մարզերում և Երևանում կրթությունից դուրս մնացած երեխաների հայտաբերման համար։ Հետազոտել խոցելի խմբերի կողմից Կրթության իրավունքը չիրացնելու պատճառները և դրա արդյունքում կանխարգելիչ աշխատանքներ տանել»։ Ակնկալվող անմիջական արդյունք - Քարտեզագրման արդյունքում պարզել հստակ պատկեր՝ կրթությունից դուրս մնացած անձանց պատճառների վերաբերյալ։ - Ունենալ հստակ տվյալներ, որոնք կլինեն արժանահավատ և կարտացոլեն մարզերում և Երևանում առկա իրավիճակը գնահատելու համար։ - Ձեռնարկել քայլեր նրանց կրթություն հետ բերելու և կրթության իրավունքը իրացնելու համար։ Պատասխանատու մարմինը - ՀՀ ԿԳՄՍՆ Համակատարող մարմին - ՀՀ ոստիկանություն, մարզպետարաններ։ Կատարման ժամկետը - 2020 մարտ Կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ գործողությունը ենթադրում է նաև առաջարկված նախնական ուսումնասիրությունների իրականացումը:
18 Հանրային քաղաքականության ինստիտուտ 05.11.2019 09:48:11 Գործողությունների պլանում կրթության բաժնում 58-րդ կետը ունի ամբողջական փոփոխության կարիք, մասնավորապես՝ «մարդու իրավունքների դասընթացը ներդնել» ձևակերպման փոխարեն ասել «բարելավվել «Հասարակագիտություն» առարկայի մարդու իրավունքների բաժնի դասավանդման մեթոդները, բովանդակություն։ Ծրագրի դասավանդումը կազմակերպել հասարակական կազմակերպությունների և քաղ. Հասարակության հետ համագործակցության միջոցով»։ Ակնկալվող անմիջական արդյունք - Քաղ. Հասարակության և ԿԳՄՍՆ-ի միջև համագործակցության միջոցով խթանել բարելավված բովանդակային կրթությունը և դասավանդման մեթոդները։ - Ստեղծել կապ մասնագետների և դպրոցների միջև, որը ավելի կամրապնդվի «մարդու իրավունքների» բաժինը դասավանդելու ընթացքում։ - Ուսուցիչների դասական վերապատրաստման մեթոդների փոխաներ գործնական հմտություններ փոխանցել։ Ակնկալվող ազդեցությունը - Ապահովել որակյալ կրթություն և տալ ներկայիս խնդրի համար լուծում, որի արդյունքում աշակերտները կունենան առաջին ձեռքից ստացված գիտելիքներ և հմտություններ։ Պատասխանատու մարմինը - ՀՀ ԿԳՄՍՆ Համակատարող մարմին - ՄԻՊ Կատարման ժամկետը - 2020 հունվար Ընդունվել է ի գիտություն: ԳԾ-ով նախատեսվում է առանձին, համապարփակ ուսումնական ծրագրի մշակում և ընդունում: Համապատասխան փոփոխությւունները կատարվել են:
19 Հանրային քաղաքականության ինստիտուտ 05.11.2019 17:24:19 Հոգեբուժական ոլորտին առնչվող 23, 24 և 25 կետերում՝ որպես «ակնկալվող ազդեցություն» սահմանված է՝ «Նվազել են հոգեբուժական հաստատություններում գտնվող անձանց նկատմամբ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը»: Վերջինս չի կարող «ակնկալվող ազդեցություն» լինել երեք՝ իրարից տարբերվող գործողությունների համար: Առաջարկվում է «որպես ակնկալվող ազդեցություն» սահմանել. 23-րդ գործողության համար՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: 24-րդ գործողության համար՝ Հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններում աճել է գործող մասնագետների թիվը, մասնագիտական կազմը համալրվել է նեղ մասնագիտացումներ ունեցող անձանցով: 25-րդ գործողության համար՝ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք տեղեկացվել են իրենց իրավունքների, առկա ծառայությունների մասին, ստացել են համապատասխան մասնագիտական ուղղորդումներ: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք բարձրաձայնել են ոլորտում առկա հիմնախնդիրների և իրենց իրավունքների մասին: Ընդունվել է ի գիտություն: Գործողությունների կատարման արդյունքում ակնկալվող ազդեցությունը՝ երկարաժամկետ կտրվածքով, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների խախտման դեպքերի նվազումն է, մինչդեռ առաջարկվող ազդեցության նկարագրությունները տարբերվում են իրենց բովանդակային ընդգրկմամբ և ժամկետային ակնկալմամբ:
20 Հանրային քաղաքականության ինստիտուտ 05.11.2019 17:24:19 Հոգեբուժական ոլորտին առնչվող 23, 24 և 25 կետերում՝ որպես «Պատասխանատու մարմին» է դիտվում միայն ՀՀ առողջապահության նախարարությունը, մինչդեռ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նույնիսկ չի դիտարկվում որպես «Համակատարող մարմին»: Սա խնդրահարույց է, քանի որ օր.՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի հիմնական քննադատությունը և անհամապատասխանությունը միջազգային չափորոշիչներին այն է, որ գլխավորապես հիմնված է բժշկական մոդելի վրա: Հետևաբար, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում սոցիալական (հեռանկարում նաև՝ իրավունքահեն) մոդելի շեշտադրումն ապահովելու համար՝ կարևորվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնակցությունը: Առաջարկվում է որպես «Պատասխանատու մարմին» կամ գոնե որպես «Համակատարող մարմին» դիտարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ընդունվել է ի գիտություն: Ոլորտի պատասխանատու մարմինը ՀՀ առողջապահության նախարարությունն է:
21 Հանրային քաղաքականության ինստիտուտ 05.11.2019 17:24:19 24 կետով նախատեսվում է «Մեծացնել հոգեբուժական հաստատություններում մշտական անձնակազմի և պատշաճ կլինիկական մասնագիտացումներով անձնակազմի անդամների թիվը»: Քանի որ հոգեկան առողջության ոլորտում մեկնարկվել է ապաինստիտուցիոնալացումը, որը ենթադրում է հաստատություններից անցում կատարել այլընտրանքային, իրավունքահեն սոցիալ-առողջապահական ծառայություններ մատուցող մոդելների, հետևաբար վերոնշյալ սահմանումը կարող է թյուրըմբռնման հիմք դառնալ: Առաջարկվում է «հոգեբուժական հաստատության» փոխարեն այլ եզրույթ կիրառել, օր.՝ «հոգեբուժական ծառայություններ տրամադրող կազմակերպություններ»: Ընդունվել է ի գիտություն:
22 Լիլիթ Չիթչյան 05.11.2019 12:34:41 Ողջունում ենք ռազմավարության մեջ երեխաների վերաբերյալ առանձին բաժնի առկայությունը։ Միևնույն ժամանակ, գործողությունների ծրագրի վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ առաջարկները․ 1․ Գործողությունների ծրագրում նախանշվող անմիջական ակնկալվող արդյունքները պետք է լինեն հստակ չափելի ու կոնկրետ։ Շատերում բացակայում է ժամկետը։ Այս արդյունքները պետք է ստացվեն ոլորտային ռազմավարություններում արտացոլված ինդիկատորների չափման արդյունքների հիման վրա, ուստի լավ կլինի, որ ոլորտային ռազմավարություններում (օրինակ՝ Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունում) ներառվեն առավել մանրամասն, միջոցառումներ չափող ինդիկատորներ նույն ուղղություններով։ Այլ կերպ՝ output մակարդամի ինդիկատորները պետք է չափվեն ոլորտային ռազմավարությունում և ծրագրերում, իսկ outcome մակարդակի ինդիկատորները պետք է արտացոլվեն ու չափվեն այս ռազմավարության ներքո։ 2․ Ընդունվել է ի գիտություն: «Ակնկալվող անմիջական արդյունք» հասկացությունը համապատասխանում է output հասկացությանը, իսկ “Ակնկալվող ազդեցություն» հասկացությունը՝ outcome հասկացությանը:
23 Լիլիթ Չիթչյան 05.11.2019 12:34:41 59-րդ գործողության վերաբերյալ․ 2017թ․ Սեյվ դը չիլդրն ինթերնեշնլ կազմակերպության կողմից իրականացված հանարապետական հարցումը փաստում է, որ ծնողների մոտ 80%-ը ցանկանում է երեխային տեղավորել նախադպրոցական կրթական հաստատությունում, սակայն հիմնական երկու խոչընդոտները շարունակում են մնալ դրանց բացակայությունը և ՏԻՄ-ի ֆինանսական անկարողությունը՝ գործարկելու ՆԿՀ։ Առաջարկում ենք ոչ թե ՆԿ դարձնել անվճար, այլ աջակցել ՏԻՄ-երին իրականանցնելու իրենց լիազորությունը՝ օգտագործելով ՆԿՀ ալտերնատիվ մոդելները քիչ ֆինանսավորմամբ ու առավել ճկուն պայմաններով։ Դրանցից 6-ը ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունն արդեն հաստատել է։ Անվճարության սկզբունքը պետք է գործի միայն կյանքի դժվարին իրավիճակում ապրող տնային տնտեսությունների երեխաների համար։ Ընդունվել է ի գիտություն: Նախադպրոցական կրթական հաստատությունների թվաքանակի ավելացումը դիտվում է որպես հրատապ առաջնահերթություն:
24 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 05.11.2019 17:49:57 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագրի նախագիծը , որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ 1․ Գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունք Ռազմավարության նախագծի 1․3 կետով գործի արդար քննության իրավունքին անդրադառնալիս անդրադարձ չկա գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքին, որի բազմաթիվ խախտումներին իր որոշումներում անդրադարձել է նաև Եվրոպական դատարանը, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող որոշումներով։ ՀՀ-ում ևˊ նախաքննության ևˊ դատաքննության փուլերում մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվում նաև քննության ժամկետների առումով, ինչի արդյունքում հատկապես քրեական գործերով մարդիկ երկար ժամանակ մնում են անազատության մեջ՝ խափանման համապատասխան միջոցի կիրառման արդյունքում։ Այս առումով ժամկետների հիմնախնդիրը հանդիսանում է ոչ միայն իրավապահ մարմինների ծանրաբեռնվածության հետևանք, այլ պատճառաբանվում է նաև իրավական բացերով, ինչպես օրինակ՝ դատավորների կողմից դատական նիստերը հետաձգելու ժամկետային սահմանափակումների բացակայությունը, արձակուրդ գնալիս գործերի վերամակագրության հիմնախնդիրը և այլն։ Այս առումով ռազմավարությունը չի նախատեսում որևէ դրույթ՝ վերոնշյալ խնդիրները իրավակարգավորման դաշտում քննարկելու համար։ Առաջարկություն • Ռազմավարության նախագծով ամրագրել մարդու՝ իր վերաբերյալ գործը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքի իրացման լրացուցիչ երաշխիքներ: Մասնավորապես՝ միջոցառումների ծրագրով ևˊ նախաքննության ևˊ դատաքննության փուլում իրավական կարգավորումների եղանակով քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ սահմանել պատշաճ հսկողություն, օրինակ՝ իրավապահ մարմինների ներգերատեսչական ակտերով խախտումների համար կարգապահական պատասխանատվության միջոցներ նախատեսելու, դատավարական գործողությունների կատարման միջև որոշակի ժամկետային սահմանափակումներ նախատեսելու եղանակով, ինչպես օրինակ՝ հարցաքննությունների ժամկետային հաջորդականության որոշակիացումը։ Ընդունվել է ի գիտություն: Խնդրին առավել համապարփակ անդրադարձ է արվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշմամբ: Համապատասխան փոփոխությւունները կատարվել են:
25 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 05.11.2019 17:49:57 2․ Քաղաքական իրավունքներ Պետական կառավարման արդյունավետության ապահովման կարևոր երաշխիք է հանդիսանում ոչ միայն ընտրական գործընթացների արդյունքում արհեստավարժ կառավարիչների ընտրությունը, այլ նաև հանրային կառավարման գործընթացում հասարակական ներգրավվածության բարձր մակարդակի ապահովումը, ինչն առաջնահերթորեն դրսևորվում է իրավական նորմերի ձևավորման գործընթացում։ Վերոնշյալ գործընթացները հանդիսանում են մարդու քաղաքական իրավունքների դրսևորում, որի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում գնահատել պետության ժողովրդավարական արժեքները։ Իրավական նորմերի ձևավորման գործընթացին հանրության ներգրավվածության ապահովումը կարևոր երաշխիք է ընդունվող իրավական ակտերի ընկալումն ու կիրառումն ապահովելու և իրավախախտումների հավանականությունը նվազեցնելու հարցում։ Դա նաև կարևորագույն միջոց է ապահովելու հանրային կառավարման մասնակցության մարդու իրավունքը՝ որպես ժողովրդաիշխանության դրսևորում։ Իրավական ակտերի ձևավորման գործընթացը ներառում է իրավակազմավորման և իրավաստեղծ փուլեր: Իրավակազմավորումը իրավական ակտի մտահղացման փուլն է, որտեղ ժողովրդավարական պետությունում հասարակական հարաբերությունների կոնկրետ ոլորտի իրավական կարգավորման ձևերի ու եղանակների ընտրության հարցում պետք է բացահայտվեն հասարակական պահանջմունքները, տեսակետներն ու խնդիրները։ Իրավաստեղծ գործընթացն իրավական ակտերի բուն նախագծման աշխատանքն է, որում արդեն պետք է հաշվի առնվեն շահագրգիռ անձանց կողմից ներկայացված տեսակետներն ու առաջարկությունները: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը որոշ չափով կարգավորում է իրավաստեղծ փուլը, սակայն համարյա ամբողջությամբ անտեսում է դրան նախորդող` իրավակազմավորման փուլը: Արդյունքում ընդունվող նորմատիվ իրավական ակտերը հաճախ պատշաճ չեն կիրառվում դրանց անհրաժեշտության բացակայության, դրանց վերաբերյալ իրազեկության պակասի կամ հասարակական ընկալումներում առկա հակասությունների պատճառներով։ Բացի այդ, դրանք կարող են առաջացնել անհամաձայնություններ ու կոնֆլիկտներ, ինչպես օրինակ՝ վերջերս հարկային օրենսգրքի իրավակարգավորումների հետ կապված առանձին հարկատուների խմբերի դժգոհությունները: Անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել իրավակազմավորումը որպես իրավական նորմերի ձևավորման փուլ՝ դրանով նպաստելով շահագրգիռ քաղաքացիների արդյունավետ ներգրավումը հանրային կառավարման հարցերում: Մյուս կողմից, հարկ է նշել, որ հանրային ներգավվածության աստիճանը բավարար և արդյունավետ չէ նաև իրավաստեղծման փուլում։ Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը սահմանում է «հանրային քննարկում» հասկացությունը որպես իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց։ Այստեղ «հանրային քննարկում» հասկացությունը ներառում, ընդհանրացնում և խճճում է մի քանի ոչ համարժեք գործողություններ, ինչի հետևանքով փաստացի կարող է սահմանափակվել միայն նվազագույն պահանջը՝ իրավական ակտերի հրապարակայնության ապահովումը: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում առկա են որոշ խնդրահարույց ձևակերպումներ և դրույթներ, որոնք չեն ապահովում հանրության մասնակցության պատշաճ իրականացումը: Մասնավորապես, 1․ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման «կարող են դրվել» նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ, այսինքն ամեն ինչ թողնված է համապատասխան պետական գերատեսչության հայեցողությանը: 2․ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է, ինչը, հատկապես իրավակազմավորման փուլի բացակայության պարագայում, խիստ սեղմ ժամկետ է՝ առավել ևս նոր օրենսդրական ակտերին ծանոթանալու, դրանք վերլուծելու և համապատասխան դիտարկումներ/առաջարկություններ ներկայացնելու առումով, իսկ շտապողականությունը որևէ կերպ արդարացված չէ օրենսդիր գործունեության պարագայում: Առաջարկություն • Ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով նախատեսել նորմատիվ իրավական ակտերի ձևավորման մեխանիզմի փոփոխություն, մասնավորապես՝ օրենսդրորեն իրավակազմավորումը սահմանել որպես նորմատիվ իրավական ակտերի ձևավորման փուլ, օրինակ՝ հետևյալ ընթացակարգով․ Նախագիծ ներկայացնող սուբյեկտը (ԱԺ պատգամավորի դեպքում՝ խմբակցությունը, կառավարության դեպքում՝ համապատասխան նախաձեռնությամբ հանդես եկող գերատեսչությունը) պարտավոր է մինչև իրավական ակտի նախագծի մշակումը դրանով նախատեսվող իրավակարգավորումների շուրջ խորհրդակցել/քննարկել առնչվող իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ փորձագետների) հետ՝ այդ մասին արձանագրությունը/տեղեկանքը հրապարակելով իր պաշտոնական կայքում: Այսպիսի մեխանիզմը հնարավորություն կտա ապահովել իրավական ակտերի առավել բարձր որակ և երաշխավորել դրանց հետագա պատշաճ գործարկումը: Ազգային ժողովի մակարդակում դա թույլ կտա ակտիվացնել քաղաքական համակարգի ներկայացուցիչների աշխատանքները և պահպանել նրանց կապը ընտրողների հետ: • Միջոցառումների ծրագրով նախատեսել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության՝ «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2010թ․ մարտի 25-ի թիվ 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2018թ․ թիվ 1146-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ կետ՝ ապահովելու «հանրային քննարկում» հասկացության պատշաճ և հստակ սահմանումը, նորմատիվ իրավական ակտերի բոլոր տեսակների հրապարակումը e-draft կայքում՝ առանց բացառության, հանրային քննարկումներ անցկացնելու պարտադիր պահանջը այն դեպքերում, երբ նախագծի վերաբերյալ առկա են լինում բովանդակային առումով այլ առաջարկներ և կարծիքներ։ Օրենսդրական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար սահմանել առնվազն մեկամսյա ժամկետը։ Օրենսդրական կարգավորմամբ խնդրի հստակեցումը կամրագրի պետական մարմինների համար պարտադիր նորմեր՝ առանց տարանջատելու նորմատիվ իրավական ակտերի տեսակները։ Ընդունվել է ի գիտություն: Խնդրին կարող է անդրադարձ կատարվել հաջողրդ ԳԾ-ում՝ հանրային կառավարմանը մասնակցելու իրավունքի վերաբերյալ գործողություններ նախատեսելու նկատառմամբ: