Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1252-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1071-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմնավորում

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ծառայությունների մատուցման և վերահսկողական գործառույթները տարանջատելու, դրանց իրականացման լիազորությունները պետական կառավարման լիազոր մարմիններին վերապահելու նպատակով, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկի հիման վրա, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  հոկտեմբերի 5-ի N 1252-ն որոշման  մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 1071-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի 1-ին կետով ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվել է ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման համար տեղադրված կամ տեղադրվող ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը կնքելու գործառույթը վերապահել համապատասխան լիազոր մարմիններին՝ նպատակ ունենալով տարանջատել ծառայությունների մատուցման և վերահսկողական գործառույթները։

Նախագծի 2-րդ կետով առաջարկվող փոփոխությամբ առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 1071-ն որոշումը՝ կրկնություններից խուսափելու նպատակով։

  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  հոկտեմբերի 5-ի N 1252-ն որոշման  մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N  1071-ն  որոշումն  ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կտարանջատվեն ծառայությունների մատուցման և վերահսկողական գործառույթները, դրանց իրականացման լիազորությունները կվերապահվեն համապատասխան լիազոր մարմիններին։

  • Քննարկվել է

    18.10.2019 - 03.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Ջրային տնտեսություն, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6575

Տպել