Հիշել նախագիծը

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197 օրենքի /այսուհետ` Օրենք/ 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով․

«3 Սույն հոդվածով սահմանված կարգով փոխարինելու կամ վերադարձնելու ենթակա ապրանքներ վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից սույն հոդվածով սահմանված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ,  ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ նշված անվանացանկը։

4 Սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված տեղեկատվությունը և անվանացանկը  փակցնելուն ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ և 40-րդ մասեր.

«Վաճառողի կողմից սպառողներին տեսանելի վայրում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ անվանացանկ չփակցնելը և (կամ) տեղեկատվությունը և անվանացանկը  փակցնելուն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջները  չպահպանելը՝

  առաջացնում է նախազգուշացում:

Սույն հոդվածի 39-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմաբգրությամբ.

«Հոդված 244.7. Թանկարժեք մետաղների, չափումների և ոչ պարենային արտադրանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը

  1. Սույն օրենսգրքի 95.3-րդ, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ և 26-րդ մասերով, 169.25-րդ հոդվածով, 188-րդ հոդվածով և 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում թանկարժեք մետաղների, չափումների և ոչ պարենային արտադրանքի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

2․ Սույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր են նշանակում ՀՀ Կառավարության կողմից լիազորված մարմինները: »:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

  • Քննարկվել է

    17.10.2019 - 01.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սպառողական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11189

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

18.10.2019

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում առաջարկվող լրացումը հնարավոր չէ, որովհետև 23-րդ հոդվածի վերնագիրը Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքի մասին է, իսկ լրացվող 3-րդ մասը ապրանք վաճառողի պարտավորություն է, որից բխում է պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու մասին 4-րդ մասը: Խնդրի լուծումը 23-րդ հոդվածի վերնագրի փոփոխությունն է՝ լրացվող 3-րդ մասի տրամաբանությամբ կամ լրացվող 3-4-րդ մասերը օրենքի այլ՝ համապատասխան հոդվածներում սահմանելը: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածում լրացվող մասերը համարակալել համապատասխանաբար 39 և 40 թվերով: 2-րդ հոդվածով նոր խամբագրությամբ առաջարկվող 244.7 հոդվածի 1-ին մասում բաց են մնացել 158-րդ հոդվածի առաջարկվող 39-40-րդ մասերը, անհրաժեշտ է լրացնել դրանք:

Տեսնել ավելին