Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապե­տության բարձրագույն ուսումնա­կան հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունե­լության քննությունների ցանկը հաստատելու մասին

 ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

Իրավական ակտի հիմնավորումը

1.      

Անհրաժեշտություն

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից:  

2.     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդներին հնարավորություն է տրվում մաuնագի­տու­թյունների և քննությունների ցանկում երկու աuտղանիշերով նշված առար­կաների համար որպեu մրցութային գնահատական ընդունե­լու­թյան դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեu­տատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահա­տականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան: Նպատակը բուհերի թափուր մնացած մասնագիտությունների համալրումն է:

3.     

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար ապահովել ընդունելության միևնույն պայմանները:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ

6.    

Ակնկալվող արդյունքը

 

 Դիմորդներին լիարժեք տեղեկատվության տրամադրում ՀՀ բուհերի մասնագիտութունների և ընդունելության քննությունների վերաբերյալ: Բուհերի ընդունելության համար միևնույն չափանիշների սահմանում:

  • Քննարկվել է

    07.10.2019 - 23.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 650

Տպել