Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ------ 2019 N -Ա ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ                 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------     2019     N      -Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները`  Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք․ Սևան, Նաիրյան 169 հասցեում գտնվող 162,46 քմ մակերեսով շենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցան վկայական թիվ 1000180) անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` (այսուհետ` Կազմակերպություն) դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելու նպատակով:
  2. Առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրի կնքումը` սահմանելով, որ պայմանագրից բխող ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպության միջոցների հաշվին:

 

 

  • Քննարկվել է

    21.09.2019 - 14.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6287

Տպել

Առաջարկներ`

Վահե Եղոյան

21.09.2019

Իսկ Վարդենիսում երբե լինելու լավ պայմաններ

Տեսնել ավելին