Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մատուցվող խնամքի ծառայությունները՝ պետակլան վկայագրի միջոցով» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ  ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈԻԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ  ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ   ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԳՐԻ ԳԻՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց  մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու   կարգը, վկայագրի գինը, պետական վկայագրի ձևը հաստատելու  մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է ելնելով սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների պահանջից, ինչպես նաև պայմանավորված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց  մատուցվող խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման, դրանց որակի բարձրացման  և հասանելիության ապահովման  անհրաժեշտությամբ:

Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև առաջադեմ երկրների փորձը, մասնավորապես Ամերիկայի միացյալ նահանգներինը: Վկայագրի միջոցով ծառայությունների տրամադրումը  ճկուն մեխանիզմ է, որն  շահառուին տալիս է համապատասխան ծառայությունն ընտրելու հնարավորություն, ինչպես նաև  այն նպաստում է՝ ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համար մրցութային դաշտի ձևավորմանը, այդ թվում նաև ծառայությունների որակի բարձրացմանը: 

2.

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Նախարարության համակարգում գործում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների 16 պետական ոչ առևտրային կազմակերպություն և 6 տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց  մատուցվող խնամքի   ծառայություն:

Վերոհիշյալ կազմակերպություններում խնամքն իրականացվում է մեծ ինստիտուցիոնալ հաստատություններում, որտեղ շահառուները հիմնականում խնամվում են մեծ խմբերով և այն հիմնական պատճառ է հանդիսանում նրանց ոչ բավարար  խնամքի իրականացման համար:

 Խնդիր է նաև այլընտրանքային ծառայությունների ոչ բավարար քանակը, պետության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների հանրապետությունում առանձին մարզերում տեղակայված լինելը, որն շատ դեպքերում հասանելի չէ այլ մարզերի առավելապես այլ համայնքների համար:

 Ծախսարդյունավետության գնահատման առումով ևս անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՀ պետական բյուջեով իրականացվող ծրագրերն սույն կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվելու շրջանակները:

 

3.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անաձանց (այսուհետ՝ շահառու) խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

 

Պետական հավաստագրի միջոցով խնամքի ծառայությունների համար անհրաժեշտ միջոցները կտրամադրվեն ՀՀ պետական բյուջեով համապատասխան ծրագրերի իրականացման համար  հատկացված միջոցների հաշվին: Այդ նպատակով, սույն նախագծի ընդունումից հետո կներկայացվի առաջարկություն ՀՀ 2019  թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:

 

2019 թվականի համար նախատեսվում է՝

1. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին շուրջօրյա խնամքի ծառայությունները հավաստագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի  20.037,5 հազ.դրամ դրամ (հաշվարկի հիմքում դրված է շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում մեկ խնամվողի մեկ օրվա ծախսը. գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածով 10 երեխայի համար): Այսպիսով՝  շուրջօրյա խնամքի   մեկ  հավաստագրի արժեքը   (մեկ տարվա ժամկետով)  կազմում է    2.003,75 հազ.դրամ:

2. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ցերեկային խնամքի ծառայությունները հավաստագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի  7.932.500 հազ.դրամ դրամ (հաշվարկի հիմքում դրված է ցերեկային խնամքի պետական հաստատություններում մեկ խնամվողի մեկ օրվա ծախսը. գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածով 100 երեխայի համար): Այսպիսով՝  ցերեկային խնամքի   մեկ  հավաստագրի արժեքը   (մեկ տարվա ժամկետով)  կազմում է  793.250  հազ.դրամ:

3. Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները հավաստագրի միջոցով մատուցելու համար կպահանջվի  204.337,8 հազ.դրամ (հաշվարկի հիմքում դրված է շուրջօրյա խնամքի պետական հաստատություններում մեկ խնամվողի մեկ օրվա ծախսը. գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածով 150 անձի համար): Այսպիսով՝  շուրջօրյա խնամքի   մեկ  հավաստագրի արժեքը   (մեկ տարվա ժամկետով)  կազմում է    1. 360,4 հազ.դրամ:

4. Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում հավաստագրի միջոցով խնամքի ծառայություններ մատուցելու համար կպահանջվի 13.734,0 հազ.դրամ (հաշվարկի հիմքում դրված է տնային խնամքի ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունում մեկ սպասարկվողի մեկ օրվա ծախսը. գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածով  150 անձի համար): Այսպիսով՝  տնային խնամքի    մեկ  հավաստագրի արժեքը   (մեկ տարվա ժամկետով)  կազմում է    91 560 դրամ:

5. Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային ժամերին խնամքի ծառայություններ հավաստագրի միջոցով սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում տրամադրելու համար կպահանջվի 61.437,6 հազ.դրամ (հաշվարկի հիմքում դրված է սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում խնամքի ծառայություններ մատուցող պետական կազմակերպությունում մեկ շահառուի մեկ օրվա ծախսը. գումարը հաշվարկվել է մեկ տարվա կտրվածով  100 անձի համար): Այսպիսով՝  ցերեկային կենտրոնում խնամքի   մեկ  հավաստագրի արժեքը   (մեկ տարվա ժամկետով)  կազմում է    614 376 դրամ:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից:

5.    5.

Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ՝

1. Կկարգավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ շահառու) խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու հետ կապված հարաբերությունները

2. Կապահովվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ  ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈԻԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ  ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ   ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԳՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ, ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ  ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ   

«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու   կարգը, վկայագրի գնային արժեքը, պետական վկայագրի ձևը հաստատելու  մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է 2019 թվականի  սեպտեմբերի 20-ին e-draft ինտերնետային կայքում:

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ  ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈԻԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ  ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ   ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԳՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ, ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

    

 

  • Քննարկվել է

    20.09.2019 - 07.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1166

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

25.09.2019

<<ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԿԱՅԱԳՐԻ ԳԻՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի նախաբանում հաշվի առնել, որ <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը 5-րդ մաս չունի, այլ ունի 1-ին մասի 5-րդ կետ: Նույն օրենքով ՀՀ կառավարությանը նման վերնագրով և բովանդակությամբ կարգ կամ վկայագրի գին և ձև հաստատելու լիազորություն վերապահված չէ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, հետևաբար անհրաժեշտ է խնդիրը լուծել փաթեթային տարբերակով՝ օրենքում կատարելով լրացում և ՀՀ կառավարությանը նման կարգ և վկայագրի ձև ու գին հաստատելու լիազորություն վերապահել կամ էլ նույն օրենքի 13-րդ հովածի 12-րդ հոդվածով սահմանված լիազորության շրջանակներում ներկայացնել <<Խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի առանձին բաժնով կարելի է կանոնակարգել նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրումը և դրա հետ կապված հարաբերությունները:

Տեսնել ավելին