Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք

Նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում: Նախագծով  լրացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար, ինչպես նաև ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման հետ, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլն:

  • Քննարկվել է

    17.09.2019 - 04.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 662

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

19.09.2019

նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում հստակեցնել ինչ արտանետումների մասին է խոսքը: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում խոսվում է թույլտվությունների և չափաքանակների տրամադրման մասին, սակայն օրենքից պարզ չէ, թե ինչպես է այն կատարվելու, ինչ իրավական հիմքով և ընթացակարգով: Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-8-րդ, 12-րդ, 16-17-րդ կետերում նախատեսել դրույթներ, թե առաջարկությունների մշակումից հետո ի՞նչ է արվելու, օրինակ՝ ում է ներկայացվելու, երբ և ինչպես, ինչ արդյունքի ակնկալիքով: Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի ձևակերպումը վերանայել՝ ենթակետերը 2-րդ մասից բխեցնելու և մտքի իմաստային կապը հստակ սահմանելու նպատակով, օրինակ՝ 2-րդ մասում հանել <<պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների համար>> բեռերը, իսկ 1-ին ենթակետում <<են այն կազմակերպությունները>> բառերը փոխարինել <<կազմակերպությունների համար>>: բառերով: 2-րդ մասի 4-րդ կետը իր ձևակերպման իմաստով առանձին մասով սահմանելու կարիք ունի: Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում ձևակերպումը տալ իմպերատիվ հստակ պահանջով՝ բացառելով սահմանափակման կամ կասեցման կամ դադարեցման համար <<կարող է>> հայեցողական պահանջը, ինչը առաջացնում է ոչ միայն բնապահպանական և առողջապահական ռիսկեր, այլև սուբյեկտիվ և կամայական դրսևորումների հիմք է տալիս՝ դրանից բխող ռիսկերով և հետևանքներով կամ էլ հստակ հիմքերով և դեպքերով սահմանել, երբ կարող է կասեցվել կամ դադարեցվել կամ սահմանափակվել: Նույն մասում հստակեցնել <<սահմանափակվել>> եզրույթը կամ ձևակերպումը, քանի որ պարզ չէ, թե այն ինչով է տարբերվում կասեցումից կամ դադարեցումից՝ իրավակիրառական պրակտիկայում կրկնորդումից կամ չարաշահումներից խուսափելու նպատակով: Նախագծի 16-րդ հոդվածից պարզ չէ, թե հսկողությունը և վերահսկողությունը նույնացվու՞մ են, թե՞ տարբերվում են, ով է պատասխանատու հսկողության և ով՝ վերահսկողության համար: Պարզ չէ նաև, թե մթնոլորտայի օդի մոնիթորինգը հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նույն բանն է, թե տարբեր, քանի որ 1-ին մասում նշված է մոնիթորինգ, իսկ 2-րդ մասում՝ պետական մոնիթորինգ է:Եթե տարբեր են, ապա ով է պատասխանատու ոչ պետական մոնիթորինգի իրականացման համար, որը տեղավորվում է հսկողության և վերահսկողության հստակ տարանջատման տրամաբանության մեջ: Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում նշված արտադրական հսկողության և դրա իրականացման համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ պատասխանատուն կամ բնապահպանական ծառայությունը պետք է ունենա որոշակի մասնագիտական և այլ տեխնիկական կարողություններ, հնարավորություններ, ինչը պահանջում է, որ արտադրական հսկողությանը և այդ հսկողությունը իրականացնողներին ներկայացվող որոշակի պահանջներ սահմանվեն, հակառակ դեպքում այդ հսկողությունը կարող են կազմակերպել կամ կատարել պատահական մարդկանց միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել տեղեկատվության ներկայացման ժամկետները, ընթացակարգը:

Արմեն Վարդանյան

18.09.2019

Օրենքում նախատեսել դրույթ, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմին սահմանում կամ նշանակում է ՀՀ կառավարությունը: Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում օդի որակի մոնիթորինգը և ում կողմից է այն իրականացվելու, անհրաժեշտ է օրենքում սահմանել դրա հասկացությունը: Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված կարգը ենթադրում է իրավունքների և պարտականությունների սահմանում, ուստի նման կարգը սահմանելու գործընթացում պարտականությունները անհրաժեշտ է սահմանել օրենքով, իսկ կարգի հաստատումը վերապահել ՀՀ կառավարությանը:

Տեսնել ավելին