Հիշել նախագիծը

Օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպելու մասին

       Իրավական ակտի ընդունումը պայմանավորված օտարման ենթակա դժվար իրացվող պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի ներկայացված մինչև գնահատված արժեքի 50 տոկոսով  չվաճառված անշարժ գույքի վաճառքի կանոնակարգման, ինչպես նաև է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 6-րդ բաժնի 6.6.-րդ կետի 2-րդ պարբերության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

  • Քննարկվել է

    16.09.2019 - 16.10.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Պետական գույքի կառավարում, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5461

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

18.09.2019

Կարևորելով խնդիրը և դրա կանոնակարգման անհրաժեշտությունը՝ այնուամենայնիվ անհրաժեշտ է հաշվի առնել, որ <<ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի նախաբանում նշված «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանում է պետական գույքի օտարման կարգը, մինչդեռ նախագծով փաստացի սահմանվում է այլ կարգավորում, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին: Նախագծով սահմանված՝ օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպելու կարգ և օտարման ենթակա պետական անշարժ գույքը գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի մասնակցության հայտի, գրանցամատյանի վարման և գրավոր առաջարկի ձևերը հաստատելու լիազորություն ՀՀ կառավարությանը օրենքով վերապահված չէ, իսկ նման դեպքում օրենքով սահմանված լիազորության և նախագծի բովանդակային անհամապատասխանությունը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Նախագծի նախաբանում ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմանը կամ դրա դրույթին արված հղումը խնդրահարույց է, որովհետև ՀՀ կառավարության –Լ որոշման հղմամբ ենթաօրենսդրական ակտ չի կարող ընդունվել, նման հղումը պետք է հանել, քանի որ հակասում է <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ ենթաօրենսդրական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր: ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 265.2-րդ կետը ևս հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-2-րդ մասերին: Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկում եմ որոշման նախագծի ընդունումից առաջ վերանայել «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ լրացնելով ՀՀ կառավարության լիազորությունները և նախագծով սահմանված կարգ հաստատելու լիազորություն վերապահել կամ էլ օրենքի պահանջով հաստատել պետական գույքի օտարման կարգ, որով կարող է կանոնակարգվել նաև օտարման ենթակա պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպումը, իսկ օտարման ենթակա պետական անշարժ գույքը գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի մասնակցության հայտի, գրանցամատյանի վարման և գրավոր առաջարկի ձևերը հաստատելու լիազորությունը վերապահել լիազոր մարմնին:

Տեսնել ավելին