Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՆԱԽԱԳԻԾ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  • Անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների կատարումը պայմանավորված է օրենսգրքով սահմանված վարչական տույժի նշանակման դեպքերը և չափերը համահունչ դարձնելու, ինչպես նաև դրանց հստակեցման անհրաժեշտությամբ:

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1691 և 1703 հոդվածներով սահմանված է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանհինգապատիկի չափով: Միևնույն ժամանակ հստակեցված չէ, թե վերոհիշյալ հոդվածներով սահմանված տուգանքների նվազագույն և առավելագույն չափերը կոնկրետ որ դեպքերում են կիրառվում:

Հարկ ենք համարում նշել, որ տուգանքների կիրառման հարցում առավել խոցելի են ՓՄՁ-ները, որոնց մոտ առավել հաճախ հանդիպում են վարչական իրավախախտումների այնպիսի դեպքեր, ինչպիսիք են՝

  • Հայտարարագիրը, հաշվարկը, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, հարկային մարմիններօրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվություն սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ հաշվառում չվարելը կամ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելը,
  • հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն նշված խախտումների համար նախատեսված վարչական տուգանքի չափերի ոչ հստակ սահմանումը (նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկը)  պարունակում է հայեցողական մոտեցումների և արարքին ոչ համաչափ վարչական տուգանք կիրառելու ռիսկեր, ինչը խախտում է վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքները:

Դրա ապացույց է նաև այն հանգամանքը, որ չնայած օրենսգրքի 32-րդ հոդվածը սահմանում է, որ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, և սակայն չնայած դրան, գործնականում՝ համաձայն տնտեսվարող սուբյեկտների, հիմնականում նշված խախտումների դեպքերում տուգանքերը կիրառվում են բացառապես առավելագույն չափով:

Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 22-րդ հոդվածից բխում է, որ վարչական տույժի նպատակն է վարչական տույժի ներգործությամբ վարչական իրավախախտում կատարած անձից պահանջել հարգելու և պահպանելու օրենքների պահանջները, ինչպես նաև կանխել նոր իրավախախտումների կատարումը, ինչին հնարավոր է հասնել ոչ միայն բացառապես գումարային արտահայտությամբ տուգանքների սահմանմամբ, այլ նաև վարչական տույժի կիրառման այլ միջոցներով, մասնավորապես նախազգուշացման կիրառմամբ:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները` Նախագծով առաջարկվում է հստակեցնել նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումները՝ դրանց ժամանակ սահամնելով հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքներ:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայումս իրականացվող քաղաքականությունը ուղղված է ՀՀ պետական մարմինների կողմից կիրառվող վարչարարության հայեցողական մոտեցումների բացառմանը և վարչական իրավախախտումների  հստակեցմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը, մասնավորապես առաջարկվում է`

 

  • Փոփոխել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի1-րդ հոդվածի 2-րդ մասը և 170.3 հոդվածը: Հստակեցնել նշյալ հոդվածներով սահմանված տուգանքների նշանակման դեպքերը:

 

  • Որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում՝ հարկատուների նկատմամբ որպես վերոհիշյալ հոդվածներով սահմանված որպես վարչական տույժի առաջին կիրառում սահմանել «նախազգուշացում» վարչական տուգանքը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Հստակեցնել 169.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 170.3 հոդվածով սահմանված վարչական տույժերի նշանակման դեպքերը` ապահովելով վարչական խախտումների և դրանց նկատմամբ կիրառվող  տուգանքների համարժեքությունը:

  • Քննարկվել է

    06.09.2019 - 21.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7550

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

11.09.2019

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգիրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում <<փաստաթղթում կեղծ տվյալներ մտցնելը>> փաստացի կեղծում է, որը քրեորեն պատժելի արարք է, ուստի առաջանում է պատասխանատվության ինստիտուտի համաչափության խախտում, մյուս կողմից էլ մուծվող հարկի նվազեցման արդյունքում վարչականով քսան հազար տուգանքի սահմանումը ողջամիտ, իրատեսական և գործնական չէ, քանի որ կեղծման արդյունքում, որպես կանոն թաքցվում են էականորեն մեծ հարկեր, օրինակ՝ տեսականորեն և գործնականորեն հարյուր հազարավոր կամ միլիոնավոր չմուծված հարկի դեպքում 20000 դրամ տուգանքը իրավիճակի կանխման կամ լուծման հարց չի լուծելու, հակառակը հիմք կտա նման խախտումների ավելացմանը և վարչական պատասխանատվության միջոցով խնդրի լուծման խրախուսմանը: 1-ին հոդվածի 1-ին մասում <<հարկի նվազեցում>> ձևակերպումը ենթադրում է որպես իրավական հետևանք՝ հարկ չմուծելը կամ մւծելուց խուսափելը, ինչը ևս քրեական հետապնդման ենթակա գործողություն է, որը չպետք է ենթադրի նույն արարքի համար տարբեր իրավական հետևանքներ և դրանց կիրառման համար տարբեր պատասխանատվության միջոցների կիրառում: 1-ին հոդվածի 3-4-րդ մասերում և 2-րդ հոդվածի 2-3-րդ մասերում <<պարբերության>> բառը և դրա հոլովաձևերը և 4-րդ մասում <<պարբերությամբ>> բառերը փոխարինել <<մաս>> բառով և դրա հոլովաձևերով: 1-ին հոդվածի 3-րդ մասը հակասում է 2-րդ մասին. 2-րդ մասով նախատեսված հայտարարագիրը կամ հաշվարկը կամ այլ փաստաթուղթ չներկայացնելը առաջացնում է նախազգուշացում հետևանքը, որի դեպքում չի կարող լինել վարչական տույժ, իսկ 3-րդ մասում պարզ չէ, թե նախազգուշացվելու պարագայում ինչ պարտականության մասին է խոսքը, որի համար արդենիսկ նշանակված է տուգանք և այդ պարտականության չկատարման համար նախատեսվում է 15000 տուգանք: Այստեղ հաշվի առնել, որ պպարտականության չկատարման մասով նման ձևակերպումը կարող է ենթադրել նաև տուգանքի չվճարումը, որը կարող է լինել խիստ տարբեր՝ մեծ կամ փոքր չափերի, ինչը նշանակում է կրկնակի տուգանում /տուգանք՝ տոուգանքը չմուծելու համար, օրինակ՝ 1 մլն կամ կամայական այլ չափի տուգանքը չվճարելու համար ևս 1 տուգանք 15000 դրամ չափով, ինչը առնվազն տնտեսավարողի համար անտրամաբանական և լրացուցիչ բեռ է և վարչարարություն, դրանից բխող հետևանքներով//: Մյուս կողմից էլ տրամաբանական և իրավաչափ չէ նախազգուշացման ինստիտուտի ներդրման դեպքում կրկնակի տուգանքի գործելաոճը, պետք գործի հետևյալ հստակ սկզբունքը. որևէ խախտում 1-ին անգամ կատարելու համար կիրառվում է նախազգուշացում, իսկ դրանից հետո յուրաքանչյուր անգամ այդ խախտումը կրկնելու համար՝ որոշակի համաչափ և իրատեսական տուգանք, որը կարող է լինել միևնույն չափով կամ աճողական: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ 3-րդ մասի ձևակերպման իմաստով ստեղծվում է իրավական խառնաշփոթ, երբ 3-րդ մասի տառացի ձևակերպման իրավակիրառությունը կհանգեցնի իրավիճակի, երբ նախկինում՝ օրինակ՝ նախազգուշացվելուց հետո կամ առաջ կամ նախազգուշացվելուն զուգահեռ, կոնկրետ կամ որևէ այլ պարտականության չկատարման համար կիրառված տուգանքը չմուծելու պարագայում 3-րդ մասի հիմքով համապատասխան որոշմամբ 15000 դրամ տուգանքով ստեղծվում է նախկին տուգանքի անտեսման կամ դրանից խուսափելու առերևույթ վիճակ կամ նախադրյալներ, ինչը պետք է բացառել: Նույն դիտարկումը և մտահոգությունը հաշվի առնել նաև նախագծի 2-րդ հոդվածում:

Վարդան Պետրոսյան

06.09.2019

Մինչև 20000 դրամ վարչական ակտերը գրեթե չեն վիճարկվում, քանի որ դրանք արդյունավետ վիճարկելու նպատակով փաստաբանական ծախսը առավել է, քան տուգանքի չափը։ Այս հանգամանքը բերել է նրան, որ բազմաթիվ վարչական ակտեր կազմվում են կամայականորեն, անհիմն, առանց պատճառաբանության և այլ խախտումներով։ Առաջարկում եմ ՎԻՎ օրենսգրքում, հարկային օրենսգրքում սահմանել պատասխանատվություն՝ առնվազն պարտադիր ատեստավորում, այն պաշտոնատար անձանց համար, ում գործողություններում կհայտնաբերվի առերեւույթ սխալ։ Իրավական պետությունում անձինք վարչական վարույթի օբյեկտ չեն։ Հարկային մարմնի նպատակը պետք է լինի ոչ թե տուգանելը, այլ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների հարգումն ու պաշտպանությունը։

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.09.2019

Հարգելի գործընկերներ, Ամբողջովին համաձայն ենք նախագծի հետ։ Դրա հիմնավորումը վերաբերում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124 և 124-1-124-7 հոդվածներին։ Կարծում ենք, որ այդ հոդվածները նույնպես պետք է փոփոխվեն վերոհիշյալ հիմնավորման տրամաբանությամբ։ Ավելին, այդ օրենսգիրքը պետք է ուժը կորցրած ճանաչվի եւ մշակվի նոր մարդակենտրոն օրենսգիրք։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան "Տնտեսկան իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Տեսնել ավելին