Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

          Սույն որոշման ընդունման նպատակն է ՀՀ կառավարության 23.05.2019թ. N 626-Ա որոշմամբ (այսուհետ՝Որոշում) հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի ձեռքբերողի անունից հանդես եկող մարմնի, ինչպես նաև համակարգող ու պատասխանող լիազոր մարմնի լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

 

          2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ին թիվ ՀՕ-31-Ն ՀՀ օրենքով ՀՀ կառավարության կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ, բացի այդ տրանսպորտի բնագավառի լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, նկատի ունենալով, որ Որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված սեփականությունների օտարման նպատակը բխում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի կարիքներից, ուստի նախագծով առաջարկվում է  Որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի ձեռքբերողի անունից հանդես եկող մարմնի, ինչպես նաև համակարգող ու պատասխանող լիազոր մարմնի լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

 

3.Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

          Որոշման ընդունման արդյունքում Որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի ձեռքբերողի անունից հանդես եկող մարմնի, ինչպես նաև համակարգող ու պատասխանող լիազոր մարմնի լիազորությունները կվերապահվեն ՀՀ տարածքային կառարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ապահովելով հանրության գերակա հանրային շահ ճանաչված սեփականությունների  օտարման գործընթացի բնականոն ընթացքը:

 

 

 

  • Քննարկվել է

    02.09.2019 - 17.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6254

Տպել