Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմեն Վարդանյան 30.08.2019 12:02:38 1.<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ օ 1-ին հոդվածի 1-ին պարբերության և 8-րդ հոդվածով լրացվող 37.1.1 հոդվածի 3-րդ մասերի միջև առկա է հակասություն, որովհետև մի դեպքում դրամագլխի գումարները ուղղվում են ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը և լուծարմանը, իսկ մյուս դրամագլխի գումարները օգտագործվում են նաև ջրօգտագործողի գործունեության հետևանքով բնությանը և շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով: 2.Բացի այդ, արդարացի և նպատակահարմար չէ որևէ ջրօգտագործողի կողմից բնությանն ու շրջական միջավայրին հասցված վնասի վերականգնումը կատարել մյուս բարեխիղճ ջրօգտագործողների կողմից կատարված վճարումների հաշվին գոյացած ընդհանուր դրամագլխի հաշվին, ինչը վատ նախադեպ է ստեղծում և հնարավորություն է տալիս մյուս ջրօգտագործողներին իրենց անբարեխիղճ գործունեության և կատարած խախտումների ու հասցրած վնասի համար չկրել անձնական պատասխանատվություն և խուսափել հասցրած վնասը սեփական միջոցներով վերականգնելուց, ինչը հղի է գործընթացի հսկողության և իրականացման ընթացքում սուբյեկտիվ դրսևորումների, չարաշահումների և այլ բացասական ռիսկերով ր դրանցից բխող հետևանքներով: Նման մոտեցումը անհրաժեշտ է բացառել և օրենքով հստակ նախատեսել հասցրած վնասի համար սեփական պատասխանատվության և դրա հետևանքների վերացման ինստիտուտը, քանի որ հակառակ դեպքում ստեղծվում է իրավիճակ, երբ, օրինակ՝ վարչական տույժի ենթարկվելու դեպքում տվյալ ջրօգտագործողը խախտման և վնաս հասցնելու համար տուգանվելու է և վճարելու է ինչ-որ չափի տուգանք կամ կրելու է քրեական պատասխանատվություն, սակայն մյուս կողմից էլ դրամագլխի հաշվին է հատուցվելու նրա հասցրած վնասը, ինչի պարագայում ստացվում է, որ միևնույն նպատակի համար ոչ միայն միջոցների ծախսի կրկնորդում է լինում, այլև խաթարվում կամ չի ապահովվում խախտում կատարողի և վնաս հասցնողի նկատմամբ վարչական կամ դատական ակտով նախատեսված խախտումների վերացման, վնասի հատուցման կամ վերականգնման համար անձնական պատասխանատվության սահմանադրական ինստիտուտը: 3.Նախագծի 1-ին հոդվածում հաշվի առնել, որ գործող օրենքի 1-ին հոդվածում սահմանված հասկացությունները փաստացի հոդվածի 1-ին մասի կետեր են, այլ ոչ թե պարբերություններ՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերը: Նախագծի 3-րդ հոդվածում հաշվի առնել, որ գործող օրենսգրքի 30.2-րդ հոդվածում փաստացի մասեր են, այլ ոչ թե պարբերություններ՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերը: Նույնը նկատի առնել նաև նախագծի 7-րդ և 9-րդ հոդվածներում: 4.Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը խնդրահարույց է, որովհետև պարզ չէ, թե այս դեպքում կառավարության կողմից սահմանելիքը նույնն է, ինչ որ սահմանված է 8-րդ մասով լրացվող 37.1.1 հոդվածի 1-ին մասում կամ էլ 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում, թե տարբեր կարգավորումներ են: Բացի այդ, ստացվում է, որ նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով կառավարությանը նման լիազորություն վերապահելու մասին դրույթը փաստացի ուժի մեջ կմտնի օրենքի նախագծի հաստատումից հետո, հետևաբար կառավարությունը չի կարող առանց նման լիազորությունը ուժի մեջ մտնելու՝ ջրօգտագործման թույլտվություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դրամագլխի հաշվին վճար կատարելու չափի հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանել կամ հաստատել: Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված է հատկացումների մասին, իսկ 8-րդ մասով լրացվող 37.1.1 հոդվածի 1-ին մասում հատկացումների մասին խոսք չկա, ինչից պարզ չէ, թե կարգավորումները նույն բանին են վերաբերում, թե տարբեր, հետևաբար գործ ունենք կամ կրկնորդման կամ հակասության հետ: 1.Ընդունելի է: 2.Ընդունելի է: 3.Պարզաբանում: 4.Պարզաբանում: 1. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետի 2)-րդ ենթակետը հանվել է: 2.Դրամագլուխը ծառայելու է յուրաքանչյուր կոնկրետ ջրօգտագործողի կողմից տվյալ հորատանցքի համար հորատանցքի լուծարման կամ կոնսերվացման նպատակով: 3.Քանի որ ՀՀ ջրային օրենսգիրքն ընդունվել է 2002 թվականին, այսինքն մինչև «Իրավական ակտերի մասին» և այնուհետև՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների ընդունումը և դրանում պահպանված չեն վերոգրյալ օրենքներով սահմանված օրենսդրական և տեխնիկայի պահանջները: <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձևը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձևին (տեսքին): 4.Նախագծի 8-րդ հոդվածով լրացվող 37.1.1 հոդվածի 1-ին մասը լրացված է՝ «Ջրօգտագործողի կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսից հորատանցքի միջոցով ջրառ իրականացնելու դեպքում սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ:» ու տվայլ «Դրամագլխի օգտագործման, չափի հաշվարկման և վճարման ժամանակացույցի կարգը սահմանում է կառավարությունը:», իսկ Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված է «դրամագլխի օգտագործման, հատկացումների, չափի հաշվարկման և վճարման ժամանակացույցի կարգը՝ վեց ամսվա ընթացքում: Նախագծի 10-րդ հոդվածը անցումային դրույթներն են, ուստի կրկնորդում չկա: