Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Zaruhi muradyan 29.08.2019 17:24:02 Էրեբունի օդակայանում աշխատող օդաչուների մի մասը հատուկ սարքավորումների Յակ 40 օդանավով մի քանի շաբաթ ցրել են ռադիացիոն ամպեր,որոնց թվում և ամուսինս Յակ40 ի հրամանատար Հակոբ Ճաղարյանը.Կարծում եմ պիտի նրանք էլ հաշվառվեն Առաջարկն ընդունվել է, օդաչուները ևս ներառվել են նախագծում:
2 Հակոբ Ճաղարյան 30.08.2019 01:18:38 նախագծում նշված չեն ՉԱԿ-ի աղետի լիկվիդացիոն աշխատանքներին գործուղվսծ անձինք: Այսպես` Մոտ 30 հայ օդաչու (Յակ-40 օդանավի 10 անձնսկազմ) մի քանի ամիս գործուղվել է վթարված ատոմակայանի վրա հատուկ թռիչքներ կատարելու, որոնց ընթացքում հատուկ միջոցներով կրակելով ամպերի վրա արհեստականորեն արագացնում էին նրանց հասունացումը: Որպեսզի բնական ճանապարով հասունանալով և ավելի ուշ անձրևի վերածվելով չվարակեյին շրջակա միջավայրը ռադիոակտիվ անձրևով: Անձամբ 2 գործուղում աշխատել եմ, յուրաքանչյուրը 15 օր: Առաջարկն ընդունվել է, օդաչուները ևս ներառվել են նախագծում: