Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Արմեն Վարդանյան 28.08.2019 10:05:18 Կարևորելով խնդիրը և դրա կանոնակարգման անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պահանջում է փաթեթային լուծում՝ մասնավորապես անհրաժեշտ է <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքում նախատեսել հստակ դորւյթներ՝ ՀՀ կառավարությանը նման կարգ հաստատելու լիազորություն վերապահելով, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Որոշման նախագծի նախաբանում նշված հղումները որոշման նախագծով սահմանվող նման կարգ հաստատելուն չեն վերաբերում, բացի այդ, նկատի առնել, որ <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածն ունի 4-րդ մասի 6-րդ կետ, որտեղ խոսքը խնամքի մասին է, իսկ նույն հոդվածի 12-րդ մասով ՀՀ կառավարությունը լիազորված է հաստատել խնամքի տրամադրման կարգն ու պայմանները: Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկում եմ որոշման նախագծի ընդունումից առաջ վերանայել <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքը կամ հիմք ընդունելով գործող օրենքի վերը նշված դրույթները՝ վերանայել որոշման նախագիծը և քննարկման ներկայացնել ու հաստատել օրինակ՝ <<Տարեցին իր տանը խնամքի տրամադրման կարգն ու պայմանները հաստատեու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն և մենք հիմա աշխատում ենք <<Սոցիալական աջակցության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի վրա, որտեղ հաշվի են առնվելու նաև նշված առաջարկությունները:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: