Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 631-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

 

                                                             ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 631-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 1.Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի          N 631-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման հավելվածի «Գյուղատնտեսություն» բաժնի 4-րդ կետի «ա» ենթակետի կատարումն ապահովելու, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (այսուհետ՝ ՊԳԿ) կողմից իրականացված  «Հայաստանում ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» (TCP/ARM/3302) և Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում» (TCP/ARM/3503) ծրագերի շարունակականության ապահովման նպատակով:

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

ՊԳԿ-ի կողմից իրականացված «Հայաստանում ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանում և օգտագործում» (TCP/ARM/3302) և Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանում և կայուն օգտագործում» ( TCP/ARM/3503)  ծրագրերի շրջանակներում 2 տարվա ընթացքում ուսումնասիրվել և հավաքագրվել են Հայաստանում առկա ծիրանենու և խաղողի գենետիկական ռեսուրսները: Հայտնաբերված սակավ տարածված սորտերը, որոնցից շատերը կորստի եզրին են բազմացվել են: Ծիրանի և խաղողի գենոֆոնդի պահպանության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում հիմնվել են՝ 5 հեկտար ծիրանենու և 4.5 հեկտար խաղողի  կոլեկցիոն  ու ցուցադրական այգիներ: Այգիների հիմնումը և առաջին տարվա խնամքի աշխատանքներն իրականացվել են ՊԳԿ-ի ֆինանսական միջոցներով: Ծրագրերի ավարտից հետո այգիների խնամքի և հետագա պահպանության ապահովումը ՀՀ գյուղատնտեսության նախարարի հանձնարարությամբ իրականացվել է «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

ՊԳԿ-ի կենտրոնական գրասենյակի կողմից վերը նշված ծրագրերի կատարման արդյունքների և շարունակականության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների մոնիթորինգի ընթացքում նշվել է, որ անհրաժեշտ է այգիներին տալ հատուկ կարգավիճակ, որպեսզի կանխվի այգիների տնօրինման ձևի կամայական փոփոխությունը, բայցի այդ այգիների պահպանության գործառույթն անհրաժեշտ է, որ լինի երկրագործության գիտական կենտրոնի գործառույթներից մեկը:   

 3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.Կարգավորման նպատակը և բնույթը

«Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների հստակեցում, ծիրանենու և խաղողի գենոֆոնդի պետականորեն պահպանության ապահովումը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

6.Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման դեպքում կապահովվի ծիրանի և խաղողի գենոֆոնդի երաշխավորված պահպանությունը, կհստակեցվի «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթները:

7.Այլ տեղեկություններ

Հանրային քննարկման նպատակով ծրագիրը տեղադրվել է ՀՀ գյուղա­տնտեսության նախարարության պաշտոնական minagro.am կայքի «Օրենսդրություն» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում:

                                                               ՏԵՂԵԿԱՆՔ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

2.Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

          Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

3.Այլ տեղեկություններ

  • Քննարկվել է

    03.02.2017 - 18.02.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8310

Տպել