Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծերով օրենքներում կատարված փոփոխությունների լույսի ներքո համապարփակ կարգավորել են  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ նախադրյալներ:

  • Քննարկվել է

    26.08.2019 - 10.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 704

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

28.08.2019

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 3-րդ, 4-րդ, 6-րդ հոդվածներով առաջարկվողը փաստացի վերաբերում է ստուգումներին, իսկ ստուգումը սահմանված է և կարգավորվում է <<Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին>> ՀՀ օրենքով, որը սահմանում և միասնական ու ամբողջությամբ կարգավորում է ստուգումների հետ կապված հարաբերությունները՝ անկախ ոլորտից և ուղղվածությունից, ուստի առաջարկվող մոտեցումները պետք է սահմանվեն այդ օրենքով՝ հիմք ընդունելով նաև <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:

Արմեն Վարդանյան

28.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում պարզ չէ, թե ինչու է հողի բերրի շերտի վաճառքի թույլտվությունը վերապահվում կառավարությանը, եթե հողերի օգտագործման, օտարման մասով լիազորություններ ունի տեղական ինքնակառավարման մարմինը՝ համայնքի սահմաններում, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը: Պարզ չէ, նաև, թե ինչպես և ինչ ընթացակարգով է կատարվելու հողի բերրի շերտի վաճառքի թույլտվությունը:

Արմեն Վարդանյան

28.08.2019

<<«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում տեսուչ բառի փոխարինումը տեսչական մարմնի ծառայող բառերով խնդրահարույց է, որովհետև Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքով տեսչական մարմնի ծառայող հասկացություն կամ ձևակերպում չկա, այլ կա տեսչական մարմնի աշխատակից ձևակերպում: Բացի այդ, տեսչական մարմնի աշխատողները փաստացի տեսուչներ են, որոնք քաղաքացիական ծառայողներ են՝ օրենքով տեսուչներին վերապահված լիազորություններն ու գործառույթները սահմանող պաշտոնների անձնագրերով աշխատող և անձնագրերում տեսուչ պաշտոնով նշված, իսկ քաղաքացիական ծառայությունը հանրային ծառայություն է: Նույն առաջարկությունը հաշվի առնել նաև մյուս օրենքների նախագծերում:

Տեսնել ավելին