Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի № 650–Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի  N 650–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

      ՀՀ-ում «Եվրոպական Հարևանության և Համագործակցության Գործիք- Բնապահպանական  տեղեկատվական միասնական համակարգ» (ԵՀՀԳ-ԲՏՄ/ ENPI-SEIS) ծրագրի աջակցությամբ մշակվում է ԲՏՄ/SEIS սկզբունքներին  համապատասխան շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգ, որով շրջակա միջավայրի տեղեկվատվության հավաքագրումը և հրապարակումը կիրականացվի մեկ հարթակում՝ մատչելի և հասանելի դարձնելով հանրությանը։

     Շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի հիմք են կազմում թեմատիկ շտեմարանները և ինդիկատորային ցուցանիշները։ ԵՄ Ջրային նախաձեռնություն ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2019-2020թթ․ ջրային տվյալներ ստեղծող կազմակերպություններում հիմնել շտեմարաններ, որոնք պետական Ջրային կադաստրի մաս կկազմեն։ «Եվրոպական Հարևանության և Համագործակցության Գործիք - Բնապահպանական տեղեկատվական միասնական համակարգ» ծրագրի աջակցությամբ կմշակվի Ջրային կադաստրի և պորտալի ինտեգրումը։

     Մինչդեռ, բացի ջրից, շրջակա միջավայրի մյուս բաղադրիչների թեմատիկ շտեմարանները բացակայում են և դրանց ստեղծման գորընթացները դեռևս նախատեսման փուլում են։

     Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 97.2  կետի միջոցառման կատարման համար սահմանված ժամկետի գրառման մեջ անճշտություն կա և այն իրատեսական չէ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշման մեջ։ 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ուղղել ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 97.2  կետի միջոցառման կատարման համար սահմանված ժամկետը՝ այն դարձնելով իրատեսական: Նաև միջոցառման համակատարող հանդիսացող գերատեսչությունների անունները համապատասխանեցնել  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

          Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ժամկետ ունենալ ավելի լայն ուսումնասիրություններ կատարելու և  շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների թեմատիկ շտեմարանների մշակման համար, որոնք էլ հիմք կհանդիսանան շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի  ստեղծման համար։

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի  N 650–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի  № 650–Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու  անհրաժեշտություն չի առաջանա։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի  N 650–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի  № 650–Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:

 

 

  • Քննարկվել է

    26.08.2019 - 10.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6824

Տպել