Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմեն Վարդանյան 22.08.2019 11:46:27 Օրենքի նախագծի 1-ին հոդվածում վերանայել <<սանիտարական-կարանտինային վերահսկողություն>> ձևակերպումը և հստակ սահմանել ոլորտային վերահսկողություն իրականացնող մարմինները, որովհետև ՀՀ օրենսդրությամբ և ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված են <<սանիտարահամաճարակային>> և <<սանիտարահամաճարակային հսկողություն կամ վերահսկողություն>> եզրույթները, իսկ ՀՀ-ում սննդամթերքին առնչվող հսկողությունը/վերահսկողությունը վերապահված է սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին, որն ունի նաև անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական կարանտին հսկողության լիազորություն, ինչն էլ կարող է ասոցացվել կամ կարելի է շփոթել սանիտարական-կարանտինային հսկողության հետ: Ընդունվել է: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի 14-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ. «Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունն իրականացվում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»։ Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում և 27-րդ հոդվածի 1-ին մասում «սանիտարական-կարանտինային» բառերը փոխարինել «սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։