Հիշել նախագիծը

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենք

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտերիի անհրաժեշտությունը (նպատակը)

   Ավտոմոբիլային ճանապարհների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝

Ավտոմոբիլային ճանապարհների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը, սակայն բացակայում են ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման հետ կապված իրավակարգավորումները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

   Սույն նախագծով առաջարկվում է սահմանել նորմ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

   Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ AՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

 

        Ավտոմոբիլային ճանապարհների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կլինի մշակել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 765-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

             

Նախագիծը տեղադրվել է համացանցում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  www.mtad.am և e-draft.am կայքերում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    21.08.2019 - 06.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6557

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

21.08.2019

Նշված փոփոխությունը չի կարող կատարվել Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում, քանի որ նշված հոդվածը ոչ թե վերաբերվում է գովազդի տեղադրմանը, այլ ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպմանը: Համապատասխան փոփոխությունը կարելի է կատարել միայն Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում: Միաժամանակ խնդիրը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարգը պետք է տարածվի միայն ճանապարհի օտարման շերտին, քանի որ նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն պահպանական գոտու չափերը ճանապարհի առանցքից 30-ից 70 մետրեն կազմում : Այս պայմաններում այդ գոտիները մտնում են այլ սեփականատերերի տարածքների մեջ և ՀՀ կառավարության որոշմամբ որևէ հարց չի կարող լուծվել: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ Սահմանադրության 32-րդ, 60-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները:

Տեսնել ավելին