Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<< ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Հայաստանի և Ուկրաինայի կողմերի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվել է համաձայնություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը Վանաձոր քաղաքում ունենա հյուպատոսություն: Հյուպատոսությունը պետք է սպասարկի Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերը: Տարածքի անհատույց տրամադրումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը այդ գործընթացին: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Արտակարգ և Լիազոր Դեսպանի և հյուպտոսի միջև կնքվել է պայմանագիր: Դեսպանատունը Վանաձոր քաղաքում չունի շենքային պայմաններ, տարածքի տրամադրման դեպքում այն կվերանորոգվի դեսպանատան միջոցներուվ: Առաջարկվող տարածքը ունի առանձնացված մուտք, տրամադրման դեպքում դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացը չի խաթարվի: |
3 |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Հայաստանի և Ուկրաինայի Հանրապետությունների միջպետական համագործակցության խորացում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Հայաստանի Հանրապետության Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի կազմակերպությունների և քաղաքացիների համար հարմար պայմանների ապահովում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Վանաձոր քաղաքում ունենալ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի հյուպտոսի նստավայր: |
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
|
ՏԵՂԵԿԱՆՔ
« ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին
«Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
«Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
« ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ` այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
ՑԱՆԿ
Այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագծը
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշում:
-
Քննարկվել է
20.08.2019 - 05.09.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 7256
Տպել