Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Անհրաժեշտությունը: ՀՀ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն իրականացվում է մի շարք բյուջետային ծրագրերի միջոցով: Ոլորտի պետական կառավարման գործընթացում, կոնկրետ իրավիճակներով պայմանավորված, ծագում են որոշակի խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է որոշակի անհետաձգելի ֆինանսական ներդրումներ: Մասնավորապես այդ վերաբերում է կոոպերացիային աջակցությանը, տոնավաճառների և ցուցահնդեսների կազմակերպմանը, հեռանկարային ծրագրերի մշակմանը, : Վերը նշված առաջնահերթ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտություն է Հայաստանի խաղողագործության և գինեգործության  հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրումը: Նշվածով էլ պայմանավորված է որոշման նախագծի ընդունումը:

Ընթացիկ վիճակը և խնդիրները: Հանրապետության գյուղատնտեսությունում քաղաքականությունն իրականացվում է մի շարք բյուջետային նպատակային ծրագրերով: Սակայն, կոնկրետ իրավիճակներով պայմանավորված, ի հայտ են գալիս ոլորտի կարգավորման հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որը պահանջում է անհետաձգելի ֆինանսական որոշակի միջոցների ներդրում, որը գործնականում հնարավոր չէ իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցներով, և անհրաժեշտություն է առաջանում այլ աղբյուրներից ներդրումների իրականացման:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Գյուղատնտե­սու­թյան ոլորտում պետական քաղաքականությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացման հետ մեկտեղ, մի շարք անհետաձգելի խնդիրներ իրենց լուծումն են ստանում տարբեր աղբյուրների հաշվին, որտեղ կարևոր դեր ունի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Վերջինիս առավել նպատակային և արդյունավետ գործունեությունը պահանջում է հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրում:

Կարգավորման նպատակը և բնույթը: Նախագծի նպատակը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին նվիրաբերության պայմանագրի հիման վրա ֆինանսական միջոցների համալրման միջոցով հիմնադրամի կանոնադրական խնդիրների արդյունավետ իրականացման համար պայմանների ստեղծումն է:

2017 թվականի համար Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված է շուրջ 252,281.1 հազար ՀՀ դրամի ծրագիր, որից Հիմնադրամին արդեն հատկացվել է 108,250.0 հազար ՀՀ դրամը։ Ամբողջ տարվա ծրագրերը իրականացնելու համար Հիմնադրամին պետք է հատկացվի 144,031.1 հազար ՀՀ դրամ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք: Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

Ակնկալվող արդյունքը: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցների համալրումը հնարավորություն կստեղծի իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ և ծրագրեր՝ ուղղված ոլորտի կայունությանը և զարգացմանը:

Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:

 

  • Քննարկվել է

    28.04.2017 - 13.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9029

Տպել