Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծ

Օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվում է ևս տասը տարի իրականացնել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը:

Հնարավորություն է տրվում գյուղատնտեսական նշանակության հողամասերը արդյունավետ կառավարել, կազմակերպել հողային ֆոնդի արդյունավետ կառավարումը, զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի հարկի և գույքահարկի, ինչպես նաև հողերի օտարումներից գոյացած միջոցների հաշվին:

  • Քննարկվել է

    20.08.2019 - 04.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7022

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.09.2019

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են ՀՀ վարչատարածքային միավորների տեսակները, դրանց նկարագիրը, սահմանները և նշվածների հետ կապված հնարավոր փոփոխության ձևերը, որոնք համահունչ են նշված օրենքի վերնագրին, իսկ այդ օրենքի 10-րդ կետի պահանջը չի համապատասխանում նույն օրենքի վերնագրին և բովանդակությանը, քանի որ այն վերաբերելի է միայն վարչական միավորի տարածքի ներսում հնարավոր իրականացվող հողային հարաբերություններին, իսկ վերջինս կարգավորվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով. այն է՝ ՀՀ հողային օրենսգիրքը: ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի տրամաբանության համաձայն ՀՀ պետական սեփականություն համարվող բոլոր հողերը պետք է անհատույց սեփականության իրավունքով փոխանցվեն համայնքներին: Վերոգրյալի ներքո, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի և 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջները, կարող ենք փաստել, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 10-րդ կետում նշված ժամկետի երկարացման դեպքում այն կշարունակի հակասել ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի և 2-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերոնշված կետերի պահանջներին: Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 10-րդ կետի պահանջը նաև հակասում է գործարար միջավայրի բարելավմանը: Միաժամանակ պետք է նշել, որ սույն նախագծի ամփոփաթերթում նախագծի մշակողների կողմից ներկայացված հնարավոր չարաշահումները վերահսկող և կանխարգելող գործիքակազմը նախատեսված է գործող ՀՀ օրենսդրությամբ:

Արմեն Վարդանյան

20.08.2019

Նախագծի հիմնավորման մեջ <<Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` նախկինում համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի վերահսկողությունը:>> նախադասությունը կիսատ է, միտքն ավարտված չէ, <<վերահսկողությունը>> բառից հետո պարզ չէ, թե ինչ է լինում:

Արմեն Վարդանյան

20.08.2019

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը արդյունավետ կառավարելու նպատակով նպատակահարմար է դրանց օտարման և կառուցապատման իրավունքով տրամադրումը ևս տաս տարի իրականացվի պետական լիազոր մարմնի համաձայնությամբ՝ վերը նշված կարգով սահմանված ընթացակարգով, որտեղ պարզ չէ , թե պետական լիազոր որ մարմինն է համաձայնություն տվողը և ինչ լիազորության կամ իրավասության հիման վրա է լիազոր մարմնի կողմից տրվելու համաձայնություն, որովհետև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սույն նախագծով կամ օրենքով՝ համաձայնություն տվող մարմնի կամ համաձայնություն տալու լիազորություն սահմանելու մասին դրույթներ չկան, ինչը հակասում է ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, հետևաբար օրենքի կարգավորման առարակա հանդիսացող խնդիրը կամ հարցը լուծելու համար անհրաժեշտ է օրենքի նախագծում նախատեսել օտարման կամ կառուցապատման իրավունքով հողի տրամադրման գործում ով կամ որ պետական մարմինը ինչ լիազորություն ունի, այդ թվում՝ համաձայնություն տալը, և այդ լիազորությունը կամ համաձայնություն տալը ինչպես և ինչ իրավական հիմքով է կատարվելու: ՀՀ կառավարության 2010թ N 16-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով սահմանված կարգում, մասնավորապես՝ 4-5-րդ կամ 11-րդ կետերում նշված գործողությունները խնդրահարույց են, քանի որ մարզպետը կամ տարածքային կառավարման նախարարությունը այդ կետերով նշված գործողությունները կարող են իրականացնել ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, այլ ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ կամ դրա հավելվածով սահմանված կարգով: Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածում <<տրամադրվել >> բառը փոխարինել << տրամադրվել՝ մարզպետի եզրակացությամբ և տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, >> բառերով: Միաժամանակ հաշվի առնել, որ օրենքի 10-րդ հոդվածը լրացվել է 19.05.2009թ ՀՕ-137-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 04.07.2009թ-ին, ինչը նշանակում է, որ 10-րդ հոդվածով սահմանված 10 տարվա ժամկետը 2019թ հուլիսի 4-ից լրացել է: Սույն օրենքի նախագծի ընդունվելու պարագայում այդ օրենքի գործողությունը տարացվելու է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա՝ համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ 2019թ հուլիսի 4-ից մինչև օրենքի առաջարկվող փոփոխության ընդունումը ընկած ժամանակահատվածը մնում է բաց, որի պարագայում առաջ է գալիս օրենքի հետադարձ ուժի կիրառելության հարցը, որը կարգավորվում է ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով:

Տեսնել ավելին