Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

«____» ____________ 2019թ. N – Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հունվարի 25-ի «Հողային ռեսուրսների վրա տնտեսական ներգործության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N92-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները. 

1) 2-րդ կետի 5-րդ պարբերության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N1622-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N1404-Ն որոշմամբ» բառերով:

2) 3-րդ կետի 1-ին պարբերությունում և 4-րդ կետի ա. ենթակետում «հողային օրենսդրության» բառերը փոխարինել «օրենսդրության» բառով:

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Վնասված հողի (գույքի) արժեքը որոշվում է կապիտալացման մեթոդով հողամասի (տարածքի) վարձակալության բազիսային սակագների և (կամ) հողի կադաստրային գնի հիման վրա` խախտման (վնասման) պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ամբողջ ժամանակահատվածի, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների հետևանքով հողային ռեսուրսներին պատճառված վնասը հաշվարկելու դեպքում՝ խախտման (վնասման) հայտնաբերման պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ամբողջ ժամանակահատվածի կտրվածքով:»:

4) 10-րդ կետի 1-ին պարբերության բանաձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԾԱԲՀՎ = ԶԹ x ՍՏ  + ԶԹ x ՍԹ  + ԲՀ,»:

5) 10-րդ կետի 8-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԲՀ-ն թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու, հարկման բազայի չափաքանակները գերազանցելու կամ հարկման բազայի զրոյական չափաքանակների դեպքում թափոնների փաստացի ծավալների համար ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հաշվարկված բնապահպանական հարկի գումարն է։»։

6) 11-րդ կետում.

ա)  3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՎՀԱԲ -ն աղբոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է` խախտման (վնասման) կամ խախտման (վնասման) հայտնաբերման պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածի համար,».

բ) 5-րդ պարբերության 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գյուղատնտեսական հողերի համար` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային արժեք,»

գ) 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ժ-ն աղբոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) խախտման (վնասման) կամ խախտման (վնասման) հայտնաբերման պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածն է` օրերով,».

դ) 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գթ-ն աղբոտված հողամասում (տարածքում) տեղադրված (կուտակված, թափված) թափոնների վտանգավորության (թունունակության) գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 22-րդ կետի:»:

7) 17-րդ կետում.

ա)  3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՎՀԱՂ-ն աղտոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է` աղտոտման կամ աղտոտման հայտնաբերման պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածի համար,».

բ) 6-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ժ-ն աղտոտման հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) խախտման (վնասման) կամ խախտման (վնասման) հայտնաբերման պահից կամ մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածն է` օրերով,»:

8) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) դեպքում ԱՎՀԴ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով` 

ԱՎՀԴ  = ՄԴ x ՎԲ x  Ժ/365 x ԳԲ x Գդ ,

որտեղ`

ԱՎՀԴ -ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) արժեքն է` խախտման (վնասման) կամ խախտման (վնասման) հայտնաբերման պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածի համար,

ՄԴ -ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) ենթարկված հողամասի (տարածքի) մակերեսն է` մ2-ով, որը որոշվում է փաստացի ուսումնասիրությունների (չափագրումների) հիման վրա,

ՎԲ -ն հողամասի (տարածքի) վարձակալության բազիսային սակագինն է, որը հաշվարկվում է սույն կարգի 11-րդ կետում նշված կարգով,

Ժ-ն հողի դեգրադացիայի (հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման) հետևանքով խախտված (վնասված) հողամասի (տարածքի) խախտման (վնասման) կամ խախտման (վնասման) հայտնաբերման պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածն է` օրերով,

365-ը օրերը տարի դարձնելու գործակիցն է,

Գբ -ն հողամասի (տարածքի) բնապահպանական արժեքը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 21-րդ կետի,

ԳԴ-ն շրջակա միջավայրի վրա դեգրադացված հողերի ազդեցությունը հաշվի առնող գործակիցն է, որը հաշվարկվում է համաձայն սույն կարգի 26-րդ կետի.»:

7) 25-րդ կետով ներկայացված աղյուսակի վերջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցը (ԳՎ)»:

9) 26-րդ կետով ներկայացված աղյուսակի վերջին սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Հողի վնասման աստիճանը հաշվի առնող գործակիցը (Գդ)»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.08.2019 - 04.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5723

Տպել

Առաջարկներ`

Stepan Gharslyan

19.08.2019

"խախտման (վնասման) կամ խախտման (վնասման) հայտնաբերման պահից մինչև հողամասը (տարածքը) նախնական (նորմատիվային) տեսքի բերելու (պահանջների վերականգնման) պահն ընկած ժամանակահատվածը"- Իսկ ինչ ժամանակ է հաշվարկվելու լցակույտերի, բացահանքերի, կամ արտադրական այն տարածքների համար, որոնց վերջնաժամկետը հայտնի չէ?

Տեսնել ավելին