Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2019 թվականի N --Ն

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՀԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ  ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 269-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ, 116-րդ հոդվածներով, 118-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հաստատել`
  • «Որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որդեգրման ենթակա երեխաների հաշվառման, որդեգրել ցանկացող անձանց որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունների տրամադրման և որդեգրել ցանկանող անձանց կողմից երեխայի որդեգրման կարգը» համաձայն N 1 հավելվածի,
  • «Որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների համադրման կարգը» համաձայն N 2 հավելվածի,
  • «Որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների  վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանման կարգը» համաձայն N 3 հավելվածի,
  • Որդեգրման գործընթացի հետ կապված փաստաթղթերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 269-Ն որոշումը, բացառությամբ որոշման 2-րդ կետի, N 1 հավելվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ  գլուխների, N 8 ձևի և N 2 հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  3. Մինչև սույն որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան Դիմողի և Երեխայի հաշվառման, տեղեկատվության տրամադրման, համադրման և որդեգրման հետ կապված էլեկտրոնային համակարգի ստեղծումը և գործարկումը՝ սույն որոշմամբ հաստատված կարգերով նախատեսված գործողություններն իրականացվում են փաստաթղթային եղանակով:

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

____________-ի N ___-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որպես որդեգրել ցանկացող անձ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխաների հաշվառման, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխաների մասին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև ծնողի գրավոր համաձայնության դեպքում երեխայի որդեգրման գործընթացը կարգավորվելու հետ կապված իրավահարաբերությունները:
  2. Սույն կարգով նախատեսված իրավասու մարմինների և անձանց միջև փաստաթղթաշրջանառությունը իրականացվում է ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով:
  3. Որդեգրել ցանկացող անձանց անունից հանդես գալու իրավասություն ունեցող երրորդ անձանց՝ փաստաթղթեր հանձնելու կամ ստանալու լիազորությունները հավաստվում են լիազորագրով՝ վավերացված նոտարի կողմից:
  4. Որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար դիմած և որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձանց, ինչպես նաև որդեգրման ենթակա երեխաների  վերաբերյալ՝ սույն որոշմամբ նախատեսված տեղեկությունները և ձեռք բերված փաստաթղթերը  այլ անձանց և մարմիններին կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված դեպքերում: 
  5. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  • Երեխա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես որդեգրման ենթակա հաշվառված երեխա.
  • Կոնվենցիա՝ «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի մայիսի 29-ի կոնվենցիա.
  • Կենտրոնական մարմին՝ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լիազորված մարմին.
  • Դիմող՝ որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառելու նպատակով մարզպետարան(իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան)  կամ Կենտրոնական մարմին դիմում ներկայացրած անձ.
  • Երեխա որդեգրելու հնարավորության մասին եզրակացություն՝ մարզպետարանի(իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կամ կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից հաստատված Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն: Նշված եզրակացությունը հավաստում է որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, վերջիններիս որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալները տրամադրման,  համադրման գործընթացին մասնակցելու, երեխա որդեգրելու նախնական համաձայնություն տալու իրավունքը: Երեխա որդեգրելու հնարավորության դրական եզրակացությունը պետք է ուժի մեջ լինի Երեխայի և Որդեգրել ցանկացող անձի համադրման և վերջինիս կողմից Երեխա որդեգրելու նախնական համաձայնություն տալու ժամանակ: Նախնական համաձայնությունը տալուց հետո Երեխա որդեգրելու հնարավորության դրական եզրակացության ժամկետի ավարտը հիմք չէ սույն որոշմամբ և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որդեգրման այլ գործընթացները, այդ թվում դատարանի կողմից, կասեցնելու, դադարեցնելու կամ որդեգրումը մերժելու համար:
  • Բաժին՝ մարզպետարանի (իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ.
  • Գործակալություն՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալություն.
  • Որդեգրել ցանկացող անձ՝ Երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած անձ.
  • Լիազորված պետական մարմին՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող մարմին.
  • Տեղեկատվական համակարգ՝ «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների» տեղեկատվական համակարգ.
  • Որդեգրման ենթակա երեխաների ենթահամակարգ՝ «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների» տեղեկատվական համակարգի «Որդեգրման ենթակա երեխա» ենթահամակարգ:

 

  • Քննարկվել է

    16.08.2019 - 02.09.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9399

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի Հավելված № 3-ով սահմանվում է որդեգրել ցանկացող անձանց եւ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանման կարգը, սակայն որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ այդ տեղեկատության անօրինական բացահայտման/արտահոսքի պարագայում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տեղեկատվությունն ինքնին չի հանդիսանում որդեգրման գաղտնիք պարունակող տեղեկատվություն, բայց միաժամանակ նաեւ երեխայի լավագույն շահի եւ անձնական տվյալների ապահովման, ինչպես նաեւ որդեգրել ցանկացող անձանց իրավունքների եւ անձնական տվյալների պահպանման տեսանկյունից պետք է գաղտնի պահվի՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել հարակից իրավական ակտերում եւ նախատեսել պատասխանատվության միջոցներ Հավելված № 3-ում տեղ գտած տեղեկատվության անօրինական բացահայտման/արտահոսքի պարագայում։

Գևորգ Մալխասյան

19.08.2019

2-րդ հավելվածի վերնագիրը չի բխում ՀՀ ընտանեկան օրեսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: Թե ՀՀ ընտանեկան օրենսգրքից և թե սույն նախագծից պարզ չէ թե ով և ինչ չափանիշներով է որոշում որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները ապահովող եկամուտի չափը: Որևէ պատասխանատվություն չի նախատեսված նախագծի 3-րդ հավելվածում նախատեսված գաղտնիքի չպահպանման համար: Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ այդ գաղտնիքը դեռևս չի հանդիսանում որդեգրման գաղտնիք: Նախագծից պարզ չէ թե ինչ ճակատագիր են ունենալու նախկին որոշմամբ որդեգրաման ենթակա երեխանեի ու որդեգրման համար քաղաքացիների հաշվառման ցանկերը: Բացի այդ պարզ չէ թե ինչ ընթացկարգով են քննարկվելու մինչ սուկն որոշումը տրված դիմումները:

Հայկանուշ Ավետիսյան

16.08.2019

Ապահովել երեխայի խնամքի վերահսկողության շարունակականություն մինչեվ նրա չափահասության տարիքը։

Տեսնել ավելին