Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների զբաղվածության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վարդան Պետրոսյան 13.08.2019 17:46:13 Գտնում եմ, որ համանման՝ պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերը անհրաժեշտ է ենթարկել տարատեսակ մասնագիտական փորձաքննությունների, որոնց ընթացքում հնարարվոր կլինի անկախ, օբյեկտիվ և այլ կարծիքներ ձեռք բերել, քանի որ պետական կառավարման հիմնարկը մի քանի տարի պետք է ծախսեր կատարի նշված ուղղությամբ և շատ կարևոր է հնարավորինս կանխատեսել բոլոր ռիսկերը։ Ընդ որում գտնում եմ, որ փորձաքննություններ անհրաժեշտ է իրականացնել ոչ միայն զբաղվածության հարցերի մասին, այլ նաև ծրագրի հետ անմիջական առնչություն ունեցող տնտեսագիտության, իրավագիտության և այլ հարակից մասնագիտական հարցերի վերաբերյալ։ Բարի ընթացք... Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը մշակվել է տարբեր միջազգային փորձագետների կողմից արված վերլուծությունների հիման վրա և ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններ` մասնագիտական կարծիք ստանալու նպատակով: