Հիշել նախագիծը

«Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծի նպատակն է ապահովել երեխաների հետագա խնամքը ընտանիքում, բարելավել նրանց կյանքի որակը, նպաստել նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս ապահովել խնամքի իրականացման ընտանեկան միջավայրում:

  • Տևողություն

    13.08.2019 28.08.2019
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 714

Տպել

Առաջարկներ`

Ժաննա Փալանջյան

16.08.2019

Անգամ պատասխանել որպես ֆիզանձ ալարում եք և նույն պատասխանն եք տեղադրում համարակգչի copy/ past֊ օգնությամբ ։ Ամոթ է ի վերջո, եթե գործ եք անում, մարդավարի արեք և պատասխանատու եղեք։ Ինչպե՞ս կվերաբերեիք մեզ ,եթե ստուգումների բերկայանայք հիմնարկներ ու ձեզ ռոբոտի պես նույն բանը պատասխաներ ոչ թե աշխատակիցը ,այլ համակարգիչը

Ժաննա Փալանջյան

16.08.2019

Փակելով և գործազուրկ թողնելով շատերին , փողոցում թողնելով երեխաներին, որոնք տուն չունեն վերադառնալու, անազնիվ վարվելով քաղաքացիների հետ աշխարհին ցույց չեք տա,որ նվազեց աղքատության շեմը կամ էլ պաշտպանվեցին երեխաների շահերը և իրավունքները։ Սխալ քայլի եք դիմում ,որը ավելի վատ լուծումների կբերի։ Կմեծանա անբարոյականության ,թափառող և մուրացկան, հանցագործ երեխաների թիվը։ Ավելի կշատանա բռնությունների ցուցանիշը ,չէ՞ որ վերահսկող չկա երեխային։ Հարբած մայրն է հետևից գնալու ,թէ՞ անառակը ,ով իր հերթական հաճախորդին է ընդունում այդ ժամին։ Քանի՞ ընտանիք եք մտել , քանիսի ճակատագրերին եք ծանոթ, որ ձեզ իրավունք եք վերապահում որոշումներ ընդունելու և կայացնելու։ Ժաննա Անդրեասյանը հանդիպման ժամանակ զարմացած լսում էր և պատասխան չէր գտնում, իսկ ո՞վ է նա այդ ցանցում,ընդամենը բողոքներն ու ասված խոսքերը փոխանցողը։ Թող հանդիպման գար ու քննարկումների , առողջ բանավեճի մեջ մտներ հենց ինքը Զարուհի Բաթոյանը , վարչապետը ,ով ստորագրում է որոշունը առանց ուսումնասիրությունների։ Այո, նախագիլը կար, բայց այն քննարկել և ուսումնասիրել էր պետք։ Կարելի է այլ ծրագրեր մշակել նման ընտանիքներին և երեխաներին օժանդակելու համար։ Գիշերօթիկներում ապրող երեխաները հիմնականում խոցելի և ընկած,չեմ վախենում այդ խոսքից , ընտանիքներից են, առաջին հերթին ծնողներին ճիշտ ուղղու վրա կանգնեցրեք ,տնով և ապրուստով ապահովեք, հետո նոր երեխային վերադարձրեք տուն։ Եվ հետո երեխան միշտ էլ ընտանիքում և կտրված չէ նրանից, իսկ գիշերօթիկում աշխատող ցանկացած մեկը ավելի լավ ու հոգատար մայր է, քան կարծում եք։ Հորդորում եմ Ձեզ մտածել , կարծիքներն հաշվի առնել , այնուհետև որոշումը կյանքի կոչել։

Նունե Հովսեփյան

16.08.2019

Դուք ծանոթ չեք խնամքի կենտրոնում մնացող երեխաններին որ մայիսին գնում են սեպտեմբերին գալիս նույն շորերով որով ճանապարհել ենք որ գալիս են բաղնիքից դուրս չեն գալիս որ նոր եկածներին լողացնում ենք որ տեսնենք որն է տղա որն աղջիկ։ երբ աղջիկ երեխան տունա ուզում գնա որ հոր մոր հետ հարբեցողությամբ զբաղվի։։ կարող եմ 1000 ավոր օրինակ բերել։ Դիլիջանի խնամքի կենտրոնը մի դրախտավայր է նաև այստեղ կազդուրվում են։ թող մեր երկիրը այնքան զարգանա տնտեսապես որ ծնողը չերազի գիշերօթիկը երբա բացվելու որ երեխան ապահով մի անկյուն ունենա։ մարզում միակ խնամքի կենտրոնն էսահմանամերձ երեխաներ են գալիս լոռու Գեղարքունիկի մարզերից։ եվ եթե ընտանիք են ուզում վերադարձնեն ինչու են սոց ծառայության աշխատողները համոզում որ sos գյուղ տանեն։ եվ վերջապես ինչ պետք է անե այն 70աշխատողները որոնք նվիրված աշխատում են և նպաստում մեր երկրի կայացմանը որոնք համալրելու են աղքատների և գործազուրկների բանակը գտնվելով վարկերի ու պարտքերի տակ։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: