Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և  ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից: 

   Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում` պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և  ջրամատակարարման վարձավճարների ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելու համար:

  Հոդված 4. Կենսաթոշակառուներին հատկացվող ամենամսյա սոցիալական աջակցության  չափը  սահմանվում է  նվազագույն   կենսաթոշակի  50%-ի   չափով՝ 12 750 դրամ, որի նշանակման ու վճարման կարգը և պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:    

  Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:

 

  • Քննարկվել է

    06.08.2019 - 21.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8320

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: