Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտորնային կառավարման համակարգի ներդրման ծրագրին հավանություն տալու և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի ՀանրապետությՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Հաշվի առնելով դեպի Հայաստան իմիգրացիոն հոսքերի ակտիվացումը և մասնավորապես օտարերկրացի աշխատանքային միգրանտների թվի աճը ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության կողմից մշակվել է «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր» և «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման միջոցառումներիժամանակացույց»։

Առաջարկվող Համակարգի ներդրումը կնպաստի միգրացիայի կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը և ազգային անվտանգության ապահովմանը՝ միևնույն ժամանակ թեթևացնելով գործատուների վարչարարական բեռը։  Նշված փաստաթղթերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ ազգային անվտանգության ապահովման հրամայականից, քանի որ Հայաստանը չունի աշխատուժի քրոնիկ անբավարարությունը օտարերկրացիների հաշվին լուծելու խնդիր, այլ ունի միգրացիոն հոսքերի վերահսկողության և կարգավորման կարիք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտների կիզակետում: 

Մշակված փաստաթղթերի շրջանակներում անվտանգությունը դիտարկվում է միգրացիոն հոսքերի համալիր կառավարման տիրույթում։ Առաջարկվող Համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռում համալիր վերահսկողություն սահմանել ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների մուտքի, գործունեության և ելքի՝ ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների և «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բացառությունների ցանկում ներառված օտարերկրացիների նկատմամբ, ովքեր ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից։

Անհրաժեշտ է ընդգծել, որ աշխատանքային միգրանտների ներհոսքը առաջին հերթին ընկալվում է միգրացիայի դաշտում, և պատահական չէ, որ մինչ այժմ աշխատանքային միգրացիան առաջնահերթ ուղղություն է դիտվել միգրացիոն քաղաքականությանն առնչվող ռազմավարական փաստաթղթերում, որոնք մշակվել են Միգրացիոն ծառայության կողմից։

Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման ՀՀ-ում գործող ներկա կարգավորումները և դրանց հիման վրա ներդրված գործիքակազմը ունեն մի շարք թերություններ.

  1. Աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է ոչ թե կոնկրետ օտարերկրացուն այլ գործատուին, ինչը մի կողմից ավելորդ բեռ է առաջացնում գործատուների համար, մյուս կողմից օտարերկրացիներն առանց պատշաճ ստուգման, աշխատանքի հիմքով ՀՀ-ում բնակվելու իրավունք են ստանում։
  2. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները՝ այն մասնագիտությունների և հատուկ կատեգորիաների օտարերկրացիների ցանկը, որոնք ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից։ Այս կարգավորումը, մի կողմից դյուրացնելով  գործատուների և օտարերկրացիների աշխատանքային փոխհարաբերությունները, մյուս կողմից առաջացնում է որոշակի խնդիրներ, մասնավորապես.
    1. աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից ազատված լինելով՝ այս կատեգորիաների օտարերկրացիները դուրս են մնում թե՛ նախնական ստուգումների և թե՛ հետագա վերահսկողության շրջանակից, ինչը իր հերթին կարող է ազգային անվտանգության սպառնալիք լինի,
    2. աշխատանքային գործունեություն իրականացնելու հիմքով ՀՀ-ում օրինական բնակվելու իրավունք ունենալով հանդերձ՝ այս օտարերկրացիները ՀՀ-ում իրենց բնակությունը օրինականացնելու համար ստիպված են դիմել ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար, ինչը իր հերթին առաջացնում է ժամանակի և ֆինանսական ավելորդ ծախսեր,
  3. Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի վերահսկողություն սահմանել ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների նկատմամբ՝ ՀՀ-ում նրանց գտնվելու ժամկետների և այլ խախտումները կանխարգելելու նպատակով։ Միևնույն ժամանակ առաջարկվող համակարգի կիրառման դեպքում կպաշտպանվեն ինչպես ազգային աշխատաշուկան, այնպես էլ ազգային անվտանգության շահերը։ Համակարգի շրջանակներում անվտանգությունը դիտարկվում է միգրացիոն հոսքերի համալիր կառավարման տիրույթում, որը վերաբերելի է երեք ասպեկտների՝ 1. Անօրինական միգրացիայի կանխարգելում 2. Միջազգային պաշտպանության համակարգի ապահովում 3. Աշխատանքային միգրացիայի կանոնակարգում։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը չունի աշխատուժի քրոնիկ անբավարարությունը օտարերկրացիների հաշվին լուծելու խնդիր, այլ ունի միգրացիոն հոսքերի վերահսկողության և կարգավորման կարիք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում չլուծված կոնֆլիկտների կիզակետում:
  4. Նոր համակարգի ներդրմամբ հնարավոր կլինի մշակել վարչական վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման ձևաչափ (օտարերկրացի աշխատողների սեռատարիքային կառուցվածքի,  կրթական  և  մասնագիտական  մակարդակի,  ինչպես  նաև տնտեսության  այն ճյուղերի վերաբերյալ, որտեղ  նրանք  առավելապես  ներգրավված  են), ինչը իր հերթին կարևոր հիմք կհանդիսա ինչպես միգրացիոն, այնպես էլ զբաղվածության  քաղաքականության մշակման և փոփոխմանհամար։
  5. Միաժամանակ օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման  հետևանքով  երկրում  աշխատող  օտարերկրացիների  վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն  ունենալը  խիստ  անհրաժեշտ  է  նրանց  իրավունքները  պաշտպանելու  և  շահագործումից զերծ պահելու  նպատակով:  Հակառակ դեպքում կարող է բարձրանալ օտարերկրացիների խոցելիության մակարդակը և նվազել պետության՝ թրաֆիքինգի և չարաշահման ենթարկված աշխատողներին հայտնաբերելու հնարավորությունը: 

Նշված թերությունների շտկումը, աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրյա աշխատուժի ՀՀ տարածք և ՀՀ աշխատաշուկա մուտքը արդյունավետ վերահսկելու արդիական համակարգի ներդրումը այսօր հրամայական է, որն էլ պայմանավորում է սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը։

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս ոլորտի կարգավորումը ապահովվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի թիվ N 493-ն որոշմամբ նախատեսված մեխանիզմներով, համաձայն որոնց աշխատանքի թույլտվությունը տրամադրվում է ոչ թե օտարերկրացուն, այլ գործատուին։ Միևնույն ժամանակ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասին 6-րդ կետով սահմանված է, որ աշխատանքի թույլտվությունը ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն է, որն օտարերկրացուն իրավունք է տալիս աշխատելու ՀՀ-ում։ Արդյունքում, իրավունքը տրամադրվում է օտարերկրացուն, իսկ թույլտվություն ստանում է գործատուն։

Նշված որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 2019թ. հուլիսի 18-ի թիվ 917-Ն որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարվել էր որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել «Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր»։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նպատակներն են.

  • Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային գործունեության ոլորտում ներքին աշխատաշուկայի պաշտպանությունը և ազգային անվտանգության ապահովումը:
  • Իմիգրացիոն նոր հոսքերի կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, քանի որ օտարերկրյա աշխատողների ներհոսքը հարաբերականորեն նոր ձևավորված իմիգրացիոն միտում է, որը պահանջում է հստակ գործիքակազմի հիման վրա գործընթացի կարգավորում։
  • ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 8-ի թիվ N 65 - Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության ծրագրի» ՀՀ կառավարության գործունեության հիմնական ուղենիշները բաժնի Կառավարության խնդիրներ ենթաբաժնի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված «Մեկ կանգառ մեկ պատուհան» սկզբունքի ներդրուման ապահովումը,
  • շտկել ոլորտը կարգավորող օրենսդրաիրավական ակտերում և գործառնական մեխանիզմներում առկա թերությունները,
  • թեթևացնել օտարերկրյա աշխատողներ ներգրավող գործատուների բեռը,
  • ապահովել համապատասխան մանրամասն վարչական վիճակագրության հավաքագրման և մշակման գործընթացը։
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության կողմից։

Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման համար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն համագործակցում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հետ, ինչի արդյունքում համակարգի ներդրման ծրագիրը ներառվել է Կենտրոնի կողմից իրականացվելիք Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում 2 (MIBMA 2) ԵՄ կողմց ֆինանսավորվող ծրագրի նախագծում։

 

  1. Ակնկալվող արդյունքը

    Նախագծով նախատեսվում է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության բարելավում՝ մեկ կանգառ մեկ պատուհան: Այժմ օտարերկրացի աշխատողները աշխատանքի թույլտվության հիման վրա ստանում են ժամանակավոր կացության կարգավիճակ, որը տրամադրվում է մեկ տարի ժամկետով, մինչդեռ աշխատանքի թույլտվությունը կտրամադրվի աշխատանքային պայմանագրի ժամկետով, որը կարող է մեկ տարուց պակաս լինել։

Համակարգը իրենից ներկայացնում է ինտերնետային օնլայն պորտալ։ Համակարգը տեղակայվելու է երեք հիմնական սերվերների վրա, իսկ աշխատանքի անխափանությունը ապահովելու համար համակարգը կկրկնօրինակվի լրացուցիչ backup սերվերի վրա։

Սերվերները ունենալու են եռաշերտ ճարտարապետություն, որոնցից յուրաքանչյուրը տեղակայվում է առանձին սերվերի վրա.

  1. Frontend՝ Համակարգ մուտք գործելու և Համակարգում գործողություններ իրականացնելու օգտատերերին հասանելի միջավայր։
  2. Backend՝տվյալների մշակման և փոխանցման միջավայր, որում ծրագրավորվում է համակարգի գործառնության ամբողջ տրամաբանությունը։ Համակարգի Frontend հատվածի հետ կապը ապահովվում է API կանչերի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել տվյալների պաշտպանության բարձր մակարդակ։
  3. Տվյալների պահոց՝ համակարգում պահպանվող ֆայլերի և տվյալների շտեմարանների պահոց։

Նմանատիպ ճարտարապետություն կիրառումը հնարավորություն է տալիս ապահովել անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, ինչպես նաև ապահովել այլ մարմիններից ստացվող և նրանց տրամադրվող տվյալների փոխանցման անվտանգությունը։

  • Քննարկվել է

    05.08.2019 - 20.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Հանրային քննարկում

13.08.2019 13:58

2019 թվականի օգոստոսի 13-ին ժամը 10:00-12:30 Էրեբունի Պլազա հյուրանոցի «Արգիշտի» սրահ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 625

Տպել