Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մարտի 5-ի ՀՕ-309 օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 Սույն օրենքը կարգավորում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և իրականացման սկզբունքները, խնդիրները, միջոցառումները, ղեկավարումը, ուժերը, պաշտպանական կառույցները, նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների, համայնքների ղեկավարների  իրավասությունները, կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պարտականություները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացիներ) իրավունքներն ու պարտականությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում:

ԳԼՈՒԽ I

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

  • քաղաքացիական պաշտպանություն՝ ռազմական գործողությունների վտանգներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների պաշտպանության նպատակով խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում իրականացվող համալիր միջոցառումներ.
  • քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգ՝ խաղաղ ժամանակ՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, համայնքներում և կազմակերպություններում ստեղծված, ռազմական դրության պայմաններում բնակչության պաշտպանության խնդիրների արդյունավետ լուծման համար նախատեսված կառավարման մարմինների, կառավարման կետերի, կապի և ազդարարման համակարգերի, կառավարման ավտոմատացված համակարգերի և միջոցների, ինչպես նաև այլ հատուկ համակարգերի փոխկապակցված ամբողջականություն.
  • քաղաքացիական պաշտպանության շտաբ՝ քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմին, որը ստեղծված է պետական կառավարման համակարգի մարմիններում, համայնքներում ու կազմակերպություններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև անմիջական կառավարումը կազմակերպելու համար.
  • քաղաքացիական պաշտպանության ծառայություններ` պետական կառավարման համակարգի մարմիններում, համայնքներում և կազմակերպություններում իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններ.
  • քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ` համայնքներում, կազմակերպություններում ստեղծված կ
  • Քննարկվել է

    01.08.2019 - 17.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13981

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

14.08.2019

7. 22-րդ հոդվածի սահմանափակումները հիմնավորված չեն և խապխտում են սափականատիրոջ իրավունքները: Նման սահմանափակումների դեպքում որևէ մեկը ապաստարան կամ թաքստոց չի կառուցի: Նույն հոդվածի 6-րդ մասն անհրաժեշտ է հանել, քանի որ մետրոպոլիտենի հիմնական նպատակը ուղևորափոխադրումն է: Բացի այդ նշված հոդվածը հակասում է 24-րդ հոդվածի պահանջներին: 24-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ հայտնում ենք, որ իրավաբանական անձինք պարտավոր չեն կնքել որևէ պայմանագիր, քանի որ պայմանագրային հարաբերությունները կամավոր բնույթ ունեն: Բացի այդ սեփականության իրավունքի ցանկացած սահմանափակում կարող է նախատեսվել միայն օրենքով և դրանք պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: 8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը: Առաջարկում եմ 26-րդ հոդվածը համապատասխանեցնել վերոհիշյալ պահնջներին:

Գևորգ Մալխասյան

14.08.2019

3. Կարծում եմ, որ տարածքային կառավարման մարմինների լիազորությունները շոտ են ընդլայնված ու դրանք չեն կարող այն իրականացնել: 4. Պետք է սահմանել նաև, թե համայնքի ղեկավարի նշված լիազորությունները պարտադիր են թե կամավոր թե պատվիրակված, քանի որ պարտադիր լրազորությունների չկատարման համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ, իսկ պատվիրակված լիազորությունները պետք է ֆինանսավորվոն: 5. 15-րդ հոդվածով կազմակերպությունների վրա դրված են լայն պարտականություններ, որոնք կազմակերպություններ չեն կարող իրականացնել՝ հատկապես խոսքը վերաբերվում է փոքր ու միջին կազմակերպություններին: 6. 16-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ քաղաքացիների վրա չի կարող դրվել քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին մասնակցելու պարտականություն: Իսկ եթե այն դրվում է, ապա պետք է պահպանվեն ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: Նույնը վերաբերվում է մնացած բոլոր նորմերին: Իսկ ռազմական դրության ժամանակ առաջացած խնդիրները կարգավորվում են միայն համապատասխան օրենքով սահմանված կարգով ու պայմաններով:

Գևորգ Մալխասյան

14.08.2019

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Նախագծի համարակալումները պետք է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին. 2. 11-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ լիազոր մարմինը չունի ու չի էլ կարող ունալ այլ մարմինների գործունեությունը համարագելու և վերահսկելու իրավունք: Վերահսկման իրավունքը վերապահված է համապատասխան տեսչական մարմնին: Բացի այդ ռազմական դրության ժամանակ գործում են համապատասխան օրենքի պահանջները: Պարզ չէ թե ինչ փաստաթուղթ է իրենից ներկայացնում քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման ամենամյա կազմակերպական ցուցումները: Բացի այդ նշված հոդվածով նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում, սակայն սահմանված չեն դրա իրականացման պայմանները, գնահատման կարգն ու չափանիշներ, ինչպես նաև գնահատման հետևանքները: Ցանկացած շինարարական նոր սահմանվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն: Բացի այդ լիազոր մարմինև չի կարող սահմանել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի օգտագործման կարգը, որը կարող է տարածվել ոչ պետական կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց վրա:

Տեսնել ավելին