Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտներում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերություններն ուղղելու իրականացմամբ:

  • Քննարկվել է

    30.07.2019 - 20.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 636

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

13.08.2019

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա.>> կետով առաջարկվող խմբագրության մեջ հստակեցնել շուկայահանումը, քանի որ պարզ չէ, թե այն շրջանառությունը կամ շրջանառության մեջ դնելն է, թե ենթադրում է այլ բան:

Արմեն Վարդանյան

13.08.2019

նախագծի 6-րդ հոդվածում վերանայել <<սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր>> ձևակերպումը՝ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 5-րդ մասի ձևակերպման և դրա վերաբերյալ դիտողության համաձայն:

Արմեն Վարդանյան

13.08.2019

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 5-րդ մասում <<անասնաբուժասանիտարական չափանիշների>> բառերը փոխարինել << կենդանիների առողջությանն ու բարեկեցությանն ուղղված անասնաբուժական, անասնաբուժասանիտարական, զոոհիգիենիկ պահանջների և նորմերի >> բառերով, քանի որ ՀՀ օրենսդրությամբ անասնաբուժասանիտարական չափանիշներ հասկացություն կամ ձևակերպում չկա: Նախագծի 3-րդ հոդվածում նոր խմբագրությամբ առաջարկվող <<արտադրանքը շրջանառության մեջ դնելը>> և <<արտադրանքի շրջանառության դուրս բերում>> հասկացությունները վերանայել, որովհետև նշված հասկացությունների ձևակերպման տրամաբանությամբ առաջանում է հակասություն և տարընկալում. <<շրջանառության դուրս բերումը>> ընկալվում է շրջանառությունից դուրս բերում, այնինչ խոսքը շրջանառության մեջ 1-ին անգամ դնելու մասին է, իսկ մյուս կողմից էլ հակասում է շրջանառության մեջ դնելուն, քանի որ 2 հասկացություններում էլ օգտագործվում է շրջանառություն եզրույթը, սակայն շրջանառության դուրս բերման դեպքում արտադրողի կամ ներմուծողի կողմից մինչև վաճառողին կամ սպառողին հասնելու մասին է խոսքը, որի պարագայում այն շրջանառություն համարել չի կարելի, հետևաբար շրջանառություն ուղղակի նշանակում է շրջանառության մեջ դնել՝ անկախ նրանից առաջին անգամ է, թե բազմակի, հետևաբար անհրաժեշտ է շրջանառության մեջ դնելը հասկացությունը ձևակերպել <<արտադրանքի շրջանառում>> հասկացությամբ, իսկ շրջանառությունից դուրս բերում հասկացության ձևակերպումը վերանայել՝ մինչև սպառողին կամ վաճառողին հասցնելը համարելով շրջանառությանը նախորդող գործողություն:

Տեսնել ավելին