Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ 2019 թվականի __________ N__ ___-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս լիցենզավորման համար հայտ ներկայացրած հայտատուների կողմից ներկայացրած փաստաթղթերի տեղում ուսումնասիրության միջոցով ստուգաճշտումը իրականացվում է ընտրանքային հիմունքներով, համապատասխան խաղարկությամբ  ընտրված հայատատուների մոտ ստուգաճշտում իրականացնելու միջոցով:

ՀՀ հաշվեքննիչ պալատի` 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 4/12 և հոկտեմբերի 19-ի թիվ 13/4 որոշումներով իրականացված հաշվեքննության հիման վրա կազմված արձանագրությամբ բարձրացված խնդրի շրջանակում առաջարկվել է բժշկական օգնության և սպասարկման, դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացնել ոչ թե ընտրանքային ուսումնասիրության միջոցով,  այլ լիցենզավորման համար հայտ ներկայացրած բոլոր  հայտատուների մոտ, բացառելով տեղում ուսումնասիրության իրականացման ընտրանքնային կարգը:

Վերոգրյալը վկայում է ՀՀ կառավարության 2002 թվականի հունսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է  դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանության,  ինչպես նաև լիցենզավորման և որակավորման համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ստուգաճշտումը լիազոր մարմնի կողմից իրականացնել տեղում ուսումնասիրության (դիտարկումների) միջոցով, բացառելով ուսումնասիրության իրականացման ընտրանքայինյ կարգը:

 

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության և իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու արդյունքում ակնկալվում է օրենսդրությամբ նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ապահովում, ինչը երաշխիք է բժշկական օգնության և սպասարկման որակյալ ծառայությունների մատուցման:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

  • Քննարկվել է

    24.07.2019 - 08.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7959

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

24.07.2019

Կողմ ենք առաջարկվող նախագծին։ Սակայն գտնում ենք, որ փոփոխությունը չի բխում կառավարություն-քաղաքացիականն հասարակության կառուցողական երկխոսության հանձնառությունից, ինչը ամրագրված է ԵՄ-Հայաստան ՀԸԳ համաձայնագրով։ Լիազոր մարմնի ներկայացուցիչներկի հանձնաժողովի եւ հատկապես մեկ ներկայացուցչի կողմից ուսումանսիրություն իրականացնելու ժամանակ կոռուպցիոն ռիսկերից խուասփելու նպատակով առաջարկում ենք այդ հանձնաժողովում կամ լիազոր մարմնի ներկայացուցչի հետ ներգարվել լիազոր մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի անդամ-կազմակերպություններից մասնագիտացվախ եւս մեկ անդամի։ Այդ դեպքում կարծում ենք, որ փոխադարձ հսկողություն կլինի։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Տեսնել ավելին