Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ _______________ 2019 թվականի N ________ -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18–Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող  ճանապարհային քարտեզի  35-րդ կետով:

Նախագծի մշակումը բխում է նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2015 թվականի դեկտեմբերի 21-ի  ՀՕ-178-Ն  Հայաստանի Հանրապետության օրենքի 1. 1) հոդվածի պահանջից:

Նկատի ունենալով, որ նախագծի ընդունման ընթացքում կարգավորման ենթակա հարցերի շրջանակները բավականին լայն էին  և կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների շեշտադրումները փոխվել են, առավել նպատակահարմար համարվեց մշակել նոր խմբագրությամբ կառավարության որաշման  նախագիծ:

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի 3-րդ հավելվածի համաձայն` տրանսպորտային միջոց վարելու համար ֆիզիկական և մտավոր կարողություններին ներկայացվող նվազագույն պահանջներով վարորդները բաժանվում են երկու խմբի.

1)       Առաջին խումբ՝ վարորդներ, ովքեր վարում են «A», «A1», «A2», «AM», «B», «B1» և «BE» կարգերի տրանսպորտային միջոցներ,

2)       Երկրորդ խումբ՝ վարորդներ, ովքեր վարում են «C», «CE», «C1», «C1E», «D», «DE», «D1» եւ «D1E» կարգերի տրանսպորտային միջոցներ:

Ընդ որում առաջին խմբի վարորդները/վարորդի թեկնածուները բժշկական հավատարմագրման ենթակա են  միայն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն խոչընդոտող առողջական խնդիրների ակնհայտ հատկանիշների դեպքում, իսկ երկրորդ խմբի բոլոր վարորդները/վարորդի թեկնածուները ենթակա են պարտադիր  բժշկական հավատարմագրման:

Մինչդեռ համաձայն գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման,  պարտադիր բժշկական հավատարմագրման ենթակա են միայն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելուն խոչընդոտող առողջական խնդիրների ակնհայտ հատկանիշների դեպքում` անկախ տրանսպորտային միջոցի կարգից:

Բացի այդ   գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման (այսուհետ` գործող որոշում) մեջ առկա են մի շարք չկարգավորված կամ թերի կարգավորված հարաբերություններ, որոնք վերանայման կարիք ունեն: Այսպես.

1)      Ներկայում գործող տրանսպորտային միջոց վարելու արգելող հիվանդությունների ցանկը նույնական է տրանսպորտային միջոցի երթևեկությունը արգելող վիճակների կամ հիվանդությունների հետ, մինչդեռ տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների, ինչպես նաև բժշկական ցուցումների կամ սահմանափակումների ցանկը շատ ավելի ընդգրկուն է և չի կարող նույնացվել օրենքով սահմանված տրանսպորտային միջոցի երթևեկությունը արգելող հիվանդությունների հետ: Բացի այդ, չնայած գործող օրենսդրությունը թույլատրում է հարմարեցված տրանսպորտային միջոց վարել,  սահմանված  չեն այն բժշկական ցուցումները, որոնց դեպքերում անձին կթույլատրվի վարել տրանպորտային միջոցը: Նույնը վերաբերում է նաև առանձին կատեգորիայի տրանսպորտային միջոցներ վարելու բժշկական հակացուցումներին, որոնք ևս գործող օրենսդրությամբ սահմանված չեն:

2)       Գործող որոշմամբ վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետական պատվերի շրջանակներում,  մինչդեռ Նախագծով նախատեսված բժշկական հավատարմագրումը պահանջում է բժշկական հետազոտություններ, որոնք ներառված չեն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային ծառայությունների ցանկում:

  • Գործող որոշմամբ սահմանված չէ պարտադիր հավատարմագրման, ներառյալ` բժշկական ցուցումներ ունեցող կամ բժշկական սահմանափակումներով վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց, ինչպես նաև 60 տարեկանը և 80 տարեկանը լրացած վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունը:

3 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի կարգավորման նպատակն է վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը համապատասխանեցնել Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի 3-րդ հավելվածին:

Միաժամանակ Նախագծի ընդունմամբ կվերացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ առկա բացերը, կհստակեցվեն խնդրահարույց կարգավորումները, մասնավորապես.

1)        կսահմանվի տրանսպորտային միջոց վարելը արգելող հիվանդությունների այնպիսի ցանկ, որը կբացառի իր և շրջապատի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց թույլատրել վարելու տրանսպորտային միջոց,

2)       կսահմանվեն բժշկական ցուցում հանդիսացող հիվանդություն կամ վիճակ ունենալու դեպքում հարմարեցված տրանսպորտային միջոց վարելու բժշկական ցուցումները, ինչպես նաև առանձին կատեգորիայի տրանսպորտային միջոցներ վարելու բժշկական սահմանափակումները,

3)       կսահմանվեն վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, ներառյալ ութսուն տարեկանը լրացած վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց բժշկական հավատարմագրման պարբերականությունը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

«Հայաստանի հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

5 Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում գործող վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգ, որի արդյունքում քաղաքացիների համար կհստակեցվի բժշկական հավատարմագրման գործընթացը և որոշակիորեն կբարձրացվի ճանապարհային երթևեկության անվտանգության երաշխիքների մակարդակը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18–Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158 - Ն որոշման մեջ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

  • Քննարկվել է

    23.07.2019 - 07.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6311

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

24.07.2019

Նախագիծը հակասում է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրի 5.4 կետին, որի համաձայն Ապրանքների եւ ծառայությունների շուկաներում գործելու համար պետության սահմանած` ինստիտուցիոնալ կամ այլ տնտեսական (լիցենզավորման պահանջներ եւ այլն) արգելքները կամ սահմանափակումները կհասցվեն նվազագույնի եւ կորոշվեն բացառապես այնպիսի սահմաններում, որոնք ունեն կենսական կարեւորություն:

Գևորգ Մալխասյան

24.07.2019

Պարզ չէ թե ինչ է պատճառը բժշկական հավատարմագրման կարգի նման բարդացման համար, քանի որ այն իրականացնելու համար անձը պետք է անցնի բազում հետազոտություններ, որոնք մեծ գումար արժեն:

Տեսնել ավելին